A+ A A-

MC Hammer. Ներեցեք, բայց ես պետք է աղոթեմ

MC HammerMC Hammer-ը ծնվել է 1962 թվականի մարտի 30-ին Կալիֆորնիայում:
80-90-ական թվականներին եղել է հայտնի ռեփեր, ապա նաև քարոզիչ: Այժմ հեռուստահաղորդավար է: Ապրում է Կալիֆորնիայում: Hammer (մուրճ) մականունը ստացել է մանուկ ժամանակ, երբ բեյսբոլ էր խաղում: Բանն այն է, որ նա չափազանց ուժեղ էր խփում:
MC Hammer-ը փառքի է հասնում 1990-ին Please Hammer Don’t Hurt 'Em ձայնասկառակի շնորհիվ, որն ընդգրկում էր U Can’t Touch This սինգլը: Ալբոմը վաճառվեց ավելի քան տաս միլիոն օրինակով և համարվում է ամենաշատ վաճառված հիփ-հոփ ալբոմը:
Հաջորդ ալբոմներն այլևս նման փառք նրան չբերեցին:
  • Գրողի ծոցը Էմ Սին: Անվանեք ինձ Համմեր:
  • Մի ամաչեք ասել, որ սիրում եք ինձ: Բայց, իհարկե, ոչ ինձ:
  • Միշտ կհայտնվի մեկը, ում դուր չի գա այն, ինչ դու անում ես: Դա նորմալ է: Բոլորին դուր գալիս են միայն փիսիկները:
  • Վստահ չեմ, որ կրկին կուզեի հագնել այն, ինչ կրում էի 89-ին:
  • Միշտ ձգտեք լինել որոշման, այլ ոչ խնդրի մասը:
  • Մահը չի կիսվում իր պլաններով: Այսօր արա այն, ինչ մտադրվել ես անել այսօր:
  • Կյանքը չափազանց անկանխատեսելի է, որպեսզի չգնատահես այն:
  • Թվում է, թե հիսունն այն տարիքն է, երբ ժամանակը սկսում է չափից դուրս արագ գնալ:
  • Ոչ ոք չի կարող մեղադրել ինձ նրանում, որ ես ապրում եմ անցյալով: Բայց անցյալով ապրում են իմ MC Hammerորոշ երկրպագուներ: Երբեք գլխարկը մի դարձրու զգեստապահարանիդ գլխավոր տարրը. սա պետք է իմանան բոլոր արտիստները: Ոչինչ ավելի լավ չի հիշվում, քան գլխարկը: Ուստի երբ հանում ես այն, դադարում ես ճանաչված լինելուց:
  • Հագուստը չի կարող փոխել մարդուն: Գանգստերը կմնա գանգստեր, անգամ եթե կոստյում կրի:
  • Ամերիկայի պարադոքսն այն է, որ գետտոներում բոլորը ցանկանում են հարուստ լինել, իսկ բոլոր հարուստները ցանկանում են գետտոների գանգստերներ լինել:
  • Չարը միշտ շատ վաղ է արտահայտվում: Երբ երեխաները կռիվ-կռիվ են խաղում, ինչ-որ մեկը միշտ ցանկանում է վատը լինել:
  • Թվում է, թե լրագրողները միշտ ինձ տալու են այս հիմար հարցը` ինչ կուզեի փոխել անցյալիս սխալներից: Եվ ես միշտ կասեմ, որ սրբորեն հավատում եմ թիթեռնիկի էֆֆեկտին ու կկրկնեմ, որ ոչինչ չեմ ուզում փոխել, որովհետև գնահատում եմ իմ անցած ուղու ամեն մետրը:
  • Ես շատ եմ ուզում հավատալ, որ ամեն նոր օր քեզ ավելի լավն է դարձնում, բայց, թվում է, որ կատարելությունն ամեն դեպքում սահման ունի:
  • Պետք չի ընդունել այն հաղթանակը, որ քեզ շատ հեշտ է տրվել:
  • Կար ժամանակ, երբ ինձ գոսպել-ռեփեր էին ասում: Դե դա այդքան էլ զարմանալի չէ, եթե առաջին խմբիդ անունը Սուրբ հոգու տղաներ էր:
  • Մարդիկ, ովքեր ասում են, որ երաժշտությունը պետք է ուրախ կամ տխուր լինի, վախեցնում են ինձ: Պետք է արտահայտությունը վերաբերում է հոթ-դոգում անանուխին:
  • Վերջիվերջո երաժշտությունը հնչյունների հավաքածու է: Իմաստ այն տալիս է նա, ով լսում է այն: Եթե չեք հավատում, հարցրեք ձեր շանը, թե ինչ է նա մտածում Մոցարտի մասին:
  • Ինձ շատ են թալանել, այդ թվում Փաֆ Դեդդին: Իհարկե ինչպես երաժիշտը երաժշտից:
  • Ասում են` անգամ Վերսաչեն էր ուզում այն տաբատը, որ ես կրում էի քսան տարի առաջ:
  • Ես երբեք չեմ ստել, երբ ասել եմ, որ ճանաչում եմ ինչ-որ մեկին:
  • Ներեցեք, բայց ես պետք է աղոթեմ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries