A+ A A-

Բար Ռաֆաելի

Բար ՌաֆաելիԱմենալավատես մոդելներից մեկը` Բար Ռաֆաելին խոսում է քաղաքականության, բարեգործության, աշխատանքի դժվարությունների և beauty-կանոնների մասին:
-Մոդելի կարիերան դեռ վաղուց եք սկսել: Հիմա 26 տարեկան եք: Չեք հոգնե՞լ աշխատանքից:
Բար Ռաֆաելի. Առաջին անգամ տեսախցիկի առջև հայտնվել եմ 8 ամսեկանում: Ծնողներս նկատեցին, որ նկարահանման հրապարակում պարզապես շողում եմ երջանկությունից: Երբ փոքր էի, ուղիղ երեք տարի բրեկետների պատճառով չէի կարողանում նկարահանվել: Իսկ հենց հանեցի դրանք, միանգամից գնացի մոդելային գործակալություն: Հենց այնտեղ էլ սկսվեց իմ մոդելային կարիերան: Ֆոտոսեսսիաները դեռևս ինձ մեծ հաճույք են պատճառում, քանի որ խցիկի առջև ինձ զգում եմ ասես ձուկը ջրում: Այդ պատճառով էլ ինձ ուզում եմ որպես դերասանուհի էլ փորձել, սակայն դեռևս ժամանակ չունեմ:
-Իսկ ի՞նչ է ձեզ սովորեցրել մոդելի կարիերան:
Բար Ռաֆաելի. Շատ բան: Բայց ամենակարևորը ես հասկացա, որ պարզապես գեղեցիկ լինելը բավարար չէ: Պետք է լիարժեք անհատականություն լինել և հավատարիմ մնալ համոզմունքներին:
-Որո՞նք են մոդելի աշխատանքի առավելություններն ու թերությունները:
Բար Ռաֆաելի. Հիմնական առավելությունն աշխարհ տեսնելու հնարավորությունն է: Ամեն շաբաթ ես առնվազն երկու թռիչք եմ ունենում: Հաճելի է, որ, օրինակ, Նյու-Յորք կամ Ճապոնիա գնալու համար պետք չէ մի տարի խնայողություններ անել: Միևնույն ժամանակ հաճախակի թռիչքները մեր մասնագիտության գլխավոր թերությունն են համարվում: Ես  հիմնականում ապրում եմ Լոնդոնում, իսկ ընտանիքս` Թել-Ավիվում, բայց ես աշխատում եմ որքան հնարավոր է հաճախ այցելել նրանց: Միայն համացանցով շփվելը շատ դժվար է: Օրինակ վերջերս աշխատանքիս պատճառով բաց եմ թողել մայրիկիս ծննդյան օրը: Նման դեպքերը շատ են ինձ հունից հանում:Բար Ռաֆաելի
-Կցանկանայի՞ք ստեղծել ձեր ընտանիքը:
Բար Ռաֆաելի. Դեռ պատանեկությունից ես երազում եմ մայր դառնալ: Ուզում եմ մի քանի երեխա ունենալ: Կարևորը համապատասխան հայր գտնելն է: Դեռևս նման մարդու չեմ հանդիպել:
-Համաձա՞յն եք, որ մոդելի կյանքը պարուրված է միայնությամբ:
Բար Ռաֆաելի. Ինձ համար դժվար էր 16 տարեկանում, երբ դեռ նոր էի սովորում հոգ տանել ինքս իմ մասին: Հիմա արդեն սովոր եմ մեծ ժամանակը միայնակ անցկացնել, անգամ վայելում եմ դա:
-Հավանաբար հասցրել եք ծանոթանալ շատ հետաքրքիր մարդկանց հետ: Ո՞վ է ձեզ առավել տպավորվել:
Բար Ռաֆաելի. Նիկոլյա Սարկոզին, Հորդանանի թագուհի Ռանիան… Կարող եմ անվերջ թվարկել: Բայց ես վստահ եմ, որ հետաքրքիր մարդկանց կարելի է ամենուր էլ հանդիպել: Երբեմն մեկ րոպեանոց զրույցից հետո էլ մարդ կարող է հավերժ հիշվել:
-Դուք հանդիպում էիք Լեոնարդո Դի Կապրիոյի հետ և ապրում էիք Հոլիվուդում: Ի՞նչ տպավորություններ ունեք Հոլիվուդի և ձեզ շրջապատող մարդկանց մասին:
Բար Ռաֆաելի. Մարդիկ ամենուր տարբեր էին: Ես ծանոթացնել եմ ինչպես ոչ օրդինար, այնպես էլ բավականին տարօրինակ մարդկանց հետ: Պետք չի մտածել, որ հոլիվուդյան աշխարհը շատ է տարբերվում մեր աշխարհից: Աստղերը նույնպես ապրումներ են ունենում, ունենում են լավ ու վատ օրեր:
-Սպորտով զբաղվու՞մ եք:
Բար Ռաֆաելի. Այո, մարզասրահ հաճախում եմ, իսկ ահա յոգայի հետ լեզու չգտա: Սիրում եմ վազվզել, քրտնել, թե չէ պարապմունքն ինձ կձանձրացնի:
-Իսկ դիետա պահում ե՞ք:
Բար Ռաֆաելի. Խենթանում եմ լավ ուտելի համար և երբեք ինձ չեմ զրկում որևէ բանից: Բայց ամեն օր համբուրգերներ չեմ ուտում: Հանգստանալիս ինձ երես եմ տալիս ու քաշ հավաքում, բայց հետո սկսում եմ հետևել սննդակարգիս ու մի շաբաթում առանց որևէ խնդրի ազատվում եմ ավելորդ կիլոգրամներից:
-Ի՞նչ կոսմետիկայից եք օգտվում:
Բար Ռաֆաելի. Ես beauty-ապրանքների անհամար հավաքածու ունեմ. սիրում եմ տարբեր նորույթներ փորձել:
-Ինչպե՞ս եք անցկացնում հանգիստը:
Բար Ռաֆաելի. Ինչպես հարկն է քնում եմ, երաժշտություն եմ լսում, մի ժանի ժամ համակարգչի առջև եմ անցկացնում: Հետո գնում եմ մարզասրահ, այցելում եմ ընկերուհիներիս, զբոսնում շներիս հետ և սերիալներ դիտում:
-Դուք հետաքրքրվում ե՞ք քաղաքականությամբ:
Բար Ռաֆաելի. Ես ծնունդով Իսրայելից եմ, ուստի պարտավոր եմ գոնե մի-փոքր գլուխ հանել քաղաքականությունից: Աշխատում եմ տեղյակ լինել իրադարձություններից, քննարկում եմ դրանք ընկերներիս հետ: Բայց չեմ ցանկանում կյանքս կապել քաղաքականության հետ, թեև մարդասիրական ակցիաներում մասնակցություն ցուցաբերում եմ:Բար Ռաֆաելի
Կարճ ու կոնկրետ
Սիրած գիրքը. Միթչ Էլբոմի «Երեքշաբթիները Մորրիի հետ»
Սիրած երկիրը. Իհարկե Իսրայելը: Սիրում եմ հանգստանալ Հավայան կղզիներում: Բայց ամենահետաքրքիր երկիրը, իմ կարծիքով, Իսլանդիան է: Այնտեղ ասես Լուսնի վրա եմ:
Սիրած բրենդները. Առօրյա կյանքում` Alexander Wang, IRO, Zara և Mango, հատուկ առիթներին` Roberto Cavalli, Calvin Klein և Ralph Lauren:
Fashion-կանոնը: Խառնել դիզայներական և բազային իրերը: Ջինսերին և բլուզներին երբեք 500 դոլարից ավել չեմ տա: Նման գումար պատրաստ եմ տալ միայն յուրօրինակ իրերի համար:
Սիրած իրերը: Ավելի քան քառասուն զույգ ջինսե տաբատ ու հարյուր զույգ կոշիկ ունեմ: Ի դեպ ինքս եմ միշտ լվանում, հարդուկում ու տեղավորում հագուստս, ուստի միշտ գիտեմ, թե ինչը որտեղ է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries