A+ A A-

Քեթի Հոլմս

Քեթի ՀոլմսՔեթի Հոլմսը շատ է խաղացել երիտասարդ աղջիկների դերեր, բայց Ջեքի Քեննեդիի դերը ցույց տվեց, որ նա կարող է նաև դրամատիկական դերեր կերտել և դասական կերպարներ ստանալ:
Առաջին անգամ հանդիսատեսի առջև Քեթին հանդես եկավ «Սառցե քամի» ֆիլմում` գեղեցիկ ու համարձակ Լիբբեթսի դերով: Դեռահասությունից ինչ-որ բան մինչև հիմա նրա մոտ երևում է:
Ամսագրերն այնքան մանրամասնորեն քննարկում են նրա անձնական կյանքը, որ դերասանական նվաճումների համար ժամանակ ու տեղ չի մնում, իսկ մենք ցանկանում ենք ճանաչել նրան հենց որպես դերասանուհի:
-Ի՞նչ դերեր է նախընտրում Քեթի Հոլմսը` արթ-հաուսայի՞ն, թե բլոքբասթերային:
-Եվ այն, և այն: Սիրում եմ տարբեր իրական կանանց խաղալ, իսկ կոնտեքստն այդքան էլ կարևոր չէ: Ես սիրում եմ լավ պատմություններ: Լավ է, երբ դերը թույլ է տալիս զգալ այն, ինչ չկա իմ կյանքում և ինչին ես սովոր չեմ:
-Ինչպես «Էյփրիլի տոնը» ֆիլմու՞մ, որտեղ խաղացել եք շատ մեծ խնդիրներով 21-ամյա աղջկա:
-Այո, իմ պատմությունը հակադարձ է այդ աղջկա պատմությանը,- ծիծաղում է նա,- այդ դերն ինձ համար մարտահրավեր էր:
Հարուստ փաստաբանի դստեր շուրթերից սա բավականին համոզիչ է հնչում:
Քեթի Հոլմս
-Քսան տարեկանն այն տարիքն է, երբ ցանկանում ես գլուխ հանել ամեն ինչից, բայց դա չափազանց դժվար է: Այս ֆիլմում շատ հույս ու չասված քնքշություն կա: Նկարահանումներն ինձ իսկապես կլանեցին:
Քեթին պատմում է, որ նա շատ էր թափառում Նյու-Յորքում, լսում էր փողոցային խոսակցություններ, կլանում թաղամասերի մթնոլորտը, որտեղ նա մինչ այդ չէր եղել, որպեսզի հարազատանա հերոսուհու հետ: Նա խոսում է դերի մասին, բայց նրա աչքերում տխրություն կա, որը, թեև, հիանալի թաքցնում է: Այո, դա նրա աշխատանքն է: Նա պետք է պատասխանի լրագրողների հարցերին: Քեթին սկսում է խոսել Ջեքի Քեննեդիի դերի մասին: Նա ասում է, որ մանրակրկտորեն աշխատել է Ջեքիի կերպարի վրա:
-Ես միշտ սիրել եմ նրան: Նկարահանումների ժամանակ զգացվում էր այն բանի կարևորությունը, ինչ մենք անում էինք: Քեննեդիները անհավանական մարդիկ էին: Ամերիկայի համար նրանց ընտանիքը իդեալական էր, թեև նրանց արարքներն արտասովոր էին: Ես փորձում էի հասկանալ Ժակլինի կյանքնը:
Դերասանուհին պատմում է, թե ինչ բավականությամբ էր նա խաղում այդ դերը: Նա ասում է, որ ինքը գրեթե հասել էր Ժակլինի հոգուն, կարողացել էր զգալ այն, ինչ գուցե զգացել էր Ժակլինը, ում աչքի առաջ սպանում են ամուսնուն: «Ժակլինի զգեստներն իմ հագով էին»,- ասում է Քեթին և միանգամից ավելացնում, որ սնահավատ չէ:Քեթի Հոլմս
Սակայն Քեթիի էլեգանտությունն այլ է: Նրա ճկունության մեջ ինչ-որ աննկարագրելի բան կա: Նրա փխրունության և նրբության տակ զգացվում է նրա համառ բնավորությունը. թույլերը Հոլվուդում տեղ չունեն: Դրա ապացույցն է նաև այն, թե որքան համառությամբ է նա պաշտպանում իր անձնական կյանքը հանրությունից: Նա միշտ հայտարարում է, որ ընտանիքն իր համար կարևոր է կարիերայից: Հավանաբար այդ պատճառով էլ նրա տաղանդը որպես դերասանուհի մինչև վերջ այդպես էլ չի բացահայտվել: Այն, որ Քեթին Հոլիվուդում արագորեն կարիերա կկառուցի, շատերն էին գուշակում, սակայն Քեթին հավատում է, որ ընտանեկան կյանքի փորձը նրան հետագայում անպայման պետք կգա կինոյում:
Այն հարցին, թե ինչն է նրան նյարդայնացնում դերասանի կյանքում, նա պատասխանում է.
-Մշտական թռիչքներն ու տեղափոխությունները: Ինձ համար հանգստությունը տանն է: Ես սիրում եմ պառկել բազմոցին, գիրք ընթերցել կամ վամպիրների մասին ֆիլմ դիտել: Բայց լավագույն պահերը դստերս հետ անցկացրած պահերն են:
Սուրիի մասին խոսելից Քեյթն անճանաչելիորեն փոխվում է. որտե՞ղ է տխրությունը, որտե՞ղ է հոգնածությունը: Նա պատմում է, թե ինչպես են նրանք միասին նկարում կամ հագուստ գնում:
-Ամենաշատը մենք սիրում ենք պատրաստել,- ուրախությամբ հայտարարում է Քեթին,- Սուրին նման է ինձ էլ, Թոմին էլ (Քեթի Հոլմսը Թոմ Կրուզի կինն է):

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries