A+ A A-

Ժան Ժակ Ռուսո

Ժան Ժակ ՌուսոՖրանսիացի փիլիսոփա, քաղաքական տեսաբան Ժան Ժակ Ռուսոն այնպիսի աշխատությունների հեղինակ է, ինչպիսիք են «Հասարակական պայմանագիրն» ու «Խոստովանությունները»: Սիրո, ուսման, կառավարության և բարոյականության մասին իր աշխատությունները մեծ ազդեցություն են գործել ֆրանսիական հեղափոխության և ռոմանտիզմի ներկայացուցիչների վրա: Ըստ նրա` ցանկացած մարդ, որքան էլ լավը նա լինի, հասարակության հետ ցանկացած շփման արդյունքում փչանում է: 
Ռուսոյի հայրը ժամագործ էր: Նա վաղ կորցրել էր կնոջը, ապա հեռացել Ժնևը`թողնելով Ժանին և եղբորը` Ֆրանսուային: Նրանք դաստիարակվում էին իրենց քեռու տանը: Ժանը շուտով սկսում է ապրել եկեղեցականի մոտ, ով նրան դասական լեզուներ ու գրականություն էր սովորեցնում: 16 տարեկանում Ռուսոն լքում է Ժնևը: Սկսվում են նրա անվերջ ճանապարհորդությունները: 37 տարեկանում նա հաղթում է էսսեիստների մրցույթում և որոշում զբաղվել գրական գործունեությամբ, իսկ 46 տարեկանում հայտնություն է ձեռք բերում լայն շրջանակներում: 1762 թվականին, երբ իր «Էմիլ» վեպի պատճառով նրան սկսում են հալածել, Ռուսոն փախչում է Լոնդոն, որտեղ մնում է մի տարի: Կյանքի վերջին տարիներին Ռուսոյի մոտ ավելի ու ավելի վառ արտահայտվում էին շիզոֆրենիայի նշաններ: Նա հիվանդագին կերպով ձգտում էր մենակության: Նա վստահ էր, որ ընկերներն իր դեմ վատ մտադրություններ ունեն: Միայնակ մելամաղձոտ Ռուսոն, ով կյանքի ընթացքում տանջվում էր ֆիզիկական ու հոգևոր ցավերից, մահից առաջ շատ ծանր հիվանդացավ և մահացավ 66 տարեկանում Փարիզից ոչ հեռու:
Ռուսոն հաճելի արտաքինով ռոմանտիկ երիտասարդ էր: Նա դուր էր գալիս կանանց: Սակայն նրա սիրային կյանքը քաոսային էր: Սեքսուալ առաջին փորձը նա ստացել էր դեռ մանուկ հասակում դպրոցում իր ուսուցչուհու կողմից: Մի անգամ, երբ Ռուսոն ինչ-որ չարաճճի արարք էր գործել, ուսուցչուհին սկսեց հարվածել նրա հետույքին: Այդ օրվանից Ռուսոն երազում էր, որ պատիժները շարունակվեն: Ուսուցչուհին հասկացել էր դա, սակայն արդեն ուշ էր: Ռուսոն արդեն մոլեգնաբար սիրում էր, երբ իրեն հարվածում էին: Նա դրանից սեքսուալ բավարարվածություն էր ստանում:  
Երիտասարդ տարիքում Ռուսոն հաճախ սիրահարվում էր իրենից մեծ կանանց: Նա հինգ տարի շարունակԺան Ժակ Ռուսո հարաբերությունների հետ էր 34-ամյա կնոջ հետ, ում տանն ապրում էր: 
Հաջորդ սիրային արկածը սկսվեց 1745 թվականին: Ֆրանսիական հյուրանոցներից մեկում Ռուսոն սիրահարվեց 24-ամյա Թերեզա դե Վասսերին: Նրանց կապը շարունակվեց մինչև Ռուսոյի կյանքի վերջ: Իրենց ծանոթությունից անմիջապես հետո նա ասաց Թերեզային. «Ես երբեք քեզ բաց չեմ թողնի, բայց երբեք էլ չեմ ամուսնանա քեզ հետ»: 23 տարի անց նրանք ամուսնացան: Թերեզան գեղեցիկ ու բարի աղջիկ էր, համեղ պատրաստում էր, սակայն խելքով չէր համապատասխանում Ռուսային, թեև անսահման հավատարիմ էր նրան չնայած վերջինիս բարդ բնավորությանն ու դաժանությանը: Նրանք հինգ երեխա ունեցան, որոնց բոլորից Ռուսոն մանկատուն ուղարկեց` պատճառաբանելով, որ նա դա անում է Թերեզայի պատիվը փրկելու համար, քանի որ այդ ժամանակ նրանք պաշտոնապես ամուսնացած չէին: Հետագայում նա դառնորեն ափսոսում էր իր հրեշավոր արարքի համար:
Երիտասարդ տարիքում Ռուսոն շատ տարօրինակություններ ուներ: Նա թաքնվում էր մութ փողոցներում, և երբ նա կողքով կին էր անցնում, նա բացում էր հետույքը` հույս ունենալով, որ նրանք կհարվածեն իրեն: 
Ռուսոյի սեռական կյանքը բավականին անհաջող դասավորվեց նաև այն պատճառով, որ ողջ կյանքում նա տառապում էր միզապարկի ծանր հիվանդությունից: Նա հաճախ ստիպված էր լինում կաթիլային օգտագործել, սակայն դա էլ երբեմն չէր օգնում: Սեքսն այնքան էր ցավեցնում նրան, որ կյանքի վերջին քսաներեք տարիների ընթացքում նա ընդհանրապես հրաժարվեց դրանից և վերադարձավ ձեռնաշարժության:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries