A+ A A-

Կիլիան Մյորֆի

Կիլիան ՄյորֆիՀուլիսին էկրաններ է բարձրանում ռեժիսոր Ռոդրիգո Կորտեսի «Կարմիր կրակներ» ֆիլմը: Գլխավոր դերերից մեկը կատարում է իռլանդացի երիտասարդ դերասան Կիլիան Մյորֆին: Սիգուրնի Ուիվերի հետ միասին նա հետազոտում է գուշակ-խաբեբաների կատարած հանցագործությունները մինչև չի բախվում իրական գուշակի (ում դերը կատարում է Ռոբերտ Դե Նիրոն): Կիլիանը պատմում է Ռոբերտ Կորտեսի հետ աշխատելու մասին և բացատրում է, թե ինչու չի հավատում գերբնական երևույթներին:
-Ինչու՞ որոշեցիք նկարահանվել այդ ֆիլմում:
Կիլիան Մյորֆի. Ամեն ինչ բավականին պարզ էր: Ես կարդացի սցենարն, ու այն ինձ հետաքրքրեց:
-Իսկ ինչպե՞ս իմացաք սցենարի մասին:
Կիլիան Մյորֆի. Այն ինձ գործակալն ուղարկեց: Դրանից հետո նայեցի Կորտեսի բոլոր աշխատանքները, և նա ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Հետո Ռոդրիգոն եկավ Լոնդոն, և մենք անձամբ ծանոթացանք: Նա գրավեց ինձ: Ի նկատի ունեմ մեր ծանոթությունը մեծ իրադարձություն էր: Բացի այդ նա միշտ աշխատում է մեծ դերասանների հետ: Ես զգացված էի:
-Պատմեք Ռոդրիգո Կորտեսի մասին ձեր առաջին տպավորության մասին: Որքա՞ն դժվար է աշխատել մի ռեժիսորի հետ, ում հետ նախկինում չեք համագործակցել:
Կիլիան Մյորֆի. Երբեք չես ճանաչի մարդուն մինչև չսկսես նրա հետ աշխատել: Ես աշխատել եմ շատերի հետ, և իհարկե նրանց հետ, ում հետ նախկինում բախտ ես ունեցել բախվել նկարահանման հրապարակում, ավելի վստահելի հարաբերությունների մեջ ես: Բայց կարող եմ ասել, որ Ռոդրիգոն ինձ շատ խելացի ու ստեղծագործ մարդ թվաց: Նա ինքն է գրում սցենարներն ու ֆիլմեր նկարում: Նա գիտի, թե ինչպես է աշխատում կինոյի աշխարհը:
-Կորտեսը խոստովանում է, որ սովոր է շատ արագ աշխատել: «Կարմիր կրակներ» ֆիլմի նկարահանումներիԿիլիան Մյորֆի մասին նա ասում է, որ դրանք նման էին գլխապտույտ ատրակցիոնի:
Կիլիան Մյորֆի. Դա իսկապես այդպես է: Մենք շատ արագ էինք նկարում: Բայց նկարահանման ժամանակ չես մտածում դրա մասին ու պարզապես խաղում ես:
-Երբ կարդացիք սցենարը, արդյո՞ք չցանկացաք ավելին իմանալ գերբնական երևույթների մասին: Թե՞ ռեժիսորի հուշումները ձեզ բավարար էին:
Կիլիան Մյորֆի. Ոչ, նկարահանումներից առաջ, անկախ թեմայից, ես միշտ նախընտրում եմ ինքնուրույն ծանոթանալ թեմայի հետ: Այս ֆիլմում ինձ համար շատ կարևոր է հասկանալ իմ կերպարին:
-Ամեն նոր ֆիլմում դուք լրիվ տարբեր կերպարներում եք հանդես գալիս…
Կիլիան Մյորֆի. Դա ամենալավ հաճոյախոսությունն է, որ դերասանը կարող է լսել:
-Նման բան կարող է անել միայն Մերիլ Ստրիպը…
Կիլիան Մյորֆի. Ինձ համար պատիվ է համեմատվել նման դերասանուհու հետ: Ինձ համար շատ կարևոր է մտնել դերի մեջ և միաժամանակ չկորցնել սեփական եսը:
-Ինչ եք կարծում` ինչու՞ է ամեն գերբնական բան ձգում մարդկանց: Ինչու՞ են գերբնական երևույթներն այդքան հետաքրքրում մարդկանց:
Կիլիան Մյորֆի. Ինձ թվում է, որ մարդկանց ձգում են անհայտությունը, գաղտնիքները, առեղծվածները: Մենք ցանկանում ենք գլուխ հանել ամեն ինչից, բացատրություն տալ այնպիսի բաների, որոնք անհասկանալի են: Ես հավատքի դեմ բան չունեմ, բայց երբ խոսքը գնում է կրոնական հրաշքների մասին… Չեմ սիրում, երբ մարդկանց ստորաբար խաբում են: Պարզապե երբ մարդ ծանր հիվանդ է կամ հարազատ մեկին է կորցրել, նա պատրաստ է հավատալ ցանկացած անգամ ամենաաբսուրդային գաղափարի: Մարդիկ միշտ պատասխաններ են փնտրում, բայց որքան գաղտնիքը երկար է չբացահայտված մնում, այնքան այն հետաքրքիր է:
-Իսկ դուք հավատու՞մ եք գերբնական երևույթներին:
Կիլիան Մյորֆի. Ես չեմ հավատում աստղագուշակներին և նման բաներին: Աշխատում եմ ապրել այսօրվա օրով. անցյալն ինձ անհետաքրքիր է, ես չեմ կարող փոխել ապագան, մնում է ներկայից քաղել առավելագույնը:
-Իսկ եթե բախվեք ինչ-որ գերբնական երևույթի, չվախենա՞ք:
Կիլիան Մյորֆի. Չգիտեմ (ծիծաղում է): Քանի որ չեմ հավատում նման բաների, կարծում եմ, որ դրան շատ կասկածանքով կվերաբերվեի: Մյուս կողմից մի լավ կզվարճանայի:
-Որքա՞ն ժամանակ ա պետք լավ դերասան դառնալու համար:
Կիլիան Մյորֆի. Չգիտեմ, երևի հիսուն տարի…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries