A+ A A-

Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն

Մերի-Քեյթ և Էշլի ՕլսեններԱստղային մանկությունն արդեն անցյալում է: Այսօր Մերի-Քեյթ և Էշլի Օլսենները ճանաչված դիզայներներ են, որոնք աշխատում են հաջողակ կայսրության կերտման վրա: Հաջորդ նպատա՞կը: Կարիերա, որը կարող է մրցել Թոմ Ֆորդի նվաճումների հետ:

Ճանաչվածություն ձեռք բերելով դեռևս մանուկ հասակում` Օլսեն քույրերը մինչև հիմա ապրում են փառքի լույսի տակ: Բազմաթիվ հաջողությունների հասնելով կինոմատոգրաֆի ոլորտում` մեկուկես մետրանոց այս փոքրիկները կարողացել են նորաձևություն թելադրող դառնալ: Ի տարբերություն շատ աստղերի` նրանք համբավ են ձեռք բերել ոչ թե իրենց անունի շնորհիվ. նրանք գործնական հոտառություն ունեն, և որ ամենակարևորն է, պատրաստ են ռիսկի դիմել: Քույրերը հակասական ոճ ունեն. նրանց կարելի է հանդիպել ինչպես ամենաոճային, այնպես էլ ամենաանճաշակ աստղերի ցուցակներում: Ամեն դեպքում` նրանց ոճը հիշվող է և ընդօրինակվող:
Երբեմն նայելով փոքրամարմին քույրիկներին` մոռանում ես, որ նրանք ազդեցիկ գործնական լեդիներ են: Բայց եթե նախկինում նրանք կոմերցիոն կայսրության դեմքեր էին, ապա այսօր ինքնուրույն գլխավորում են այդ նույն կայսրությունը: Օլսեն քույրերի նախագծերն անհամար են և տարբեր. առաջին հերթին դա The Row ապրանքանիշն է, հետո Elizabeth and James և Textile Elizabeth and James բրենդները: Դրանց գումարած Olsenboye և StyleMint.com նախագծերը: Elizabeth and James հագուստը վաճառվում է ավելի քան 700 խանութներում, իսկ The Row-ն` 140-ից ավել: Հայտնի հաճախորդների մեջ են մտնում Միշել Օբաման և Անջելինա Ջոլին, Էմմա Սթոունը, Կամերոն Դիազը և այլոք:Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններ 
Օլսեն քույրերը փառքի հասան բավականին հանկարծակի: Նրանք պահանջված էին ամերիկյան կինոարտադրության մեջ: Քույրերը չափազանց սիրունիկ արտաքին ունեին և ինչը շատ է գնահատվում` իրենց հանգիստ էին պահում: «Մինչև 18 տարեկան մենք անդադար էինք աշխատում, հետո որոշեցինք վերջապես առաջնային դարձնել ուսումը: Հենց այդ ժամանակ հարց ծագեց` շարունակել արդյոք կարիերան»: Քույրերի վերջին միասնական աշխատանքը 2004 թվականին: Դրանից հետո նրանք մի քանի առանձին ֆիլմում են նկարահանվել, սակայն որոշել են առժամանակ դադար տալ: 
Անգամ մանուկ հասակում Մերի-Քեյթն ու Էշլին ձայնի իրավունք ունեին, երբ խոսքը գնում էր իրենց կարիերայի մասին: Մասնավորապես` նրանք իրենք էին որոշում, թե ինչ կրել: Պարզ է, որ փոքրիկ արտաքինի պատճառով շատ իրեր ձևափոխվում էին: Եվ թեև մանուկ հասակից Օլսեն քույրերը սովոր էին թանկարժեք հագուստ կրել, իրենց ոճի իսկական ուժը նրանք գիտակցեցին միայն 2004 թվականին` ընդունվելով Նյու-Յորքի համալսարան: Այդ ժամանակ նրանք չէին իջնում սնդուսափայլ ամսագրերի էջերից: Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններ
Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններն իրենց շատ համեստ ու զուսպ են պահում: Սեփական փառքից առավելագույնը քաղելու փոխարեն նրանք անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ չհիշեն դրա մասին: Երբ 2006 թվականին նրանք բացում էին The Row ապրանքանիշը, քույրերն ամեն կերպ խուսափում էին «ևս մեկ աստղային բրենդի» կարգավիճակից: Նրանք խոստովանում են. «Շատ հայտնիներ են հիմա դիզայներ դառնում, բայց մենք այդ փուլը դեռ մանուկ հասակում ենք հաղթահարել: Ես նաև չեմ հասկանում հակառակը, երբ դիզայներներն են հայտնի դառնում: Մենք ձգտում են կենտրորանալ համեստ մարդկանց վրա, ինչպիսին է, օրինակ, Ֆիբի Ֆիլոն»: Այդ պատճառով էլ քույրերի անունները չեն փայլում պիտակների վրա, իսկ լուսանկարները չեն օգտագործվում գովազդի ժամանակ: Եվ արդյունքն ակնհայտ է` Հոլիվուդը կեսը արդեն որերորդ սեզոնն է կրում է Օլսեն քույրերի բլեյզերները:
Եթե հնարավոր լինել տեսնել ապագան, ի՞նչ կտեսնեիք հիմա, հարցնում են քույրերին: Մերի-Քեյթը նայում է Էշլիին ու ծիծաղելով պատասխանում. «Եթե կարողանանք վերջնական մեծանալ, ապա դա արդեն ավելի քան բավարար է»:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries