A+ A A-

Ջուդ Լո

Ջուդ ԼոՋուդ Լոն ծնվել է Լոնդոնում ուսուցիչների ընտանիքում: Ջուդի ծնողները միշտ հետաքրքրվել են թատրոնով, ուստի խրախուսում էին որդու վաղ հետաքրքրությունը դեպի թատրոն: Լոն վեց տարեկանից սկսել է խաղալ բեմին: Արդեն 12 տարեկանում նա սկսել էլ խաղալ Ազգային երիտասարդական թատրոնում, իսկ 17 տարեկանում թողնում է դպրոցը հանուն «Ընտանիքները» հեռուստասերիալի: Երկու տարի անց` 19 տարեկանում Ջուդը սկսեց խաղալ մեծերի թատրոնում, որտեղ առաջին դերը «Անհամեստություն» ներկայացման մեջ նրան Լոուրենս Օլիվյեի մրցանակ է բերում որպես լավագույն սկսնակ դերասան:
Լոնդոնյան և բրոդվեյան հաջողություններից հետո Ջուդը սկսում է նկարահանվել կինոյում: Առաջին մեծ դերն անշարժացած հաշմանդամ Ջերոմ Մորրոուի դերն էր «Գատտակա» ֆանտաստիկ թրիլերում: Նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն Ումա Թուրմանն ու Իթան Հոուքն էին: Դրան հաջորդեց Կլինտ Իստվուդի «Կեսգիշերը Բարու և Չարի այգում» (1997) դրաման, որտեղ Լոուն խաղում էր Բիլլի Հենսոնի դերը, ապա «Մյուս սենյակից հնչող երաժշտությունը» (1998) ռոմանտիկ կատակերգությունը:
1999 թվականին Ջուդի առաջին իսկական հաջողությունն էր: Էնթոնի Մինգելի «Տաղանդավոր պարոն Ռիփլին» ֆիլմից հետո, որտեղ նրա խաղընկերներն էին Մեթ Դեյմոնն ու Գվինեթ Պելտրոուն, Լոուն մեծ համբավ ձեռք բերեց և բարձր գնահատական ստացավ ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև կինոքննադատների կողմից, որոնք գրում էին, որ Լոուն հիանալի փոխանցել էր գոռոզամիտ Դիքքիի կերպարը: «Տաղանդավոր պարոն Ռիփլին» ֆիլմի համար Ջուդ Լոուն առաջադրվեց մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, այդ թվում` Օսկարի և Ոսկե գլոբուսի և ի վերջո մրցանակ ստացավ Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի կողմից որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:Ջուդ Լո
2001 թվականին Լոուն նկարահանվեց Սթիվեն Սպիլբերգի «Արհեստական բանականություն» ֆիլմում: 25 տարի շարունակ ռեժիսոր Սթենլի Կուբրիկը ցանկանում էր նկարահանել այդ ֆիլմը, սակայն ի վերջո այն ընկավ մեծն Սպիլբերգի ձեռքը: 2004 թվականին Լոուի կարիերան նոր վերընթաց ապրեց` նա մասնակցություն ցուցաբերեց միանգամից վեց ֆիլմում, որոնց թվում էին Մարտին Սկորսեզեի «Ավիատոր», «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը» և «Մտերմությունը» ֆիլմերը: Նա նաև նկարահանվեց «Ալֆա կամ ինչ են ցանկանում տղամարդիկ» ֆիլմում, որը համանուն ֆիլմի ռիմեյքն էր, իսկ գլխավոր դերը խաղում էր Մայքլ Քեյնը: Հետաքրքրական է, որ 2007 թվականին Ջուդ Լոուն Մայքլ Քեյնի ևս մեկ դեր է ստանձնել «Հետախույզը» ֆիլմում: 
2009 թվականին մեծ էկրաններ բարձրացավ Գայ Ռիչիի «Շերլոք Հոլմսի նոր արկածները» ֆիլմը, որտեղ Ջուդ Լոուն հիանալի խաղաց բժիշկ Վաթսոնի դերը: Դերասանի ծննդյան օրը` դեկտեմբերի 29-ին վարձույթի դուրս եկավ ֆիլմի շարունակությունը, ինչից հետո դերասանն անցավ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի էկրանավորման նկարահանումներին: Դերի համար նա մորուք էր աճեցրել, որով էլ ներկայացել էր հայտնի հետախույզի մասին պատմող ֆիլմի պրեմիերային: 
2004 թվականին People ամսագիրը Ջուդ Լոուին հռչակեց մոլորակի ամենասեքսուալ տղամարդ: Նա նաև ընդգրկվել է Elle ամսագրի` 2007 թվականին կազմած մոլորակի 15 ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում: 1997 թվականին մինչև 2003 թվականը Լոուն ամուսնացած էր դերասանուհի և մոդել Սեդի Ֆրոսթի հետ: Նրանք ունեն երեք երեխա:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries