A+ A A-

Ես Ռիչարդ Գիրն եմ և ես լեսբուհի եմ

Ես Ռիչարդ Գիրն եմ և ես լեսբուհի եմՉեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ցանկապատի վրայով թռել:
Վերջերս իմ մասին ինչ բամբասանք ասես չեք լսել: Կարծում եմ` հիմա լավագույն պահն է, որ ասեմ ճշմարտությունը: Եվ այսպես` ես Ռիչարդ Գիրն եմ և ես լեսբուհի եմ:
Ես երբեք չեմ ասել. «Աստված իմ, ինչու՞ ես ընտրել հենց ինձ»:
Ես շատ հեռու եմ Աստծուց: Եվ ժամանակն է, որ երկրպագուհիներս հասկանան դա:
Իմ տարիքում դժվար է սեքս-խորհրդանիշ լինել: Ավելի դժվար է տարեցտարի պահել այդ կարգավիճակը միայն որովհետև ինձ այդպես են ընկալում: Բայց եկեք իրատես լինենք. ախր ինձնից ի՞նչ սեքս-խորհրդանիշ:
Ամեն անգամ, երբ 18-ամյա աղջիկներն ինձ սեր են խոստովանում, ես մի բանի մասին եմ մտածում` այս աշխարհի հետ ինչ-որ բան հաստատ այն չէ:
Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի մասին դժվար է ինչ-որ բան հասկանալ. տեղեկատվության առատությունը չի երաշխավորում դրա հուսալիությունը:
Ամերիկացի նախագահները պետք է հասկանան, որ Ամերիկան ողջ աշխարհը չէ:
Երբ Բուշը երկրորդ անգամ ընտրվեց, ինձ իմ եվրոպացի ընկերներից մեկը զանգահարեց: «Ինչ է`Ռիչարդ Գիր այդ մարդուն երկրորդ անգա՞մ եք ընտրել: Այն ամենից հետո, ինչ նա արե՞լ է»,- հարցրեց նա: Եվ ես շշնջացի. «Կներես»: Հիշում եմ, որ ինչ-որ ուրիշ բան էլ էի ուզում ասեի, բայց հասկացա, որ ավելացնելու ոչինչ չունեմ:
Ցավոք այսօրվա սատանաները գրեթե միշտ վաղվա հրեշտակներն են:
Աշխարհն իշխում են նրանք, ում մենք թողել ենք իշխել այն:
Ես շատ հաջողակ եմ: Շատերն արդեն անդունդում են, իսկ ես դեռ վայելում եմ փառքի պտուղները: Երբեմն ինձ անգամ թվում է, թե վաճառել եմ հոգիս ու մոռացել դրա մասին:
Թվում է, թե իմ հաջողության բանալին մազերի լաքն է:
Ես միշտ պատրաստ եմ նկարահանվել մյուզիքլում:
Ես վատ եմ պարում: Բայց փոխարենը լավ ձևեր եմ թափում: Այդ պատճառով հեշտորեն ձև եմ տալիս, թե լավ պարող եմ:
Լավ է, որ փող վաստակելու համար ստիպված չեմ մարգագետիններ խնամել:
Յուրաքանչյուրս գտնվում ենք ինչ-որ անսովոր բանի փնտրտուքներում, անգամ եթե չենք խոստովանում դրա մասին:
Այնքան ահավոր է մտնել ինչ-որ տեղ ու ամենածերը լինել: 
Ամեն ինչ երբևէ կարող է ավելի լավ լինել:
Այն, ինչ ինձ իսկապես վախեցնում է, այն է, որ ես արդեն 60 տարեկան եմ և երբեք չեմ լքել Երկիրը:
Նկատել եմ, որ տարիքի հետ դժվարությամբ ես տարբերում ընկերներին թշնամիներից:

Երբ երեխաներ ես ունենում, մի նոր աշխարհ է բացվում քեզ համար: Գոնե այն պատճառով, որ սկսում ես շուտ արթնանալ և պատուհանից տեսնել առավոտյան կյանքը, որ երբևէ չես տեսել:
Տեսախցիկը կարող է տեսնել ավելին, քան մարդկային աչքը:
Ռիչարդ Գիր
Ոչ ոք չգիտի, թե ով եմ ես իրականում: Եթե ես ընձուղտ լինեի, և գտնվեր մեկը, ով հավաստիացներ, որ ես օձ եմ, ես կասեի. «Ճիշտն ասած ես ընձուղտ եմ»:
Ես երբեք լացելու հնարավորությունը բաց չեմ թողնում:
Երբեմն այնքան եմ ափսոսում, որ ուրիշ մոլորակից չեմ եկել:
Եթե սենդվիչ ես պատրաստել, ուրեմն ստիպված ես ուտել այն:
Կար ժամանակ, երբ ինձ թվում էր, որ առավելագույնը, ինչին ունակ եմ, մինչև երեսուն տարեկանն ապրելն է: Անգամ հիմա ինձ թվում է, թե դրանից հետո ապրածս տարիները զուտ պատահականություն են: 
Այն, ինչ ինձ նյարդայնացնում է, ուշադրությունն է: Ես երբեք չեմ ուզել, որ իմ անձը որևէ հետաքրքրություն ներկայացնի: Երջանիկ կլինեի, եթե կարողանայի աշխատանքս կատարել ու հեռու լինել օտար աչքերից:
Ճիշտ է կան դերասաններ, որ ինձնից շատ ավելի լավ են խաղում, բայց կարիերա չեն կերտել: Ինչու՞: Իմ պատասխանը կհիասթափեցնի ձեզ. չգիտեմ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries