A+ A A-

Ջորջ Մայքլ

Ջորջ ՄայքլՋորջ Մայքլը ծնվել է 1963 թվականի հունիսի 26-ին Հյուսիսային Լոնդոնում: Հայրն օրերով աշխատանքի էր լինում. նա ռեստովրատոր էր աշխատում և երեխաների մասին հիշում էր միայն երբ լիաթոք վայելում էր տարբեր հնությունների ընկերակցությունը:
7 տարեկանում տղան հստակ որոշեց դառնալ փոփ-աստղ, սակայն պատկերացում չուներ, թե ինչպես: Ծնողների պնդմամբ նա սկսեց ջութակի դասեր առնել, ինչը յոթամյա ձախլիկի համար իսկական տանջանքի վերածվեց: Երաժշտական դպրոցից դուրս նա սիրում էր ամերիկյան սոուլ լսել` Motown, Էլթոն Ջոն, Queen և այլն: Երբեմն նա լոնդոնյան պարային ակումբներ էր մտնում, սակայն չափազանց ամաչկոտ էր, որպեսզի միանա խրախճանքին: 12 տարեկանում նա տարվեց օդաչուի կարիերայով, սակայն համադասարանցիները, իմանալով նրա ցանկության մասին, ասացին, որ կարճատես դալտոնիկները տեղ չունեն ինքնաթիռում: Ջորջն իսկապես այդքան էլ լավ չէր տարբերում գույները և ակնոց էր կրում: 
1975 թվականին Ջորջի դասարան նոր աշակերտ եկավ` Էնդրյու Ռիջլին: Հենց Էնդրյուն, ով միշտ կատարյալ տեսք ուներ, ստիպեց Ջորջի փոփոխությունների գնալ. տղան խիստ դիետայի վրա նստեց, մի քանի տասնյակ կիլոգրամ նիհարեց, ակնոցները փոխարինեց լինզաներով: Տղաները հաճախ իրենց մյուս ընկերոջ` Դեվիդ Օսթինի հետ զվարճացնում էին Լոնդոնի մետրոյի ուղևորներին. Դեվիդը կիթառ էր նվագում, իսկ Ջորջը երգում էր:
16 տարեկանում Էնդրյուն և Ջորջը դպրոցական սկա-խումբ են կազմում: Այն շուտով կազմալուծվում է, սակայն հենց այդ տարիներին Ջորջն ու Էնդրյուն կազմում են իրենց ապագա WHAM! Խմբի նախնական երգացանկը: 1982 թվականին խումբը պայմանագիր է կնքում Innervision Records ընկերության հետ: Հետագա մեկ ու կես տարին տղաները ներխուզում են ամերիկյան և անգլիական հիթ-շքերթներ: Վերջապես Բրիտանիայում թողարկվում է նրանց դեբյուտային "Fantastic" ձայնասկավառակը:
Մինչև 1986 թվականը WHAM! Խումբը լողում էր փառքի մեջ և կանանց իդեալն էր: Նրանց երկրորդ` "Make It Big" ալբոմը վաճառվեց ավելի քան հինգ միլիոն օրինակով և պատմության մեջ մտավ որպես 80-ականների առաջին ալբոմ, որն ուներ երեք սինգլ` ընդգրկված Բրիտանիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականում ("Wake Me Up Before You Go Go", "Everything She Wants" և "Freedom"): Նոր`"Last Christmas" և "I’m Your Man" սինգլներն ապացուցում էին, որ խումբն իսկապես ամենապահանջվածն էր, սակայն շուտով խումբը հայտարարում է կազմալուծման մասին` մնալով 80-ականների կոմերցիոն տեսակետից ամենահաջող փոփ-նախագիծ:Ջորջ Մայքլ
Դեռևս WHAM! խմբի գոյության ժամանակ "Careless Whisper" երգը դարձել էր Մայքլի` որպես անհատ կատարողի դեբյուտային սինգլը: Այդ երգը նա գրել էր դեռևս 17 տարեկանում:
Սակայն առաջին ավելի լուրջ քայլը "I Knew You Were Waiting (For Me)" երգն էր Արեթա Ֆրանկլինի հետ, ով մինչ այդ երբեք չէր աշխատում սպիտակամորթ կատարողների հետ: Իսկ դեբյուտային ալբոմի առաջին սինգլը` "I Want Your Sex" հանկարծակի արգելվեց BBC-ոմ և Ամերիկյան ռադիոկայանի մեկ երրորդում չափազանց ազատ տեքստի համար: 1988 թվականին Մայքլը ստանում է Գրեմմի մրցանակ` որպես տարվա լավագույն երգիչ, իսկ հաջորդ տարի նա երեք "American Music Awards" է ստանում:
"Faith" ալբոմի համաշխարհային շրջագայությունը սկսվեց Եվրոպայից և հասավ մինչ Հյուսիսային Ամերիկա: 
1999 թվական վերջին Ջորջ Մայքլը ներկայացրց իր չորրորդ` «Songs From The Last Century» ալբոմը, որտեղ ընդգրկված էին վերջին հարյուրամյակի ամենահռչակավոր կոմոզիտորների ստեղծագործություններ: 2000 թվականին նա երկու կենդանի բարեգործական համերգ տվեց, իսկ 2001-ին պայմանագիր կնքեց Universal Music ընկերության հետ: 
2006 թվականին երգիչն անցկացրեց վերջին 15 տարիների միակ շրջագայությունը: Եվրոպայի 16 քաղաք տեսավ Ջորջ Մայքլին` երկու ժամվա ընթացքում գնելով բոլոր տոմսերը: Իր շրջագայությունը երգիչն ավարտեց բարեգործական մեծ համերգով և այն նվիրեց իր մորը: 2007 թվականին Մայքլ հայտարարեց իր շրջագայության շարունակության մասին: 
1996 թվականից Ջորջ Մայքլը հանդիպում է Քեննի Գոսի հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries