A+ A A-

Էդրիան Բրոուդի

Էդրիան Բրոուդին2002 թվականին 29-ամյա ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր, «Դաշնակահարը», «Քինգ քոնգ», «Գիշատիչներ» և այլ ֆիլմերի աստղ Էդրիան Բրոուդին դարձավ Օսկարի ամենաերիտասարդ հաղթող Լավագույն դերասան անվանակարգում: Նա նաև ամերիկացի միակ դերասանն է, ով ստացել է ֆրանսիական «Կեսար» մրցանակ:
Էդրիան Բրոուդին ծնվել է 1973 թվականի ապրիլի 14-ին Նյու-Յորքում: Լուսանկարիչ Սիլվիա Պլաչիի և պատմության ուսուցիչ Էլիոթ Բրոուդիի ընտանիքն Էդրիանից բացի երեխա չուներ: Էդրիանի հայրը հրեական արմատներ ունի, իսկ մայրը ծնվել է Բուդապեշտում` հունգարացու և չեխ հրեուհու ընտանիքում: Դերասանի խոսքերով` ինքը կրոնական դաստիարակություն չի ստացել: Ընտանիքն ապրում էր Կվինս աղքատ թաղամասում: Տղային փողոցից կտրելու համար ծնողները նրան տալիս են դերասանական խմբակ: 
13 տարեկանում Էդրիանն ունենում է հեռուստատեսային իր առաջին դեբյուտը «Վերջապես տանը» դրամայում: Նույն` 1988 թվականին նա տեղափոխվում է Նյու-Յորքի հայտնի LaGuardia երաժշտական և արվեստի դպրոց և ստանում իր առաջին մշտական դերը «Էննի Մագուաեր» սերիալում, որը, սակայն, շուտով փակվում է:Էդրիան Բրոուդին
1989 թվականին Էդրիանն առաջին անգամ նկարահանվում է մեծ կինոյում և միանգամից լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդա Կոպպոլայի մոտ:
LaGuardia-ն ավարտելուց հետո 1991 թվականին Էդրիանն ընդունվում է Նյու-Յորքի պետական համալսարան, հետո տեղափոխվում Կվինսի քոլեջ: Սակայն նա որոշում է, որ զուր ժամանակ է վատնում և տեղափոխվում է Լոս-Անջելես` գրավելու այն:
Բրոուդին հաջողացնում է գրավել Սթիվեն Սոդերբերգի ուշադրությունը, ով 1993 թվականին նրան դեր է տալիս «Լեռան տիրակալը» ֆիլմում: 1993-ին խոշոր ավտովթարի ենթարկվելով Էդրիանը մի քանի ամիս մնաց առանց աշխատանքի, մինչև չվերականգնվեց:
Դրանից հետո նա նկարահանվեց մի քանի անկախ դրամաներում, ինչպիսիք են «Սիրելի Ջերսին», «Սոլոն» և «Ինքնասպանը»:
Կինոքննադատները գովեցին «Ռեստորան» ֆիլմում նախկին հարբեցողի նրա դերը: Դրանից հետո Տերրենս Մալիկը վերցնում է նրան «Բարակ կարմիր գիծը» ֆիլմում նկարահանվելու համար: Բրոուդին պետք է գլխավոր դեր խաղար, սակայն ֆիլմի դիտումից հետո դերասանը տեսավ, որ ռեժիսորը շատ քիչ մաս էր թողել նրա տեսարաններից: Այդ ֆիլմի համար նա կես տարի անց էր կացրել Ավստրալիայում:
1999 թվականին էկրաններ բարձրացավ «Սեմի արյունով ամառը» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղացել էր բիսեքսուալ պանկի դեր, ում կասկածում էին  սերիական մարդասպանությունների մեջ: Դրան հաջորդեց «Թթվածին» թրիլերրում հոգեկան հիվանդի դերը:Էդրիան Բրոուդին
2000 թվականին Էդրիան Բրոուդին, չկարդալով սցենարը, համաձայնեց նկարահանվել ռեժիսոր Քեն Լոաչի «Հաց և վարդեր» ֆրամայում: Նույն թվականին նա հայտնվեց «Փրկել Հերրիսոնին» ֆիլմի մի փոքրիկ դրվագում: 2001 թվականին նա դեր է ստանում «Պատմություններ վզնոցի հետ» ֆիլմում:
Համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում Ռոման Պոլանսկիի «Դաշնակահարը» ֆիլմից հետո: Նա խաղացել էր հրեա տաղանդավոր դաշնակահարի դեր, ով փորձում էր թաքնվել ֆաշիստներից Համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխիայում:
Բրոուդիի հոր ընտանիքը մահացել էր Հոլոքոստի ժամանակ: Ֆիլմի համար Էդրանը վերականգնեց իր տատիկի չեխական բարբառը: Նկարահանումներին պատրաստվելիս նա մի քանի ամիս չէր լքում իր տունը, թողել էր մեքենան, սովորել էր Շոպեն նվագել, նիհարել էր   13 կիլոգրամով և բաժանվել ընկերուհուց:
«Դաշնակահարը» ֆիլմը Էդրիան Բրոուդիին «Օսկար» և «Կեսար» բերեց, ինչպես նաև դերասանն առաջադրվեց Ոսկե գլոբուսի: 
2003 թվականին Էդրան Բրոուդին հայտնվեց «Խորհրդավոր անտառը» թրիլերում, իսկ 2005-ին` «Պիջակ» թրիլերում, որտեղ նա խաղում էր ամնեզիայով տառապող տղամարդու դեր:
2006 թվականին Բրոուդին առաջին անգամ նկարահանվեց մարտաֆիլմում` «Քինք Քոնգի» նոր տարբերակում: 
Դրան հաջորդեցին մի քանի ևս հաջող ֆիլմեր, որտեղ դերասանը փայլեց իր հմտություններով և տաղանդով: 
Էդրիան Բրոուդիի անձնական կյանքը
Էդրանը որոշ ժամանակ հանդիպում էր Սքայ Նելլորի հետ: 2001-2002 թվականներին նա սիրավեպ ուներ Մոնե Մազուրի հետ, իսկ 2003-ին սկսեց հանդիպել Միշոլ Դյուպոնի հետ: 2006-ին «Մանոլետե» ֆիլմի նկարահանումների համար նա ծանոթանում է իսպանացի դերասանուհի Էլսա Պատակիի հետ: Նրանք նշանադրվեցին, սակայն հետո բաժանվեցին:
Դերասանն այդպես էլ չի ամուսնացել և երեխաներ չունի:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries