A+ A A-

Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանու ՌոնալդուԿրիշտիանու Ռոնալդուն ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին պորտուգալական փոքրիկ քաղաքում: Ռոնալդուի անունն ընտրել է հայրը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի, ում նա շատ էր հարգում: Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ տղան ֆուտբոլային ապագա աստղ է դառնալու: Հայրենի քաղաքի կեղտոտ փողոցներում էլ Ռոնալդուն ծանոթացավ ֆուտբոլային առաջին հնարքներին: Ֆուտբոլային կարիերան սկսել է Անդորինյեում: Տեղի ամենաուժեղ թիմերից մեկը` Մարիտիմուն Ռոնալդուի համար առաջարկեց Անդորինյեին 270 դոլար, սակայն տղան տեղափոխվեց տեղի ամենաուժեղ թիմը` Նասյոնալը: 12 տարեկանում Կրիշտիանուն վաստակեց տեղի լավագույն խաղացողի համբավ: Նա միանգամից գրավեց Պորտուգալիայի խոշորագույն թիմերի ուշադրությունը: Ռոնալդուն ընտրեց Սպորտինգ ակումբը, որի երկրպագուն էր ժամանակին:
17 տարեկանում նրան ընդգրկեցին թիմի հիմնական կազմում Մորեյրենս թիմի հետ խաղում: Նա միանգամից երկու գոլ խփեց, որը ոչ միայն զարդարեց իր դեբյուտը, այլև ապահովեց երկրպագուների սերը:
2002/03 սեզոնի ավարտից հետո Ռոնալդուն պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի հետ, որը թիմին արժեցավ 12, 24 միլիոն ֆունտ: Ռոնալդուն իր համար 28 համարն ուզեց, սակայն ինչպես ինքն է պատմում, թիմում իրեն տալիս են 7 համարը, որի տակ ժամանակին խաղացել են լավագույն ֆուտբոլիստները:
2003 թվականի օգոստոսի 16-ին կայացավ Ռոնալդոյի դեբյուտը Յունայթեդի կազմում: Հանդիպումն ավարտեց 4:0 հաշվով: Իր առաջին գոլը Ռոնալդուն խփեց 2003 թվականի նոյեմբերի 1-ին: 2005 թվականի հոկտեմբերի 29-ին Պրեմիեր Լիգայի ժամանակ Ռոնալդուն խփեց Մանչեսթերի 1000-երորդ գոլը:
2006 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին Ռոնալդուն վաստակեց Պրեմիեր Լիգայի ամսվա խաղացողի տիտղոոսը` դառնալով տուրնիրի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է վաստակել երկու մրցանակ: 2007 թվականի մայիսի 5-ին Ռոնալդուն խփեց Յունայթեդի կազմում իր հիսուներորդ գոլը:Կրիշտիանու Ռոնալդու
2007 թվականի ապրիլի 13-ին Ռոնալդուն 5-ամյա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձով: Դա Ռոնալդուին դարձրեց Մանչեսթերի պատմության մեջ ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը:
2007/08 սեզոնը Ռոնալդուի համար անհաջող սկսվեց. Պորտսմութի հետ խաղում գլխով հարվածելու համար Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ ու երեքամսյա որակազրկում: Այս դեպքից հետո Ռոնալդուն խոստովանեց, որ շատ բան է սովորել և այլևս թույլ չի տա, որպեսզի հակառակորդը պրովոկացիայի ենթարկի իրեն:
2007 թվականին «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուն գրավեց երկրորդ տեղը` զիջելով միայն բրազիլացի Կակային, իսկ ՖԻՖԱ-յի վարկածով լավագույն ֆուտբոլիստի պայքարում զբաղեցրեց երրորդ տեղը` զիջելով Կակային և Լիոնել Մեսսիին:
2008 թվականի մարտի 19-ին Ռոնալդուն Յունայթեդում իր կարիերայի մեջ առաջին անգամ դաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով և երկու գոլ խփեց:
2008 թվականի հունիսի 5-ին մամուլը լցվեց նորություններով, թե Ռոնալդոն հետաքրքրված է Ռեալ Մադրիդ տեղափոխվելու հարցում, եթե թիմն իրեն առաջարկի նույն գումարը, ինչ առաջարկում էր ի սկզբանե: Մանչեսթեր Յունայթեդը պաշտոնական բողոք ներկայացրեց, ըստ որի Ռեալը անօրինական քայլեր էր ձեռնարկել Ռոնալդուին իր կազմում ընդգրկելու համար և ուղարկեց ՖԻՖԱ, սակայն մադրիդյան թիմի դեմ ոչ մի պատիժ չկիրառվեց: Այս ողջ քաոսը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև օգոստոսի 6-ին Ռոնալդուն հայտարարեց, որ մինիմում մեկ սեզոն դեռ կմնա թիմի Յունայթեդի կազմում:Կրիշտիանու Ռոնալդու
2008 թվականի տվյալներով Ռոնալդուն «Ոսկե գնդակ» ստացավ` դառնալով Յունայթեդի պատմության մեջ չորրորդ խաղացողը, ով վերջին 40 տարիների ընթացքում արժանացավ այդպիսի հեղինակային մրցանակի:
2009 թվականի ամռանը Ռոնալդուն տեղափոխվեց Ռեալ Մադրիդ: Պայմանագրում նշվեց երկար սպասված թիվը` 93,4 միլիոն եվրո գումար: Պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ աշխարհի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը` անցնելով Զիդանի ռեկորդը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries