A+ A A-

Մերիլին Մոնրո

Մերիլին ՄոնրոՀեռավոր 1926 թվականի ամռան առաջին օրը լույս աշխարհ եկավ մի աղջնակ, ում համար կյանքը բարդ ճակատագիր էր նախատեսել: Նա հակասություններով լի կյանք էր ունենալու. ամենացանկալի կնոջ տիտղոս և անվստահություն, սպասված փառք և դառը միայնություն, լուրջ ընկալվելու ցանկություն և կերպար, որն անլրջություն էր ենթադրում: Գուցե Մերիլին Մոնրոյի մոտ անձի երկակիությու՞ն էր:
Հմայիչ Մերիլինը հոգում այդպես էլ անմեղ ու մաքուր, անկեղծ ու ամաչկոտ Նորմա Ջին Բայքեր մնաց, ով երազում էր սիրո և հասկացվածության մասին:
Այսօր Մերիլին Մոնրոն 86 տարեկան կլիներ: Եկեք տեսնենք, թե ինչպիսին էր նա իր վերջին ծննդյան օրը:
Այդ ժամանակահատվածում Մերիլինը զբաղված էր «Ինչ-որ բան է լինելու» ֆիլմի նկարահանումներով: Ցավոք նախագիծն անավարտ մնաց, քանի որ դերասանուհուն ազատեցին աշխատանքից: Շուտով կինոստուդիայի հետ պայմանագիր է կնքվում երկրորդ անգամ: Սպասվում էր, որ Մոնրան և Դին Մարտինը կվերսկսեն նկարահանումները գլխավոր դերերում, սակայն պլաններն այդպես էլ չէին իրականանալու:
Չնայած ողջ աշխարհը տեսավ մերկ դերասանուհու մասնակցությամբ կադրերը: Մերիլինը գոհ էր մնացել անկեղծ ֆոտոշարքում և ասում էր. «Դա նման չէր ծննդյանս տոնակատարությանը»: 
Մերիլինի 36-րդ տարեդարձն ուրբաթ օրն էր: Այն նշեցին հենց ստուդիայում: Կոլեգաները շնորհավորում էին դերասանուհու ծննդյան օրը հենց առավոտվանից` բերել էին նրա սիրելի շամպայնը և տորթ: Հյուրերի շարքում էին լուսանկարիչ Ջորջ Բարրիսը, պրոդյուսեր Հենրի Վայնշտեյնը և այլոք: Տոնական ընթրիքն ավարտվեց ժամը 19-ին, և դերասանուհին հիացմունքի մեջ էր: Ընթրիքից հետո նա այցելեց բարեգործական խաղ և ժամը 22-ին տուն վերադարձավ:Մերիլին Մոնրո

Մի քանի փաստ Մերիլին Մոնրոյի ծննդյան օրվա մասին

Իր ամենաթանկ նվերը Մերիլինը համարում էր սպիտակ դաշնամուրը, որը նրան էր նվիրել մայրը, երբ Մերիլինը դեռ փոքր էր: Շուտով նրան մանկատուն են տանում, և դաշնամուրը կորում է: Երկար տարիներ դերասանուհին փորձում էր գտնել այն, և վերջապես տարիներ անց դաշնամուրը գտնվում է: Դրանից հետո դերասանուհին չէր բաժանվում դաշնամուրից: 
Իր 24-րդ ծննդյան տարեդարձին Մերիլինը Ջո Շենկից փոքրիկ չիխուախուա է ստանում, ում կնքում են Ջոզեֆ անունով:
Մերիլինն ինքը երբեք գումար չի խնայել նվերների համար: «Երջանիկ սեր» ֆիլմի համար նա ստացել էր 800 դոլար, որով սիրելիի համար ժամացույց էր գնել, ինչպես նաև նվերներ մայրիկի և քույրերի համար: 
Հանդիպում են նաև հիշատակումներ, որ Ջոն Քենեդիի 45-րդ տարեդարձին հանրահայտ երգից բացի Մոնրոն նախագահին անձնական նվեր էր ուղարկել` Ռոլեքս ժամացույց, որի վրա գրված էր «Ջոնին` սիրով Մարիլին»:

Մերիլին Մոնրոյի խոսքերից…

  • Յուրաքանչյուր աղջիկ երբեք չպետք է մոռանա, որ նրանք, ում նա պետք չէ, պետք չեն իրեն:
  • Այն, ինչ ամենաշատն ես ուզում, որպես կանոն անհնար է փողով գնել:
  • Իմաստուն աղջիկը գիտի իր սահմանները: Խելացի աղջիկը գիտի, որ ինքը սահմաններ չունի:Մերիլին Մոնրո
  • Մենք` գեղեցիկ կանայքս, պարզապես պարտավոր ենք հիմար թվալ, որպեսզի չանհանգստացնենք տղամարդկանց:
  • Ամուսինը մի մարդ է, ով երբեք չի հիշում ծննդյանդ օրը, սակայն առիթը բաց չի թողնում հիշեցնել քեզ քո տարիքը:
  • Ես չգիտեմ, թե ով է հորինել բարձրակրունկները, սակայն կանայք նրանք շատ բան են պարտական:
  • Ես սիրում եմ կամ շքեղ հագուստ կրել կամ մերկ մնալ: Միջինն ինձ համար չէ:
  • Ինչ եմ կրում անկողնու՞մ: Իհարկե Chanel N5:
  • Սեքսը բնության մի մասն է: Ես քայլում եմ բնության հետ:
  • Այս մեծ աշխարհում ես մի փոքրիկ աղջիկ եմ, ով փորձում է գտնել իր սերը:
  • Ավելի լավ է բացարձակ զվարճալի լինել, քան բացարձակ ձանձրալի:
  • Ես երբեք չեմ լքել նրանց, ում հավատացել եմ:
  • Ամեն մեկն աստղ է և փայլելու իրավունք ունի:
  • Լավ վարքի տեր կանայք հազվադեպ են պատմություն կերտում:
  • Երջանկությունը փողի մեջ չէ: Այն գնումների մեջ է:
  • Տվեք կնոջը մի քանի բարձրակրունկ կոշիկ, և նա կգրավի աշխարհը:
  • Ո՞վ է ասել, որ գիշերը քնելու համար է:
  • Լավ է միայնակ լինել, քան դժբախտ ինչ-որ մեկի կողքին:
  • Ես սիրունիկ եմ, բայց ոչ գեղեցկուհի: Վատն եմ, բայց ոչ սատանա: Լավն եմ, բայց ոչ հրեշտակ: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries