A+ A A-

Ռոբին Ուիլյամս

Ռոբին ՈւիլյամսԵս արդեն 50-ն անց եմ, և ինձ շատ լավ եմ զգում: Բոլոր սև կետերը մաքրվել են հոգուցս, երբ երեսուն տարեկան էի: Իսկ հիմա լավ ժամանակներ են: Եվ դա ինձ դուր է գալիս:
Մեզնից յուրաքանչյուրին խենթության մի կայծ է տրված: Աշխատեք չխամրեցնել այն:
Անճաշակությունն այն է, երբ մարդկանց ծիծաղը չի գալիս:
Թմրանյութերն օգնում են: Բայց ես երբեք բեմ դուրս գալուց առաջ թմրանյութ չեմ ընդունել: Միշտ հետո: Հիմնականում դա օղու և հաշիշի համադրություն էր:
Ես խենթանում եմ Ջիմ Քերրիի համար: Նա էներգիայի անհավանական աղբյուր է: Բայց երբ նրան սկսեցին սիրել Ֆրանսիայում, մենք կարգին  անհանգստացանք: Այդ ինչպե՞ս: 
Ես ապրում են Սան-Ֆրանցիսկոյում: Ապրել այստեղ նշանակում է ապրել Շվեյցարիայում ատոմային պատերազմի ժամանակ:
Մենք` ամերիկացիներս, հասարակ մարդիկ ենք, բայց փորձեք կանգնել մեր ճանապարհին, և մենք կպայթեցնենք ձեր քաղաքները:
Մեր նախագահն այդքան էլ լավ անգլերեն չգիտի: Նա ասում է. «Մենք պարզապես պարտավոր են ազատել աշխարհը բռնապետերից»: Բայց նա ինքն էլ նրանցից մեկն է:
Վստահեցնում եմ ձեզ` երգիծանքը կենդանի է: Եվ այն ծաղկում է Սպիտակ տանը:
Երբեք մի վիճեք տգեղ մարդկանց հետ: Նրանք կորցնելու բան չունեն: 
Ինչ էլ ձեզ մարդիկ ասեն, խոսքերն ու գաղափարները չեն կարող փոխել աշխարհը:
Մի քանի տարի առաջ Իրաքում էի: Երբ ներկայացում էի տալիս, բոլորը զինված նստած էին, բացառությամբ միՌոբին Ուիլյամս խումբ գրեթե մերկ ավստրալիացիների, ովքեր նստած էին բեզնատար մեքենայի վրա և ծխում էին: Ես ապշած նայեցի նրանց, իսկ նրանք ասացին` բան չկա, Ռոբին, սա ջուր է, շարունակիր: 
Հաշիշը Աստծո կողմից նշան է, որ դուք չափից ավելի շատ փող եք վաստակում: 
Եթե հիշում եք 60-ականները, ուրեմն այդ ժամանակը չեք ապրել:
Ես դադարեցի խմել, երբ երեխաներ ունեցա, քանի որ ուզում էի միշտ զգոն լինել: Չէի ուզում բաց թողնել նրանց ասած կամ արած ինչ-որ բան: Դա շատ կարևոր է ինձ համար: Երբ երեխաներ ունեք, ձեզ թմրամոլի պես եք պահում: Միշտ զգոն եք: 
Երբ հայրս թոշակի էր անցնում, նկատեց, որ ինձ մոտ վերջապես ինչ-որ բան է ստացվում: Նա ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, հոգ կտանես մորդ մասին»: Դա մեծ պահ էր, քանի որ դա իրականում նշանակում էր` ահա եկավ քո հերթը:
Երեխաներ դաստիարակելիս երբեմն հասկանում ես, թե ինչու են բնության մեջ որոշ կենդանիներ ուտում իրենց սերունդը:
Պետք է ասեմ, որ ֆիլիպինցի կանայք շատ կրքոտ են: Գրողը տանի, նրանք պարզապես ֆանտաստիկ են:
Ինձ թվում է, որ ռուսներն այդքան սիրում են Բրուկ Շիլդզին այն պատճառով, որ նրա հոնքերը նման են Բրեժնևի հոնքերին:
Բալետում տղամարդիկ այնքան կիպ տրիկոներ են կրում, որ հեշտորեն կարող ես ասել, թե ինչ հավատքի տեր են նրանք:
Երբեք ինչ-որ բանից չվախենաք: Վերջին հաշվով թող վախը ոգեշնչման աղբյուր լինի ձեզ համար:
Այն, որ մենք մահկանացու ենք, ունի իր հատուկ նպատակը:
Երբեմն ուզում եմ ինչ-որ խելահեղ ու տարօրինակ բան անել, օրինակ առնանդամիս խոսել սովորեցնել:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries