A+ A A-

Իմ անունն է Ֆիդել Կաստրո, և ես եկել եմ ազատելու Կուբան

Ֆիդել ԿաստրոԿուբացի հեղափոխական, քաղաքական գործիչ, կոմանդանտե Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926 թվականի օգոստոսի 13-ին:
Իր եղբոր` Ռաուլ Կաստրոյի և արգենտինացի Էռնեստո Չէ Գեվարայի հետ գլխավորել է բռնակալ Բատիստայի դեմ հեղափոխական շարժումը: 1959 թվականի հունվարի 1-ին հեղափոխության հաղթանակից հետո Ֆիդել Կաստրոն դառնում է Կուբայի հանրապետության վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Խորհրդարանի նախագահ: 2011 թվականի մարտի 21-ին Կաստրոն հայտարարում է հրաժարական տալու իր որոշման մասին, իսկ մեկ ամիս անց լքում է իր պաշտոնը:

Ֆիդել Կաստրոյի կյանքի կանոնները

  • Իմ անունն է Ֆիդել Կաստրո, և ես եկել եմ ազատելու Կուբան:
  • Այն, ինչ ես այստեղ ասում եմ, կիսում են ոչ բոլորը, բայց ես կասեմ այն, ինչ մտածում եմ, և կանեմ դա հարգանքով:
  • Ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտար հող ուներ: Բայց ես հիմա պատիվ ունեմ նկատել, որ չնայած պարոն Բուշի հայտարարություններին, հիմա մի դոլլար անգամ չունեմ: Իմ ողջ հարստությունը կտեղավորվի նրա տաբատի գրպանում: Եվ եթե երբևէ կարիք ունենամ թաքցնել հարստությունս, կխնդրեմ պարոն Բուշին տրամադրել ինձ իր հիանալի գրպանը: 
  • Հիշում եմ, թե ինչպիսին էի վեցերորդ ու յոթերորդ դասարանում: 12 կամ 13 տարեկան էի: Մեր գյուղում էլեկտրականություն չկար, և այնտեղ հնարավոր էր գնալ միայն ձիով: 
  • Ես հեղափոխությունը սկսել եմ 82 հոգով: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ տասնհինգ-քսան հոգին էլ հերիք կլիներ: Տաս հոգի և բացարձակ հավատք: Կարևոր չէ, թե քանի հոգի եք: Կարևորը հավատալն ու հստակ պլան ունենալն է:  
  • Հաղթանակը համառությունն է:
  • Ես մարքսիստ-լենինիստ եմ, և մինչև կյանքիս վերջ հայացքներս չեմ փոխի:Ֆիդել Կաստրո
  • Որքան լավ տեսք եմ ես ունենում, այնքան շատ են ինձնից հարցազրույց ուզում:
  • Գաղափարները չեն ծնվում և առավել ևս չեն մահանում մարդու հետ միասին:
  • Երբեմն իմ ամենօրյա պայքարում ընդմիջում եմ անում:
  • Զգացմունքներն ավելի կարևոր են, քան գիտելիքը:
  • Ինձ թվում է, որ բոլորս պետք է հրաժարական տանք համեմատաբար երիտասարդ տարիքում:
  • Ինչ-որ բան է պետք անել հանուն մարդկության փրկության: 
  • Կապիտալիզմը զզվելի է: Նա լի է պատերազմով, շողոքորթությամբ և մրցակցությամբ:
  • Ես կուբինացի եմ: Բայց Ուգո Չավեսը հավաստիացնում է, որ իմ մեջ տարբեր ռասաների  խառնուրդ է տեսնում: Եվ ես հակված եմ համաձայնել նրա հետ: Իմ արյան մեջ իսկապես ինչ-որ հնդկացիական, կանարական և կելտական բան կա: Գուցե էլի ինչ-որ բան, որի մասին չեմ կռահում:
  • Կուբան անկախ և սնահավատ երկիր է մնում, և Եվրոխորհուրդը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է մեզ հետ վարվել ինչպես հավասարը հավասարի հետ:
  • Հեղափոխությունը վարդի թերթիկներով պատված անկողին չէ: Դա մահու պայքար է:
  • Հիմա զբաղվում եմ նրանով, ինչ պետք է անի ծեր մարդը` կարևորություն ունեցող բաների մասին մտածել ու գրել: Ես շատ կիսատ թողած նյութ ունեմ: Իսկ ֆիլմերի և լուսանկարների ժամանակ չունեմ: Անգամ մազերս կտրելու և մորուքս սափրելու ժամանակ չունեմ: Ամեն օր զուգվելու ժամանակ նույնպես չունեմ: Երբ ծեր ես, այդ ամենն այդքան էլ կարևորություն չունի: Առողջությունս այդքան էլ վատ վիճակում չէ, իսկ քաշս նորմայի մեջ է` մոտ 80 կգ:
  • Միշտ ինքս ինձ երջանիկ մարդ եմ համարել, գոնե նրա համար, որ ինձ համար հարմար քաղաքական տեսություն եմ գտել, ընկել եմ կուբական քաղաքական ճգնաժամի հորձանուտ և բացահայտել, թե ինչ է մարքսիզմը: Այս ամենը նման է անտառում մոլորվելուն և հանկարծակի քարտեզ գտնելուն:
  • Ինձ դուր չի գալիս, երբ ինձ ոխակալ են համարում: Ես ընդամենը մարտիկ եմ: 
  • Ինձ թվում է` մարդ չպետք է շարունակի ապրել այն բանից հետո, երբ սկսում է նկատել, որ տարիները իրենից ուժեղ են դառնում, իսկ սրտից բխող կրակը թուլանում է և սկսում դողալ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries