A+ A A-

Ջեկ Լոնդոն

Ջեկ ԼոնդոնԱմերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր և զարգացած պետություններից մեկն է, որն ունի հարուստ գրականություն: Ամերիկայի շատ սիրված գրողներից է Ջեկ Լոնդոնը: Նա ծնվել է 1876 թվականին, Սան-Ֆրանցիսկո քաղաքում, կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆոռնայի նահանգում, այնտեղ էլ 1916 թվակնին մահացել է:
Ջեկ Լոնդոնն արկածային կյանք է ապրել: Մեծացել է աղքատ ընտանիքում և փոքր տարիքից ստիպված է եղել աշխատել տարբեր տեղերում` պահածոյի գործարանում, էլեկտրակայանում, ջութի ֆաբրիկայում, եղել է նավաստի: Այդ տարիներին ԱՄՆ-ում ուժեղ էր բանվորական շարժումը` բանվորների պայքարը իրենց իրավունքների համար: Ջեկ Լոնդոնը մասնակցել է ցույցերին, բանտարկվել է: Շատ է ճանապարհորդել. Եղել է Կանադայում, Անգլիայում: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում:
Տպագրվել սկսել է 17 տարեկանից: Գրել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ` հասարակ, իրենց հացը քրտինքով վաստակող մարդկանց մասին: Նրա հերոսներն ուժեղ կամքի տեր մարդիկ են, որոնք հաճախ նետվում են արկածների գիրկը, կռվում իրենց նմանների և բնության ուժերի դեմ:
«Ոսկե կիրճը» պատմվածքը ոսկի որոնողների մասին է: 19-րդ դարի վերջին Ամերիկայում բռնկվեց այսպես կոչված ոսկու տենդը. ԱՄՆ-ի հյուսիսում հայտնաբերվեցին ոսկեբեր հողեր, և հազարավոր մարդիկ նետվեցին հյուսիս ոսկի որոնելու: Ոսկի որոնողների կյանքը լի էր դժվարություններով ու վտանգներով . նրանք մենակ թափառում էին անծայրածիր և անմարդաբնակ հողերում, հաճախ իրենց այդտեղ էլ զոհվում  կամ մահանում հիվանդություններից: Հարստանալու տենչը նրանց մեջ աղավաղվում էր բարոյականությունը, նրանց հարաբերությունները հաճախ նմանվում էին գիշատիչների հարաբերությունների:
Պատմվածքի գործողությունները ծավալվում են բնության մի անաղարտ անկյունում: Բայց այդ խաղաղ կիրճը դառնում է երկու ոսկի որոնողների բախման և նրանցից մեկի սպանության վայր...

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries