Կլինտ Իստվուդ
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Դերասան և ռեժիսոր Կլինտ Իստվուդը ծնվել է 1930 թվականի մայիսի 31-ին Սան-Ֆրանցիսկոյում: Կինոյում սկսել է նկարահանվել 1955 թվականից, սակայն Իստվուդի առաջին լուրջ դերը 1959-1966 թվականներին նկարահանված «Rawhide» սերիալն էր: 1960-ից 1980-ականներին Կլինտ Իստվուդը Հոլիվուդի ամենախոշոր աստղերից էր: Նրա հերոսները մարտաֆիլմերի և վեստերն ժանրի ֆիլմերի քաջ ու վճռական տղամարդիկ էին, ուստի զարմանալի չի, որ ժամանակին նա կանանց համար տղամարդու իդեալ էր: Կլինտ Իստվուդի կարիերան սրընթաց առաջ էր գնում. մի գլխավոր դերը հաջորդում էր մյուսին:
Կլինտ Իստվուդը Հոլիվուդի ամենածեր օսկարակիր ռեժիսորն է: Այժմ նա 82 տարեկան է, սակայն մնում է Հոլիվուդի ամենասիրված դերասաններից ու ռեժիսորներից մեկը:
Կլինտ Իստվուդի կյանքի կանոնները
- Ցանկացած հաջող կարիերա սկսվում է ձախողումից կամ դրա նման մի բանից: Ինձ համար այդպիսի ձախողում էր իմ առաջին ֆիլմերից մեկի ցերեկային ցուցադրությունը: Դա կինոյի պատմության մեջ վատագույն ֆիլմն էր: Ես սարսափելի ամաչում էի:
- Այժմ որոշ երեխաներ վստահ են, որ կրթություն կստանան, իսկ ծնողները կվճարեն դրա համար: Բայց իմ հայրը չէր կարող դա անել: Թեև ես վստահ եմ, որ եթե նա կարողանար դա անել, կաներ:
- Ես մեծացել եմ Մեծ Ճգնաժամի ժամանակահատվածում: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս անընդհատ աշխատանք փնտրում: Հիշում եմ` մեր տուն էին գալիս մարդիկ ու հարցնում, թե արդյոք իրենց համար որևէ աշխատանք չունենք: Այդ ժամանակ բոլորը տեղափոխվում էին, և մենք էլ ժամանակ առ ժամանակ նույնն էինք անում: Չորս ամիս մի քաղաքում, կես տարի` մյուսում, ութ ամիս` երրորդում: Եվ ես միշտ հարևանների համար նորեկ էի, միշտ պաշտպանվում էի և ստիպված էի կռվով ինչ-որ բան ապացուցել:
- Մարդու կյանքը կարող է ամենաանսպասելի պահին փոխվել: Կինոյով իսկապես տարվեցի, երբ ինձ
բանակ տարան: Այնտեղ ես լողի ուսուցիչ էի աշխատում, ինչպես նաև կինոպրոեկտոր էի պտտեցնում: Այդ ժամանակ ցուցադրում էի «Սան Պիետրոյի կռիվը» ֆիլմը, որն իմ ամենասիրելի ֆիլմերից է: Երկու տարվա ընթացքում մոտ հիսուն անգամ այն դիտել եմ: - Հայրս հանկարծակի մահացավ, բայց նա բավարար ապրեց, որպեսզի հեռուստացույցով տեսնի ֆիլմերս: Ես Կլինտոն Իստվուդ կրստերն էի, այնպես որ էկրանին նրա անունն էլ կար: Հպարտ եմ դրանով:
- Այն տղամարդիկ, ովքեր վստահ են իրենց վրա, ոտքով դուռ չեն բացի, կանանց չեն վիրավորի, համասեռամոլներին էլ ձեռք չեն առնի:
- Մի ժամանակ այնքան շատ էի վազում կանանց հետևից: Դա հիվանդության պես մի բան էր. ոչինչ չէի կարող անել, բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Ահա թե ինչով է հասուն տարիքը լավ. հանկարծ ուղեղիդ բջիջները կամաց-կամաց հավաքվում են ու ասում` դեեե, տեսնենք, թե ինչ պետք է անենք:
- Պետք չէ ձգտել կատարելության: Քսան դուբլից հետո կադրը կարող է տեխնիկապես կատարյալ լինել, արտասանությունը` նույնպես, դերասանները կարող են անթերի խաղալ, մի խոսքով` ամեն ինչը կարող է գերազանց լինել: Բայց այն ստերիլ կլինի. դուք այն տանջամահ արած կլինեք: Այն կորցրած կլինի իր ռիթմը, բնականությունը: Իսկ ես սխալներ սիրում եմ:
- Ես վաստակել եմ մեկ-երկու դուբլ անող մարդու համբավ: Երևի բոլորը չեն հիանում նման մեթոդներիով: Իսկ ես սիրում եմ արագ աշխատել. այդ ժամանակ զգում եմ, որ շարժվում եմ:
- Եթե կինոաստղը չափազանց շատ է իրեն հարգում, դա տխուր է: Դա խոսում է այն մասին, որ նա մտքերը զբաղեցնելու ուրիշ բան չունի:
- Լինել այն ֆիլմի ռեժիսորը, որտեղ ինքդ խաղում ես, շատ հոգնեցուցիչ է և ինչ-որ տեղ խենթ:
- Տանել չեմ կարողանում նորաձևության միտումները: Երբ բավական երկար ես ապրում, սկսում ես հասկանալ, որ դրանք վաղ թե ուշ կմոռացվեն, իսկ դրանց հետ կապ չունեցող իրերը երկար ապրելու ավելի մեծ հավանականություն ունեն:
- Էկրանին քեզ պատկերելը սարսափելի կլիներ, մարդիկ էլ ձանձրույթից կմեռնեին:
- Դաժանությունը չի կարող գեղեցիկ լինել: Երբեմն ֆիլմեր եմ դիտում, որտեղ դաժանությունը սահմաններ չի ճանաչում և մտածում եմ` լավ էլի, ախր սա նկարելու բան է՞ր:
- Իհարկե եթե քեզ վրա փտած լոլիկներ չեն նետում, դա արդեն հաճելի է:
- Ինչ էլ որ ձեռնարկեի, ինչ-որ պահի ինձ անպայման փորձում էին հետ համոզել: Թվում է, թե բանն այն է, որ ես պարզապես լսում էի ներքին ձայնս ու չէի վախենում տարբեր բաներ ձեռնարկել:
- Ամեն մեկը պետք է վերաբերվի ինքն իրեն որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի. նրանք գիտեն, որ գործելու այդքան էլ երկար ժամանակ չունեն:
- Եթե ես երազող չլինեի, ոչնչի չէի հասնի: Եվ հաստատ չէի զբաղվի այնպիսի անիմաստ բաներով, ինչպիսին է կինոն:






