A+ A A-

Մոնիկա Բելուչի

Մոնիկա ԲելուչիՄոնիկա Բելուչիի անունը կանացի գեղեցկության հոմանիշ է, սակայն պետք է նշել, որ այս կինը ոչ միայն Աֆրոդիտեի մարմին ու Նեֆերտիտիի դեմք ունի, այլև նա ունի այն հմայքը, որ երբեմն այդքան չի հերիքում առավել տաղանդավոր դերասանուհիներին: Այո, նա Օսկար չունի, սակայն երբ կինն այսպիսի արտաքին տվյալներ ունի, մնացած ամեն ինչ մղվում է երկրորդ պլան: Դա այդպես է, և կարիք չկա բացատրել, թե ինչու: Մոնիկա Բելուչին ուշադրություն է գրավում իր աննկարագրելի կանացիությամբ, որ պարուրված է անսահման սեքսուալությամբ: Ֆիլմի ընթացքում նա կարող է բառ անգամ չարտասանել, սակայն միևնույն է նայում ես նրան ու հիանում նրա գեղեցկությամբ: Շատերը Բելուչիին իդեալ են համարում, մինչդեռ ինքը` Մոնիկան, ասում է, որ իր բախտը պարզապես բերել է արտաքինի հարցում, և եթե չլիներ նրա գեղեցկությունն ու հմայքը, նա այդպես էլ կմնար մի մոռացված գրասենյակի իրավաբան: Իսկ հիմա մայր բնության շնորհիվ Բելուչին ունի լավ կարիերա, կայուն եկամուտ, հիանալի ամուսին (Վինսենտ Կասսել) և երկու դուստր (Դևա և Լեոնի):
Մարդիկ կարող են ներել մարդու մոտ խելքի, անգամ տաղանդի առկայությունը, սակայն երբեք` գեղեցկությունը:
Ինձ համար շատ կարևոր է փնտրել և գտնել անսովոր դերեր, որոնք հետագայում կխաղամ: Ինչ-որ մեկը մի անգամ ասաց ինձ, որ բոլոր դերասանուհիների մեջ քնած դշխուհիներ կան, և ամեն նոր դեր խաղալիս նրանցից մեկն արթնանում է: Մեր ներսում ամեն ինչ կա: Պարզապես անհրաժեշտ է տեսնել դրանք:
Դերասանական խաղը միայն բառեր չեն: Հոլլի Հանթերը «Դաշնամուր» ֆիլմում չէր խոսում, սակայն Օսկար ստացավ:Մոնիկա Բելուչի
Իմ մարմինը շատ կարևոր է ինձ համար` դեմքս, մատներս, ոտքերս, ձեռքերս, աչքերս… ամեն ինչը: Ես օգտագործում եմ ամենը, ինչ ունեմ:
Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ թաքնված է հագուստի տակ:
Հիմարությունը թերություն չէ, եթե դաստիարակված ես և գիտես, թե ինչպես օգտագործես գեղեցկությունդ:
Միայնակ լինելիս ինձ շատ հանգիստ ու լավ եմ զգում, բայց ոչ թե որովհետև գեղեցիկ եմ: Շատ գեղեցիկ մարդկանց գիտեմ, ում կյանքն անտանելի է: Եվ նրանք միայնակ մնալիս իրենց լավ չեն զգում: Ներքին խաղաղություն զգալը դա այն չէ, թե ինչ արտաքին ունես, այլ այն է, թե ինչ ես զգում ներսում: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ հանդեպ շատ սեր եմ զգացել. ես շատ մեծ ընտանիք ունեմ:
Գեղեցկությունը կնոջ համար միայն երկու դեպքում է խնդիր դառնում. երբ այն չկա, և երբ գեղեցկությունից բացի ուրիշ ոչինչ չկա:
Սիրով զբաղվելուց հետո տղամարդը քնում է, իսկ կինը մտածում, թե ինչպես ամեն ինչ անցավ:
Որպես եվրոպացի, ինձ անհրաժեշտ է նկարահանվել իտալական ու ֆրանսիական ֆիլմերում, սակայն Ամերիկան նույնպես հետաքրքիր է ինձ:
Միևնույն ժամանակ ես երբեք չեմ կարող ապրել ԱՄՆ-ում: Այնպես մարդիկ մեզնից էլ շատ տարված են երիտասարդությամբ և գեղեցկությամբ: Ամերիկայում դերասանները 40 տարեկան դառնալուց հետո խելագարվում են, չէ՞ որ կինոն երիտասարդություն է պահանջում: Ես երբեք նիհար ու արհեստական չեմ լինի. ես իսկական եմ:Մոնիկա Բելուչի
Իմ կյանքում իրական հաճույքի պահերն այն ժամանակ են, երբ ես ընկերների շրջապատում հաց եմ ուտում:
Պետք է ներողամիտ լինել: Չէ՞ որ ո՞վ ենք մենք. խելագարներ, որ ցանկանում ենք Երկրագնդով պտտվող գնդակի վրա հավասարակշռություն պահպանել: Ո՞վ կարող է նման պայմաններում կատարյալ լինել:
Մերկությունը չի վախեցնում ինձ, քանի որ ինձ համար մարդու մարմնից ավելի գեղեցիկ բան չկա: Մարմինը կարող է աննկարագրելի էմոցիաներ առաջացնել:
Երբ ծեր լինեմ, ավելի շուտ կնայեմ երեխաներիս, քան ֆիլմերս:
Դերասանուհի լինելը կանացիության բարձրագույն մակարդակն է:
Վինսենտն այնքան քնքուշ ու զգացմունքային է… Երբ Կաննում նայում էինք «Անդառնալիություն» ֆիլմը, այն պահին, երբ արյունոտ դուրս եկա թունելից, նա արտասվեց: Ես փորձեցի հանգստացնել նրան, ասացի, որ դա ընդամենը կինո է, սակայն նա չէր կարողանում հանգստանալ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries