A+ A A-

Աշխարհը դաժան է. Դեննի դե Վիտո

Դեննի դե ՎիտոԱմերիկյան դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենիել Մայքլ «Դեննի» դե Վիտոն ծնվել է 1944 թվականին ԱՄՆ-ում: Կինոյում Դեննի դե Վիտոն հայտնվել է բառացիորեն վարսավիրանոցից` ավարտելով Ուիլֆրեդի վարսավիրական ակադեմիան: Առաջին ֆիլմը, որտեղ Դեննի դե Վիտոն հանդես է եկել էպիզոդիկ դերով, կոչվում էր «Բանաններ»: Իսկ համաշխարհային ճանաչում դե Վիտոն ձեռք է բերել 1975 թվականին «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմից հետո: 1980-ականներից Դեննի դե Վիտոն զբաղվում է ռեժիսորությամբ և պրոդյուսերությամբ: Դերասանի հասակն ընդամենը 152 սմ է: Նրա նախնիներն Իտալիայից են, հավանաբար այդ պատճառով նա այդքան շատ է սիրում պատրաստել: Նա անգամ Ֆլորիդայում իր սեփական ռեստորանն ունի:

Դեննի դե Վիտոյի կյանքի կանոնները

Անունս շատ հեշտ է վանկարկվում` Դեն-նի, Դեն-նի:
Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ինձ զվարճալի համարում: Գուցե նրանք պարզապես ինձ լավ չեն ճանաչում: Վերջին անգամ դպրոցական տարիքում եմ իսկական չարություններ արել:
Եթե նայեք, թե ինչ կա իմ զգեստապահարանում, ապա կտեսնեք, որ ողջ հագուստս սև է` սև տաբատ, սևԴեննի դե Վիտո վերնաշապիկներ, ամեն-ամեն ինչ սև է: Մի անգամ մայրս ասաց, որ սևը մարմինը սլացիկ է ցույց տալիս. այդ օրվանից աշխատում եմ հետևել նրա խորհրդին: Իսկ ընդհանրապես տաս տարեկանից դիետաներ եմ պահում:
 Ես միշտ ձգտում եմ զվարճալի հարցազրույցներ տալ, բայց միշտ չէ, որ դա ինձ մոտ ճիշտ է ստացվում:
Երբեք առաջ չեմ նայում: Ես հիմա այստեղ եմ: Այդպես էլ պետք է ապրել:
Սիրում եմ ֆիլմեր, որոնց անունների մեջ «մութ» բառը կա:
Այո, ես տեսել եմ Պիզայի աշտարակը: Այո, այն աշտարակ է, և այն թեք է: Դու նայում ես դրան, և ոչինչ չի պատահում: Եվ այդ ժամանակ դու պարզապես գնում ես և քեզ սենդվիչ ես գնում:
Բոլոր թերությունների մեջ նախ և առաջ պետք է ազատվել նախանձից: Այն աննկատ ներթափանցում է մարդու մեջ և արագորեն սկսում կործանել նրան ներսից:
Կան մարդիկ, որ պլաններ ունեն կյանքի, մեկ տարվա կամ մեկ ամսվա համար: Իսկ ես մեկ շաբաթվա ու մեկ օրվա պլաններ ունեցող մարդկանց միջինն եմ:
Ես միշտ ձգտում եմ սովորել. ուսումնասիրել կյանքն ու գիտելիք ստանալ նրանից, ինչին բախվում եմ: Հավատացեք` անգամ մահանալիս էլ եմ ուզում ուսումնասիրել կյանքը:
Հոլիվուդը ջունգլիների պես բան է: Այստեղ շատ դժվար է ֆիլմ նկարել: Իհարկե ժամանակ առ ժամանակ այստեղ լավ մարդիկ հանդիպում են, բայց հաճախ ստուդիաներում տեղ են ստանում նրանք, ովքեր գաղափար անգամ չունեն, թե ինչ է կինոն:
Ամենազոր դոլարը կարծես թե վերջնականապես սպանել է մարդասիրությունն անգամ այն մարդկանց մոտ, ովքեր գոնե մի քիչ դրանից ունեին:
Դեննի դե ՎիտոՄի անգամ ես ներս մտա այն գրասենյակը, որտեղ բազմաթիվ մարդկանց հետ նստած էր պրոդյուսեր Ջիմ Բրուկսն ու սեղանին նետեցի սցենարը` բացականչելով. «Ու ո՞վ է գրել այս աղբը»: Ոչինչ տեղի չունեցավ, միայն լռություն տիրեց: Իսկ հետո բոլորը սկսեցին խենթի պես ծիծաղել, իսկ ես նստեցի աթոռին ու սկսեցի նայել, թե ինչպես են նրանք ծիծաղում: Այսպես ես դեր ստացա «Տաքսի» սերիալում:
Միշտ ուզել եմ լողավազան ունենալ, որ բակ մտնելիս սուզվեմ դրա մեջ: Դեռ մանուկ հասակում փոքր փոսեր էի սարքում, ջուր լցնում ու ինձ լողավազանում պատկերացնում: Այդ պատճառով առաջին բանը, որ արեցի Տաքսիի հոնորարը ստանալուց հետո, լավ լողավազանով տուն փնտրելն էր:
Իհարկե ես փաստաբան ունեմ: Որովհետև բոլորն ունեն: Բայց հենց փաստաբանի կարիք եմ ունենում, նրանք երբեք կարգին օգնություն ցույց չեն տալիս:
Աշխարհը դաժան է, դաժան, դաժան, անսահման դաժան: Բայց դա իմ միտքը չէ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries