A+ A A-

Միշտ ցանկացել եմ հաջողության հասնել. Էնթոնի Հոփքինս

Էնթոնի ՀոփքինսԷնթոնի Հոփքինսը ծնվել է 1937 թվականին դեկտեմբերի 31-ին Ուելսում: Թատրոնում է հայտնվել 1963 թվականին Թագավորական ակադեմիայի թատերական արվեստի բաժինն ավարտելուց հետո: Էնթոնի Հոփքինսի կինոդեբյուտը տեղի է ունեցել The Lion In Winter ֆիլմում: 70-ականներին Հոփքինսը շատ էր նկարահանվում հեռուստատեսային սերիալներում, իսկ 90-ականներից զբաղվում է նաև ռեժիսորական աշխատանքով: 1992 թվականին արժանացել է Օսկարի` «Գառնուկների լռությունը» ֆիլմում Հանիբալ Լեկտորի դերը մարմնավորելու համար։
Էնթոնի Հոփքինսը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, որոնք թվում են «Գառնուկների լռությունը» (The Silence of the Lambs), «Օրվա ավարտը» (Remains of the day), «Աշնան լեգենդները» (Legends of the Fall), «Նիքսոն» (Nixon), «Ծանոթացեք. Ջո Բլեք» (Meet Joe Black), «Բնազդ» (Instinct), «Տիտոս» (Titus),  «Հանիբալ» (Hannibal), «Սրտերը Ատլանտիդայում» (Hearts in Atlantis) և «Ապացույց» (Proof) ֆիլմերը:Էնթոնի Հոփքինս - The Lion In Winter

Էնթոնի Հոփքինսի կյանքի կանոնները

  • Մեզնից լավագույնները դանդաղ են զարգանում: Դպրոցում ես ապուշ էի: Շփվող երեխա չէի. մյուս երեխաներն ինձ չէին հետաքրքրում: Այժմ դա անվանում են դիսլեկսիա կամ ուշադրության շեղումներ: Բայց ես պարզապես ապուշ էի: Այդ պատճառով էլ դերասան դարձա:
  • Իմ կենցաղային փիլիսոփայությու՞նը: Միշտ պետք է հասկանաս, թե ինչի ես պատրաստ միայն քո հանդեպ արհամարհանքի շնորհիվ: Ինչ էլ անում էի երիտասարդ տարիքում, ինձ ասում էին` «Դու անհույս ես»: Հայրս ինձ անհույս էր անվանում, ընկերներս` անհույս, ամենքը` անհույս: Ուստի դրանից հետո ամենը, ինչ կատարվում էր իմ կյանքում, ինձ համար մեծ բացահայտում էր:
  • Սկզբում բեմին ֆիզիկապես վտանգավոր էի: Մանչեսթրում ռեժիսորն ինձ հանեց աշխատանքից, քանի որ գրեթե մեկի ողնաշարն էի ջարդել: Նա ասաց, որ ինձ չափից դուրս վտանգավոր է բեմ թողնել: 
  • Դերասանների մեծ մասը բավականին հասարակ մարդիկ են, որոնք իրենց բարդ անհատականություններ են պատկերացնում: 
  • Հիմա ես թքած ունեմ թատրոնի վրա: Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչու են ոմանք այդքան հուզումնալից վերաբերում դրան: Ու՞մ է այն պետք:   
  • Բոլոր դերասաններն իրենց խենթության տարիներին ցանկացել են Համլետ խաղալ: Ես էլ էի ուզում: Բայց հիմա մտածում եմ, որ դա հավասարազոր է ինքնասպանության: Շեքսպիրն ինձ հիմա ընդհանրապես չի հետաքրքրում:  
  • Ես սիրում եմ իմ մենակությունը: Երբեք որևէ մեկին ինձ մոտ չեմ թողել: Իհարկե ես ջերմություն և ընկերասիրություն եմ ցուցաբերում, բայց ներսումս միշտ դատարկ է եղել: Ոչ մի կարեկցանք, միայն անտարբերություն: Էնթոնի Հոփքինս
  • Կար ժամանակ, որ ես խմում էի այն, ինչ ծորում էր: Հիմա ոչ մեկ այդպես չի խմում և չի ծխում: Որքան էլ տարօրինակ է` ես ուրախ եմ, որ հարբեցող եմ եղել: Իհարկե ցավում եմ, որ իմ պատճառով ուրիշներն են տուժել: Բայց հարբեցողի կաշվում լինելը շատ մեծ կենսափորձ է: 
  • Ոչ, թմրանյութ երբեք չեմ օգտագործել: 
  • Ես չունեմ սիրված դերեր: Պարզապես աշխատում եմ: Սովորում եմ դերերս, իմանում, թե ինչ եմ ասում և եթե ինչ-որ բան եմ ձեռնարկում, անում եմ այն, ինչպես հարկն է: Ես գալիս եմ, անում աշխատանքս ու գնում տուն: Հետո վարձատրվում եմ: Ահա և ողջ պատմությունը: Մարդիկ ասում են, որ դա ցինիկություն է, բայց նրանք ճիշտ չեն: Դա պրակտիկ է:
  • Ես սիրում եմ Սպիլբերգին: Նա այնպիսի ֆիլմեր է նկարում, որոնք ինքը կուզեր դիտել: Նկարահանումների ժամանակ նա կրքոտ է և էներգիայով լի, արագ է աշխատում: 
  • Լավ սցենարն առաջին հինգ էջից է երևում: Այդպիսի բաները հոտառությամբ ես զգում: Եթե չեմ կարողանում չորս էջից ավել կարդալ, ուրեմն ամեն ինչ արդեն պարզ է` դա ինձ համար չէ: 
  • Հայրս հացթուխ էր, և թքած ուներ արվեստի վրա: Լինում էր` դաշնամուր էի նվագում, իսկ նա մտնում էր սենյակ, ալյուրոտ ձեռքերից թափ տալիս փոշին ու ասում. «Այդ ի՞նչ ապուշություն ես նվագում»: Ես ասում էի` Բեթհովեն: Նա էլ թե` «Զարմանալի չէ, որ  նա խուլ էր: Աստծու սիրուն դուրս արի ու ինչ-որ այլ բան արա»: Հիմա եմ հասկանում նրա ցինիզմը:
  • Կյանքը խորեոգրաֆիա է: Ոչինչ մի խնդրիր, ոչինչ մի ակնկալիր, ամեն ինչ հանգիստ ընդունիր: Ես այսպես եմ մտածում. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մարդիկ իմ մասին ասում ու մտածում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և անում եմ այն, ինչ անում եմ»: Ես այս մտքին եմ հանգել տաս տարվա խորը դեպրեսիայից հետո: 
  • Միշտ ցանկացել եմ հաջողության հասնել: 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries