A+ A A-

Ալեքսանդր Դյումա

Ալեքսանդր ԴյումաՏաղանդավոր, սրամիտ, աշխատասեր: Գրող, հրատարակիչ, դրամատուրգ: Այս ամենը մեծն ֆրանսիացի Ալեքսանդր Դյումայի մասին է:

Դյուման և ընտանիքը

Այն, որ Ալեքսանդր Դյումային հաջողվել է ռեալիցազնել իր անվանական տաղանդն ու դառնալ այն, ինչ նա դարձավ, մեծամասամբ հաջողություն ու ճակատագրի բարեհաճություն էր: Նրա տատիկը Սան-Դոմինգոյի սևամորթ ստրկուհիներից էր, իսկ պապը` ֆրանսիացի մարկիզ Դավի դե Լյա Պայերտին, ստրկության էր տվել իր չորս երեխաներին: Միայն չորս տարի անց նա կարողացավ հետ գնել որդիներից մեկին, ով էլ հետագայում դարձավ ֆրանսիացի գրողի հայրը:

Դյումա-հրաձիգը

Դյուման մեծ գրազ եկող էր: Մի անգամ նա «ամերիկուհի» խաղալիս պարտվեց (պարտվողը պետք է ինքնասպան լիներ): Դյուման դուրս եկավ սենյակից: Խաղի կանոնների համաձայն նա մի ժամ ժամանակ ուներ: Բոլորը տխուր վերջաբանի էին սպասում: Մեկ ժամ անց խլացուցիչ կրակոց լսվեց: Կարճ ժամանակ անց նա դուրս եկավ սենյակից` ողջ և առողջ և անվրդով տոնով ասաց.
-Ես կրակեցի, բայց ցավոք վրպեցի:

Դյումա-հերոս-սիրեկան

Կենսագիրները հաշվել են, որ Ալեքսանդր Դյուման ունեցել է մոտ 500 սիրուհի: Փարիզում լեգենդներ էին հյուսում Դյումայի կրքոտ բնավորության մասին:
-Խոսում են իմ «աֆրիկյան կրքերի» մասին,- ասում էր Դյուման,- սակայն ես սիրուհիներիս հաճախ եմ փոխում միայն մարդասիրությունից ելնելով: Եթե ես միայն մի սիրուհի ունենայի, նա մեկ շաբաթից կմահանար:

Դյումա-խոհարար

Դյուման շատ էր սիրում պատրաստել: Դա հաստատում են ոչ միայն նրա ժամանակակիցները, այլև գրողի ստեղծագործություններում հանդիպող բազմապիսի ուտեստների նկարագրություններն ու անգամ պատրաստման եղանակները:
1863 թվականին Դյուման այցելեց հայտնի խոհարար Դենի-Ժոզեֆ Վուիլմոյին, ով գրողի և նրա ընկերների համար շքեղ բանկետ էր պատրաստել Մադլեն հրապարակի վրա գտնվող ֆրանսիական ռեստորանում: Դյուման այնքան էր շոյվել, որ խոհարարին նվիրեց Թիֆլիսում նկարված իր դիմանկարը, ապա ռեստորանի համար մի հումորային ճաշացանկ հորինեց: 
Դյուման է հեղինակն աշխարհի ամենահայտնի խոհարարական գրքի: «Խոհարարական մեծ բառարանը» լույս տեսավ 1973 թվականին` Դյումայի մահվանից երեք տարի անց: Գիրքը հաջող վերահրատարակվում է մինչ այսօր:

Դյումա-ձեռնարկատեր

Դյուման Ֆրանսիային ծանոթացրեց խորովածի հետ: Հենց նա է Փարիզում բացել առաջին խորովածանոցը` միսԱլեքսանդր Դյումա պատրաստելու այս հիանալի եղանակն իր հետ բերելով Կովկասում ճանապարհորդությունից հետո:

Դյումա-կենդանասեր

Իր տանը Դյուման պահում էր շներ, կովեր, հավեր, տարատեսակ թռչուններ և անգամ կապիկներ: Նրա հավաքածուի ամենաէկզոտիկ թռչունը աֆրիկյան ճանապարհորդությունից բերված գրիֆն էր: Սակայն գրողի ամենասիրված կենդանին Պրիչարդ անունով շունն էր, որ մահացավ իրենից ավելի ուժեղ շան հետ կռվի մեջ:

Դյումա-գովազդող

Իր ներկայացումներին հանդիսատես հավաքելու համար Դյուման հայտարարությունների հատուկ ձև էր մշակել: Օրինակ հայտարարության մեջ գրվում էր. «Արդյո՞ք այսօր թատրոն կգա այն տղամարդը, որ անցյալ անգամ այդպես նայում էր ինձ ու ստիպում շիկնել: Ես նրա համար գրություն ունեմ: Գաղտնի սիրահարված կին»: Արդյունքում հարյուրավոր փարիզեցիների ու քաղաքի հյուրեր գնում էին Դյումայի ներկայացումների տոմսերը` հույս ունենալով, որ «գաղտնի սիրահարվածները» հենց իրենց են դիմում:

Դյումա-հրատարակիչ

1857 թվականին Դյուման սկսում է թողարկել գրական շաբաթաթեր, որի միակ հեղինակն ու խմբագիրն ինքն էր: Այն կոչվում էր «Մոնտե-Կրիստո»` որպես գրողի գրական հաջողության մեծագույն խորհրդանիշ:

Դյումա-գրող

Իր հիանալի, բուռն ու անկրկնելի կյանքի ընթացքում Ալեքսանդր Դյուման, ով օրական աշխատում էր 14-18 ժամ, հասցրել է հրատարակել ավելի քան 500 հատոր բազմապիսի ժանրի ստեղծագործություններ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries