A+ A A-

Սերգեյ Բոդրով

Սերգեյ ԲոդրովՄի անգամ երեկոյան Սերգեյն ու կինը վիճում էին, թե ինչպես են անվանելու իրենց որդուն, որ շուտով պետք է ծնվեր: Եվ նրանց հնգամյա դուստրն ասաց նրանց. «Ինչու՞ եք տանջվում: Անվանեք Брат-2»:
«Брат» и «Брат-2» ֆիլմերից հետո Բոդրովն իսկական հերոս դարձավ: Իր հերոսը վարձու մարդասպան և թափառող փիլիսոփա Դանիլա Բագրովն է, ով անտարբեր չթողեց ոչ ոքի: Ռուսաստանի շրջանների շատ երիտասարդների նման Դանիլան չէր սիրում կովկասցիներին և հրեաներին: Բազմաթիվ հանդիսատեսներ և անգամ պրոֆեսիոնալ կինոքննադատներ միանգամից միավորեցին Բոդրովին Բագրովի հետ և գրեթե մեղադրեցին դերասանին ֆաշիզմի մեջ: Ֆիլմից հետո Սերգեյը չէր կարողանում հանգիստ ճաշել որևէ հաստատությունում: Պարտադիր ինչ-որ մեկը մոտենում էր և ասում. «Դու լավ տղա ես, Դանիլ, բայց էլ այդպես մի խոսա»: Սերգեյը հոգնած սկսում էր բացատրել, որ կյանքում ինքն այդպիսին չէ, բայց տաքարյուն կովկասցիներս չէինք լսում նրան:
Մինչդեռ Բոդրովը, որ այդքան լավ խաղացել էր հասարակ գյուղացի տղայի դեր, ծնվել էր Մոսկվայում հայտնի ռեժիսորի և սցենարիստի ընտանիքում: Նրան կնքեցին հոր պատվին: Նա չէր պատրաստվում գնալ հոր հետքերով: Ֆիլմային խառնաշփոթներից նրան հեռու էին պահում: Նա չէր էլ երազում հայրիկի պես լինել: Սովորում էր լեզուներ. ազատ խոսում էր անգլերենով և ֆրանսերենով: Սերգեյ Բոդրով
Մի անգամ նա գնաց հոր մոտ` նկարահանման հրապարակ: Եվ հայտարարեց, որ ցանկանում է դերասան դառնալ: «Միայն իմ դիակի վրայով»,- ասաց հայրը: Բայց հետո զայրույթն անցավ, ու որդուն դեր տվեց իր իսկ ֆիլմում: Արդյունքում բոլորին անհայտ Սերգեյը 1996 թվականին տղամարդու լավագույն դերի համար մրցանակ ստացավ: Բոդրովը Սոչիի կինոփառատոնից վերադարձավ արդեն տարվա հայտնության կարգավիճակով: Միայն թե նրա ազգանունի կողքին միշտ հայտնվում էր –կրտսեր մասնիկը, ինչը, սակայն, նրան չէր մտահոգում. «Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկին անցնել: Ամեն մեկս մեր ճանապարհն ունենք: Ամեն հաջողության համար էլ պետք է վճարել: Վճարել ազատության կորուստով: Դու հանկարծ կախվածություն ես ձեռք բերում անպետքական մարդկանցից, հեռախոսային զանգերին: Իսկ ազատությունն ամենակարևոր բանն է մարդու կյանքում»:
Ահա այդ անկախությամբ էլ Սերգեյը գրավեց «Брат» ֆիլմի սցենարիստ Ալեքսեյ Բալաբանոցին: Եվ կրկին կինոմրցանակներ: Եվ իհարկե հաջողություն Կաննի կինոփառատոնին: Եվ –կրտսեր մասնիկն անհետացավ: Էկրանից մեզ էր նայում երիտասարդ, սակայն արդեն իսկ ինքնավստահ մի տղամարդ: Իր ճանաչվածությամբ Բոդրովը կարող էր համեմատվել միայն Վիկտոր Ցոյի հետ, ով ժամանակին նույնանման ֆուրոր էր արել «Игла» ֆիլմից հետո:
Դերասանի հաջողությամբ սահմանափակվել Սերգեյը չցանկացավ: Նա որոշեց կինո նկարել: Այսպես «Брат»-ի կողքին հայտնվեց «Сестры»-ն: Բոդրով-ռեժիսորը Բոդրով-դերասանը: 
Շուտով Առաջին ալիքի «Последний герой» նախագիծը անցավ բոլոր ռեյթինգները: Եվ գրեթե կործանեց Սերգեյի ընտանեկան կյանքը: Ասում էին, թե կղզու վրա Սերգեյի արկածներից հետո կինը որոշել էր բաժանվել: Բացի այդ ողջ երկիրն էր տեսել, թե ինչպես էր Սերգեյը համբուրվում նախագծի մասնակից աղջիկներից մեկի հետ: Դրանից հետո Սերգեյը հավաստիացրեց, որ դա նախագծի սցենարն էր, չէ՞ որ նա չէր կարող կորցնել իր սիրելի կնոջը:Սերգեյ Բոդրով
«Երեկ Հյուսիսային Օսեթիայի աղետային գոտում գտնվել են Սերգեյ Բոդրովի խմբի ինն անդամներ: Նրանց առողջությունը վտանգի տակ չէ: Սակայն դեռևս անհայտ է նկարահանման խմբի մյուս 104 անդամների ճակատագիրը: Ռեժիսոր Սերգեյ Բոդրովի ճակատագիրը նույնպես անհայտ է»: (23 սեպտեմբեր, 2002 թվական)
70-ականներին ծնված սերունդը կորցրեց իր վերջին հերոսին` Սերգեյ Բոդրովին: Ռուսական կինոն կորցրեց տաղանդավոր ռեժիսորի և դերասանի, իսկ գալիք սերունդները`ընդօրինակման օբյեկտի:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries