Ժաննա դ’Արկ
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Ժաննա դ’Արկը, հայտնի նաև Օռլեանի կույս անունով, ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր կերպարներից է: Նրա մասին տեղեկությունները բավականին քիչ ու հակասական են, և երբեմն պատմաբանները կասկածում են` արդյո՞ք նման մարդ գոյություն ունեցել է, թե ոչ:Հայտնի է, որ Ժաննա դ’Արկը ծնվել է մոտ 1412 թվականին Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում միջին սովորական գեղջուկի ընտանիքում: 13 տարեկանում Ժաննան սկսեց պատմել, որ ձայներ է լսում, որոնք պատկանում էին սուրբ Միքայելին, Եկատերինային և Մարգարիտային: «Սրբերը» իբրև Ժաննային հաղորդում էին իր մեծ առաքելության մասին` փրկել Ֆրանսիան անգլիացիներից, որոնք գրեթե ամբողջությամբ իշխում էին երկիրը Հարյուրամյա պատերազմի ժամանակ (1337–1453):
Ժաննա դ’Արկի ֆենոմենն ուսումնասիրող հոգեբանները ենթադրում են, որ նա տառապում էր շիզոֆրենիայով: Այդպիսի մարդիկ հաճախ տառապում են գլոբալ գաղափարներով, ինչպես օրինակ փրկել մարդկությունը: Դրա հետ մեկտեղ նրանք կարող են օժտված լինել գերբնական հատկություներով և ապագան գուշակելու ունակություններով: Պատմության մեջ այդպիսի դեպքեր շատ կան:
17 տարեկանում հարազատները Ժաննայի համար փեսացու են գտնում` ցանկանալով որքան հնարավոր է շուտ ամուսնացնել նրան: Սակայն աղջիկն ամուսնացնելու մասին լսել անգամ չէր ուզում: Նա լքում է հայրենի տունն ու ուղևորվում Շինոն, որտեղ գտնվում էր Ֆրանսիայի ապագա թագավորի` Կառլ VII-ի տունը: Եղան ազդեցիկ մարդիկ, ովքեր օգնեցին նրան: Այսպես նա հաջողացնում է ընդունելության հասնել դոֆինի մոտ և պատմել իր աստվածային առաքելության մասին:
Այդ ժամանակ մի գուշակություն էր տարածված` ըստ որի Ֆրանսիան կործանվել էր կնոջ, իսկ փրկվելու էր անմեղ աղջկա կողմից: Եվ այդ աղջիկը Ժաննան էր:
Ժաննայի կուսությունն ու մաքրությունը դոֆին Կառլի համար որոշիչ գործոն դարձան: Նա հանձնարարեց
բարձր խավի երկու կնոջ զննել նրան: Հաստատվեց, որ աղջիկն իսկապես երբեք տղամարդ չի իմացել: Դրանից հետո Դոֆինը սկսեց նրան հովանավորել:
բարձր խավի երկու կնոջ զննել նրան: Հաստատվեց, որ աղջիկն իսկապես երբեք տղամարդ չի իմացել: Դրանից հետո Դոֆինը սկսեց նրան հովանավորել:Մի շարք փորձություններից հետո, որոնք հաստատեցին Ժաննայի գերբնական հատկությունները, նրան նշանակեցին զորքի հրամանատար: Ժաննայի գլխավորությամբ զորքը բազմաթիվ հաղթանակներ տարավ:
Իսկ կա՞ր արդյոք Ժաննան:
Ժամանակակիցները հավաստիանում են, որ Ժաննան ոչ միայն հիանալի հրամանատար էր, այլև շատ լավ գուշակում էր ապագան: Լինում էր` նա խոսում էր օտար լեզուներով, ինչը նույնպես բնորոշ է շիզոֆրենիայի որոշ տեսակներին: Այդ ամենի հետ մեկտեղ Ժաննան բավականին խելացի էր և գրագետ, չնայած կրթություն չուներ:
Այստեղ արդարացի ենթադրություն կարող ենք անել: Դժվար թե անկիրթ աղջնակը, թեկուզ անսովոր հոգեբանական կարողություններով, կարող էր հոգևոր և էզոթերիկ գիտելիքների տեր լինել: Ուստի կամ նա բնավ էլ անկիրթ չէր, կամ էլ… Ժաննա դ՚Արկ գոյություն չուներ:
Բայց անգամ եթե Ժաննա դՙԱրկը գոյություն չուներ, դրանից նա չի դադարում ազգային հերոսուհի լինելուց: Նրա մասին մինչև այսօր հիշում են Օռլեանի բնակիչները, որոնք իրենց հայրենիքում կառուցել են հատուկ կենտրոն և եկեղեցի Ժաննայի անունով, նրա մասին բազմաթիվ գրքեր են գրված, ֆիլմեր են նկարահանված, ուստի նրանք կարող ենք անվանել ոչ միայն ազգային, այլև մշակութային կերպար:






