A+ A A-

Բենեդիկտ Կամբերբետչ

Բենեդիկտ Կամբերբետչ - Benedict CumberbatchԹատրոնի և կինոյի բրիտանացի դերասան Բենեդիկտ Կամբերբետչը, ով առավելապես հայտնի է «Շեռլոք» ֆիլմում իր գլխավոր դերով, էկրաններին է հայտնվել 2004 թվականից` նկարահանվելով «Հոքինգ» ֆիլմում: Հաշմանդամի բարդ դերը Բենեդիկտին եվրոպական «Օսկար» է բերում տղամարդու լավագույն դերի համար:
Ծնված դերասանների ընտանիքում` Բենեդիկտը հիանալի դասական կրթություն էր ստացել: Արևմտյան Սասեքսի մասնավոր դպրոցներից մեկում կրթություն ստանալով` նա շուտով տեղափոխվում է Հերրոուի հեղինակավոր դպրոց: Հերրոուն լոնդոնյան գիշերօթիկ դպրոց է, որը հայտնի է իր դարավոր ավանդույթներով: Տղաներն այնտեղ ոչ միայն ճարտասանական արվեստ են սովորում, այլև սուսերամարտի, ձիավարության, ֆուտբոլի, սկվոշի և ռեգբիի դասեր են առնում: Դպրոցը հիմնադրվել է 1572 թվականին և այնպիսի շրջանավարտներ ունեցել, որոնք հետագայում դարձել են քաղաքական և հասարակական հեղինակավոր գործիչներ: Հենց դպրոցում էլ Բենեդիկտը ստանում է իր առաջին դերը: Դպրոցն ավարտելուց հետո, ինչպես անում են բրիտանացի երիտասարդներից շատերը համալսարան ընդունվելուց առաջ, Բենեդիկտն ամբողջովին փոխում է գործունեության ոլորտը` մեկ տարով աշխատելով որպես անգլերենի ուսուցիչ տիբեթական վանքում: Բենեդիկտ Կամբերբետչ - Benedict Cumberbatch
Տուն վերադառնալով Բենեդիկտն ընդունվում է Մանչեսթերի համալսարան, որտեղ արդեն լրջորեն դրամատուրգիա է ուսումնասիրում: Այնտեղ էլ նա ծանոթանում է Օլիվիա Պուլեի հետ, ում հետ երկար տարիներ ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր: Համալսարանն ավարտելուց հետո Բենեդիկտն ուսումը շարունակում է Լոնդոնի երաժշտական և թատերական ակադեմիայում` միաժամանակ փորձարկումներ անելով պրոֆեսիոնալ բեմին:
Բենեդիկտի կարիերան որպես պրոֆեսիոնալ դերասան սկսվում է 2001 թվականից: Բացօթյա թատրոնից Լոնդոնի թագավորական թատրոն անցումը պահանջեց ոչ ավել, ոչ պակաս տաս տարի: Բենեդիկտը շատ էր աշխատում, և թեև բացօթյա թատրոնը շատ դերասանների համար է որպես առաջին աստիճան ծառայել, այն ավելի շուտ արհեստանոց է, որը թույլ է տալիս սկսնակ դերասաններին անցնել ավելի լուրջ մակարդակների: 
Առաջին մեծ հաջողությունը Բենեդիկտն ունենում է ոչ թե թատրոնում և կինոյում, այլ հեռուստատեսությամբ: Կատակերգական սերիալում գլխավոր դերից հետո Բենեդիկտը բազմաթիվ առաջարկություններ է ստանում: Նա ընտրում է «Հոքինգ» ֆիլմը, որին պատրաստվելու համար դերասանն ընդամենը մի շաբաթ ուներ, սակայն նա այդ ժամանակահատվածում հասցնում է պատվով պատրաստվել նկարահանումներին: Նա անգամ հասցնում է երկու անգամ այցելել պրոֆեսոր Հոքինգին, որպեսզի անձամբ տեսնի նրան և հասկանա, թե ում դերն է տանելու: Ինչպես դերասանն է պատմում BBC-ին` «Ամենամեծ խնդիրներից մեկը հաշմանդամությամբ տառապող մարդու վրա կենտրոնանալն էր, ում համար ժամանակի հետ ավելի ու ավելի դժվար էր անգամ կավիճ վերցնելը»:Բենեդիկտ Կամբերբետչ-Benedict Cumberbatch
Բայց պրոֆեսորի անհատականության ևս մեկ կողմ կար` նրա մասնագիտական գործունեությունը, որը նրան համաշխարհային փառք էր բերել: Բենեդիկտ Կամբերբետչի նպատակը ոչ միայն հեղինակավոր ֆիզիկոսի դերը ստանձնելն էր, այլ այն անթերի և առանց որևէ սխալի կատարելն էր: Պրոֆեսոր Հոքինգի աշակերտներից մեկն օգնում էր ֆիզիկայից հեռու Բենեդիկտին ուսումնասիրել առարկան ու մի քանի ֆորմուլա սովորել: Տքնաջան աշխատանքի արդյունքը «Ոսկե հավերժահարս» մրցանակն էր լավագույն դերակատարման համար:
Այդ դերից հետո Բենեդիկտին առաջարկում են նկարահանվել ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում և հեռուստատեսությամբ: Նրան ևս մի քանի աշխատանք են առաջարկում, ինչպիսիք են աուդիոգրքի ձայնագրություն, վավերագրական ֆիլմում դեր և ռադիոհաղորդումներ: 2004 թվականից նրան մի շարք հեռուստատեսային մրցանակներ են տալիս:
Բենեդիկտ Կամբերբետչը ժամանակ է գտնում նաև բարեգործական գործունեության համար: Այսպես` 2010 թվականի սեպտեմբերի 3-ին նա այցելում է Համմերսմիթի օնկոլոգիական կենտրոն, իսկ սեպտեմբերի 17-ին մասնակցում է Լոնդոնում իրականացվող զբոսանքին, որի նպատակն էր գումար հավաքել կենտրոնի հոգսերը հոգալու համար:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries