A+ A A-

Իմաստուն, որ ձգտում էր իշխանության. Կոնֆուցիոս

ԿոնֆուցիոսՄ.թ.ա V-VI դարերի  չինացի իմաստունի և մարգարեի անունը հնչում է Կոն-Ֆու-Ցզի, իսկ հայերենում այն թարգմանված է Կոնֆուցիոս: Մինչև այսօր կոնֆուցիականությունը Չինաստանում ամենատարածված գիտությունն է:

Կոնֆուցիոսը պատկանում էր ազնվազարմ ցեղի, որի ակունքները գալիս են Ք.ա 1200 թվականներից: Հայտնի է, որ Կոնֆուցիոսի հայրը` Շու-Լեանգ-Հեյը, զինվորական էր: Առաջին ամուսնությունից նա հինգ դուստր և հաշմանդամ-որդի ուներ: Քանի որ նա արժանի ժառանգ էր ուզում, որոշում է երկրորդ անգամ ամուսնանալ, երբ արդեն 70 տարեկան էր: Նրան պատմում են Իեն ցեղի մի մարդու մասին, որ երեք չամուսնացած դուստր ուներ: Ավագ դուստրերը հայտարարեցին, որ զառամյալ ամուսին չեն ուզում, իսկ կրտսեր դուստրը` Հինգ Սայը, պատասխանեց, որ պատրաստ է հպատակվել հոր կամքին: «Այդ դեպքում դու կդառնաս Շու-Լեանգ-Հեյի կինը»,- ասաց նրա հայրը:
Չնայած ամուսնու տարիքին` Հինգ Սայը շուտով նրան առողջ որդի է պարգևում: Մ.թ.ա մոտ 550 թվականն էր, ձմեռ: Ծնողները որդուն անվանում են Կև, ինչը նշանակում է «փոքրիկ բլրակ»: Որդին ժառանգել էր հոր բարձր հասակը, ուժն ու խիզախությունը: Երբ լրացավ Կևի երեք տարին, հայրը մահացավ: Դա վատ ազդեցություն ունեցավ ընտանիքի նյութական վիճակի վրա: Ցանկանալով օգնել ընտանիքին` տղան տարբեր արհեստներ էր սովորում, որոնք հետագայում կօգնեին փող վաստակել:
Դեռ մանկուց ապագա փիլիսոփակն սիրում էր նմանակել սուրբ ծեսերը: 15 տարեկանից նա սկսեց լրջորեն ուսումնասիրել Չինաստանի պատմությունը: 19 տարեկանում Կոնֆուցիոսն ամուսնանում է Սուն ցեղի մի աղջկա հետ: Ամուսնությունից հետո նա ձեռք է բերում պահեստների և կառավարական հողերի վերահսկիչի պաշտոն: Շուտով նա ձեռք է բերում բարեխիղճ և անշահախնդիր աշխատողի համբավ: Այդ ընթացքում նա երեք երեխա է ունենում` երկու դուստր և մեկ որդի: 22 տարեկանում Կոնֆուցիոսը դառնում է ուսուցիչ: Այդ ժամանակ նա չէր դադարում ձգտել դեպի ֆիզիկական և հոգևոր կատարելություն: Այսպես` նա նետահարություն էր սովորում և երաժշտություն ուսումնասիրում: 30 տարեկանում նա արդեն հազար աշակերտ ուներ: Կոնֆուցիոսը երիտասարդներին պատմություն էր ուսանում, բարոյագիտություն, էթիկա, քաղաքագիտություն և գրականություն: Հետագայում նրա աշակերտների մեծ մասը դառնում են առաջադեմ գործիչներ, թագավորների խորհրդականներ և հրամանատարներ:
Երբ մահացավ Կոնֆուցիոսի սիրելի մայրը, որդին թաղեց նրան հոր կողքին և գերեզմանի վրա թումբԿոնֆուցիոս պատրաստեց, թեև այդ ժամանակ նման սովորույթ չկար: «Ես շատ եմ ճանապարհորդելու, ուստի պետք է նշան ունենամ, որով կճանաչեմ ծնողներիս գերեզմանը»,- բացատրեց իմաստունը:
Սգի ավարտից հետո Կոնֆուցիոսը ուղևորվում է ճանապարհորդության: Չինաստանի այդ ժամանակվա մայրաքաղաքում` Լու քաղաքում նա ծանոթանում է փիլիսոփա Լաո-Ցցեի և այլ իմաստունների հետ: Իր ստացած գիտելիքները թույլ են տալիս նրան երկիրը կառավարելու հարցում պետքական խորհուրդներ տալ: Նա արքունիքում մեծ ազդեցություն է ձեռք բերում, և Տինգ իշխանը նրան առաջարկում է Չունգ-տու քաղաքի քաղաքապետի պաշտոնը: Կոնֆուցիոսը նոր օրենքներ է ստեղծում և փոփոխություններ մտցնում քաղաքում, որը սկսում է ծաղկում ապրել: Դա ապշեցնում էր մյուս քաղաքապետներին, որոնք չէին կարողանում կարգ ու կանոն մտցնել իրենց քաղաքներում: Շուտով Կոնֆուցիոսին նշանակում են արդարադատության նախարար, սակայն վերին ատյանները չէին լսում նրա խորհուրդները, և իմաստունը լքում է հայրենի Լու քաղաքը: Այդ ժամանակ նա հիսունհինգ տարեկան էր: Ճանապարհին նա շատ բան է տեսնում. քաղց, կարիք, սակայն հաջողությամբ հաղթահարում է ամեն դժվարություն:
Կոնֆուցիոսը երազում էր հանդիպել մի թագավորի, որ կընդուներ իր խորհուրդներն ու թույլ կտար դասավորել իր հպատակների կյանքը վերին արդարադատության սկզբունքների հետ համապատասխան: Բայց իշխանները նրան միայն ուտելիք ու տանիք էին տրամադրում: Դա ստիպում էր իմաստունին շարունակել իր ուղին: 30 տարվա ճանապարհորդությունից հետո Կոնֆուցիոսը վերադառնում է հայրենիք: Այդ ժամանակ նա վաթսունինը տարեկան էր: Կյանքի վերջին օրերը նա նվիրում է գրական աշխատանքին, որն էլ անմահացնում է մեծն փիլիսոփայի անունը:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries