A+ A A-

Ռավշանա Կուրկովա

Ռավշանա ԿուրկովաՌավշանա Կուրկովան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Տաշկենդում դերասանի ընտանիքում: Մոսկվա տեղափոխվելուց հետո Ռավշանան ավարտում է երաժշտական դպրոցը: Նա պլանավորում էր ընդունվել Լոնդոնի համալսարան, սակայն որոշում է մնալ Ռուսաստանում և սովորել մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
-Ռավշանա, ինչու՞ եք հավաստիացնում, որ մանուկ հասակում գեղեցիկ չէիք:
-Այդպես համարում էր տատիկս: Նա գինեկոլոգ էր և հենց ինքն էլ ընդունել էր մորս ծննդաբերությունը: Մայրս ծննդաբերել էր ինձ 19 տարեկանում, երբ սովորում էր առաջին կուրսում: Նա ունեցավ ինձ ու գնաց շարունակելու ուսումը:
-Իսկ ո՞վ է Ձեզ Ռավշանա անվանել:
-Տատիկս, իհարկե: Նախ սկսենք նրանից, որ անունս տղամարդու անուն է և ի սկզբանե Ռավշանոյ է եղել: Երբ տղաներն իմանում էին անունս, նրանք ինձ այնպես էին նայում, կարծես աննորմալ եմ: Տատիկս երեք երեխա ուներ: Առաջնեկը` սիրելի Ռավշանը, 27 տարեկանում մահացել էր: Բոլորի համար դա մեծ հարված էր:
Երբ մայրս հղի էր, բոլորը մտածում էին, որ կծնվի տղա` նոր Ռավշանը: Սակայն ծնվեցի ես: Նրանք այնուամենայնիվ որոշեցին հետ չկանգնել իրենց որոշումից և ինձ Ռավշանոյ անվանեցին: Այո, այո, հենց Ռավշանոյ: Շատ անհասկանալի անուն է, դե ես էլ մի-փոքր վերափոխեցի այն: Չեմ սիրում մտածել, որ մահացած մարդու պատվին անվանակոչելը վատ նշան է:
-Հավանաբար մանկուց սովոր եք հակառակ սեռի ուշադրությանը:Ռավշանա Կուրկովա
-Դե… Կարող եմ ասել, որ հակառակ սեռի հետ հարաբերություններում բախտս բերում է: «Առաջին տղամարդս» պապիկս է եղել. նա հոր պես էր ինձ համար: Սովորեցնում էր շախմատ խաղալ, ինձ համար ճաշեր էր պատրաստում, հիանալի բուտերբրոդներ էր սարքում: Ես դաշնամուր էր նվագում, իսկ նա նստում էր անկյունում ու երջանկությունից արտասվում:
-Այսինքն տատիկն ու պապիկը Ձեզ ծնողների պես են եղել:
-Կարելի է և այդպես ասել: Այդ պատճառով ես շատ բարդույթավորված ու ինքնամփոփ երեխա էի մեծանում. ամբողջ օրը գրքերի, երաժշտության հետ էի: Ես շքամուտքերում քարշ եկող երեխաներից չէի: Պապիկս մինչև հինգերորդ դասարան ձեռքս բռնած դպրոց էր տանում: Անգամ հեռախոսով իմ շփումն էր սահմանափակված: Իհարկե ազատության կարիք կար, բայց շնորհակալ եմ տատիկիս, ով ինձ խստության մեջ էր դաստիարակել: Հիմա ես ինչ ոչ անճոռնի ճուտիկ եմ զգում, ոչ էլ շքեղ տիկին: Ես հասարակ աղջիկ եմ, ով անհրաժեշտության դեպքում կարող է և այն լինել, և այն:
-Թվում է, թե առանց դիմահարդարման տանից դուրս գալու խնդիրներ չունեք…
-Առօրյա կյանքում գրեթե չեմ դիմահարդարվում: Իմ զենքն իմ դեմքն է, ուստի մաշկս պետք է հանգստանա: Մի քիչ թարթչաներկ, անկեղծ հայացք, փայլուն մազեր. այդքանը բավարար է, որպեսզի աղջիկը խնամված տեսք ունենա: Ինձ համար տարօրինակ է առօրյայում դիմահարդարված և 12 սմ-անոց կրունկներով լինելը:
-Ինչպե՞ս եք հաջողացնում առանց դիմահարդարման, մատնահարդարման և այլ միջոցների այդքան գեղեցիկ լինել:
-Տատիկս ասում էր. «Կարևոր չէ ոտքերի երկարությունն ու կրծքերի չափսը: Կնոջ մոտ երեք բան կա, որոնք գրավում են տղամարդկանց ուշադրությունը. մազերը, ատամները, մաշկը»: Չգիտեմ ինչու, բայց ես բացարձակ անտարբեր եմ դիմահարդարման հանդեպ: Առաջին անգամ արհեստական եղունգներ դրել եմ նկարահանումներից մեկի ժամանակ: Հիշում եմ` այդ եղունգներով ատում էի բոլորին: Իսկ նկարահանման ավարտին սպասում էի ինչպես երկնքի մանանային:
-Ի՞նչ դերի մասին եք երազում:Ռավշանա Կուրկովա
-Երազում եմ ձի հեծնել, ծնկներս արյունոտել,վազվզել: Դա ինձ ավելի է գրավում, քան թեյի սեղանի շուրջ գեղեցիկ ու զուսպ նստելը: Ֆիզիկական մեծ աշխատանք եմ ուզում:
-Դուք կարող եք հանգիստ հրաժարվել նախագծերից, եթե չեք հավանում դրանք, անգամ եթե մեծ հոնորարներ են: Չե՞ք վախենում, որ կգա ժամանակ, և Ձեզ այլևս չեն հրավիրի:
-Դա միշտ մեծ ռիսկ է, բայց քանի դեռ ինձ հրավիրում են, քանի դեռ կարող եմ ընտրել, ուրեմն պետք է այդպես անել:
-Մի՞թե փողն ընդհանրապես կարևոր չէ:
-Եթե ցանկանայի շատ փող աշխատել, ապա վաղուց համաձայնություն կտայի որևէ սերիալում նկարահանվելուն, բնակարան կգնեի և երջանիկ կլինեի: Բայց դեռ դիմանում եմ: Մեքենա չունեմ, բայց տաքսիների ու սրճարանների փող ունեմ:
-Ձեզ հատու՞կ է պլաններ կազմելը:
-Դա շատերին է հատուկ: Այլ հարց է, թե դրանցից քանիսն են իրականանոմ: Բայց ես երազել սիրում եմ…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries