A+ A A-

Ջեսիկա Ալբա

Ջեսիկա ԱլբաԱմերիկացի հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան ծնվել է 1981 թվականի ապրիլի 28-ին Կալիֆորնիայում: Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը ստիպված էր մշտապես տեղափոխությունների մեջ լինել, մինչև հիմնավորապես Կալիֆորնիա տեղափոխվելը: 
Մանուկ հասակում Ջեսիկան հաճախ էր հիվանդանում, ինչի պատճառով երկար ժամանակ հիվանդանոցներում էր լինում: Նրա առողջական վիճակը լավանում է միայն երբ ընտանիքը տեղավորվում է Կալիֆորնիայում: 

Կարիերան

Արդեն 15 տարեկանում Ջեսիկան հետաքրքրվում էր դերասանի մասնագիտությամբ: Առաջին դերը նա ստացել էր 12 տարեկանում, ինչից հետո 9 ամսյա պայմանագիր էր կնքել գործակալի հետ: Առաջին անգամ էկրանին նա հայտնվում է «Կորուսյալ ճամբարը» ֆիլմում, դրան հաջորդում են գովազդային երկու վիդեոներ և մի քանի անկախ ֆիլմ: Ալբան ճանաչվածություն է ձեռք բերում 1994 թվականին Nickelodeon  հեռուստաալիքի «Ալեքս Մաքի գաղտնի աշխարհը» ֆիլմից հետո: Նույն թվականին նա դեր է ստանում «Ֆլիպեր» սերիալում:
Ապա հաջորդում են դերեր «Հարավային Բրուկլին» դրամայում, «Բևեռլի Հիլզ 90210» և «Սիրո նավակ» սերիալներում, ինչպես նաև «Պ.Ա.Ն.Կ.Ե.Ր.» կատակերգությունում: Հոլիվուդյան դեբյուտը տեղի ունեցավ 1999 թվականին «Չհամբուրվածը» և «Սպանող ձեռքը» ֆիլմերի շնորհիվ:Ջեսիկա Ալբա
Մի անգամ Ջեսիկա Ալբան ծանոթանում է Ջեյմս Կամերոնի հետ, ով 1200 երիտասարդ դերասանուհիներից ընտրում է Ալբային «Մութ հրեշտակ» ֆիլմի համար: Ֆիլմի համար Ջեսիկան սարսափելի նիհարում է, սակայն նրա ջանքերն ապարդյուն չէին. այս դերը նրան իսկապես հայտնի է դարձնում: Բացի այդ նա հաղթում է Teen Choice Award և Saturn Award մրցանակաբաշխությունների անվանակարգերում և առաջադրվում է Ոսկե գլոբուսի:
Բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ Ջեսիկա Ալբան մոլորակի ամենասեքսուալ կանանցից է: Հավանաբար այդ պատճառով էլ 2006 թվականին MTV հեռուստաընկերության մրցանակաբաշխության ժամանակ «Մեղքերի քաղաքը» ֆիլմի համար նա ստացավ "Sexiest Performance" մրցանակ:
Ջեսիկա Ալբայի ամենահայտնի աշխատանքներն են «Քաղցրիկը» և «Մեղքերի քաղաքը» ֆիլմերը: Իր մյուս հայտնի դերերից քննադատները հատկապես առանձնացնում են «Բարի գալուստ Եդեմ» (2005) և «Հաջողություն, Չակ» (2007) ֆիլմերը: Հետաքրքիր է նաև «Աչքը» սարսափ-ֆիլմում նրա դերակատարումը: Կինոքննադատները տարակարծիք էին նրա խաղի մասին, այդ պատճառով այս ֆիլմի համար նա միաժամանակ առաջադրվեց Ոսկե ազնվամորու` որպես վատագույն դերասանուհի և հաղթեց Teen Choice Award մրցանակաբախությունում` որպես սարսափ-ֆիլմում լավագույն կին-դերասանուհի:
2008 թվականին Ջեսիկան կրկին առաջադրվում է Ոսկե ազնվամորու «Սեքս-գուռու» ֆիլմի համար, որը չընդուվեց ոչ հանդիսատեսի, ոչ էլ քննադատների կողմից:
2010 թվականին Հեմփթոնսի կինոփառատոնի ժամանակ կայացավ «Գաղտնի նշան» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ալբան խաղում էր հոգեբանական խնդիրներ ունեցող ուսուցչուհու դեր: Ֆիլմը դստեր ծնունդից հետո դերասանուհու առաջին ֆիլմն էր: Այդ լավ ընդունվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից:

Անձնական կյանքը

2000 թվականին Ջեսիկա Ալբան հանդիպում էր դերասան Մայքլ Ուեթերլիի հետ, ով շուտով նրան ամուսնության առաջարկ է անում: Սակայն 2003 թվականին Ալբան ու Ուեթերլին հայտարարում են, որ այլևս միասին չեն:
«Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանումներից հետո 2004 թվականին Ալբան սկսեց հանդիպել Քեշ Ուորրենի հետ, ով 2007-ին դարձավ իր ամուսինը: Հարսանիքը տեղի ունեցավ Լոս-Անջելեսում: 2008-ի հունիսին դերասանուհին մայրացավ: Դստեր` Օնոր Մարի Ուորրեննի առաջին լուսանկարները մեկ ու կես միլիոն դոլարով վաճառվեցին ОK! Ամսագրին: 2011 թվականին ծնվեց Ալբայի երկրորդ դուստրը, ում կնքեցին Հեվեն Գարներ Ուորրեն անունով:Ջեսիկա Ալբա
Այսօր Ջեսիկա Ալբան ոչ միայն հոլիվուդյան աստղ է, այլև հոգատար մայր ու բիզնես-լեդի: Նա հանդիսանում է "The Honest Company"  ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է մայրերի և երեխաների համար նախատեսված ապրանքների արտադրությամբ` տակդիրներ, լվացքի փոշիներ, անձեռոցիկներ և այլն: Ջեսիկան պլանավորում է բացել սեփական ինտերնետ-խանութը, որի հասույթի մի մասը կտրամադրի բարեգործության: Բացի այդ վերջերս նա հրատարակել է "The Honest Life" վերնագրով գիրքը, որտեղ կիսվում է գեղեցկության գաղտնիքներով, բաղադրատոմսերով և խորհուրդներով:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries