A+ A A-

Տղամարդկանց գիտակ Անֆիսա Չեխովա

Անֆիսա ՉեխովաՏղամարդկանց գլխավոր գիտակ Անֆիսա Չեխովան մանուկ հասակում օրինակելի աղջնակ էր, իսկ առաջին անգամ համբուրվել է դպրոցն ավարտելուց հետո: Բայց արդեն այդ ժամանակ նա գիտեր, որ երբեք չի աշխատելու ոչ գործարանում, ոչ էլ որևէ գրասենյակում: Փոքրիկ Ալեքսանդրան (այդպես է հեռուստահաղորդավարու անունը) միշտ երազում էր ստեղծագործական աշխատանքի մասին: Այդպես էլ եղավ: Այսօր Անֆիսա Չեխովան ոչ միայն հեռուստահաղորդավարությամբ է զբաղվում, այլև նկարահանվում է կինոյում և խաղում թատրոնում: 
-Հիշու՞մ եք ձեր առաջին համբույրը:
Անֆիսա Չեխովա: Դա մի տղայի հետ էր, ում ես չէի սիրում: Պարզապես հետաքրքիր էր: Այդ ժամանակ 16 տարեկան էի:
-Երևի որովհետև ծնողները խիստ էին...
Անֆիսա Չեխովա: Հայր չունեի, իսկ մայրս ուսուցիչ-դեֆեկտոլոգ էր. աշխատում էր մտավոր հետամնաց երեխաների հետ: Նա ինձ լիակատար ազատություն էր տվել: Ամեն ինչ ինքնուրույն էի որոշում. որտեղ սովորել, ինչ անել, ինչ աշխատել: Ծնողական ճնշում երբեք չեմ զգացել: Եվ փառք աստծո, քանի որ ես միշտ հստակ իմացել եմ, թե ինչ եմ ուզում: Օրինակ մայրիկիս ասում էի, որ երբեք չեմ զբաղվի այն գործով, որն ինձ դուր չի գալիս: Կանեմ այն, ինչ սիրում եմ: Միշտ ցանկացել եմ ստեղծագործ անհատ լինել: Մայրիկս բացատրում էր, որ պատանեկան մաքսիմալիզմս կանցնի, և ես բոլորի պես կաշխատեմ, սակայն արդյունքում ես էի ճիշտ:
-Դպրոցական տարիները փաստորեն ուրախ են անցել, չէ՞ որ ծնողական վերահսկում չի եղել:
Անֆիսա Չեխովա: Դպրոցը չեմ սիրել: Ընդհանրապես չեմ սիրել դասապրոցեսի հետ կապված որևէ բան: Կանոններ երբեք չեմ սիրել: Դպրոցն ինձ համար բանտի պես մի բան է: 
-Ի՞նչ եք կարծում, այսօր տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս մոդելային արտաքինով աղջիկներ, թե ոչ:
Անֆիսա Չեխովա: Տղամարդկանց հարցում երբեք որևէ խնդիր չեմ ունեցել: Սուտ բան է, թե տղամարդկանցԱնֆիսա Չեխովա դուր են գալիս նիհար կանայք: Մոդելային կերպարներն են, որ իջեցնում են կնոջ ինքնագնահատականը: Տղամարդիկ սիրում են ինքնավստահ կանանց: Եթե կինը մշտապես նստած է դիետաների վրա և անընդհատ մտածում է, որ բավարար նիհար չէ, նա կորցնում է ինքնավստահությունը: Տղամարդկանց պետք են իրենք իրենց սիրող կանայք: Կարծում եմ խնդիրն անգամ այն չէ, որ լիքը կանայք դուր չեն գալիս տղամարդկանց: Խնդիրն այն է, որ լիքը կանայք դուր չեն գալիս իրենք իրենց: Հենց կինը սիրի ինքն իրեն, ոչ մի խնդիր չունենա:
-Իսկ սիրու՞մ եք տղամարդկանցից նվերներ ստանալ:
Անֆիսա Չեխովա: Ինձ բոլոր նվերները հուզում են անկախ մեծությունից: Կարևորը լինի հոգուց բխող: Գիտեք, շատ տղամարդիկ նվերներ ընտրելու գործը հանձնարարում են իրենց քարտուղարներին: Եվ հաճախ նույն տոնին տարբեր մարդկանցից նույն նվերն ես ստանում: Որքան էլ թանկարժեք լինի նվերը, այն վիրավորում է կնոջը: 
-Գրեթե ամեն ամիս մամուլը գրում է, որ դուք կրկին նիհարել կամ գիրացել եք...
Անֆիսա Չեխովա: Այո, մամուլը սիրում է գրել, որ ես գիրացել եմ: Մարդ պետք է ինչ-որ բան ունենա, որի մասին միշտ կգրեն: Իմ քաշի խնդիրն անհանգստացնում է գրեթե բոլորին: Ես միշտ եմ այսպիսին եղել, 16 տարեկանից հետո քաշս չի փոխվել, այնպես որ անհանգստանալ պետք չէ:
-Իսկ դուք ուտել սիրում եք, թե մշտապես զրկում եք ձեզ համեղ ուտելիքից:
-Իմ կազմվածքն արդեն ասում է, որ ես սիրում եմ համեղ ուտել: Ժամանակ առ ժամանակ պայքար եմ մղում իմ դեմ, դիետաներ եմ պահում: 
Անֆիսա Չեխովա: Սպորտով զբաղվում ե՞ք:
-Այո, զբաղվում եմ ֆիթնեսով, խորեոգրաֆիայով, տանգոյով: Դա և օգնում է պահպանել կազմվածքը և լիցքաթափում է: Թեև սպորտից առանձնապես չեմ նիհարում: Ինչ-որ բանից հասնելու համար պետք է ամեն օր զբաղվել սպորտով: Այդ պատճառով էլ դիետաներ եմ պահում, ճիշտ է ոչ այդքան խիստ: 
Անֆիսա Չեխովա: Ի՞նչ դիետաների եք նախընտրություն տալիս:
-Ամեն տեսակի դիետաներ փորձել եմ, սակայն դրանք ժամանակավոր արդյունք են տալիս: 16 տարեկանում հերիք էր դադարեի հացեղեն ուտել, իսկ հիմա պետք է դադարեմ ուտել ամեն ինչ: Կարծում եմ, որ նիհարելու համար պետք է պարզապես մաքսիմալ ժամանակ տրամադրել սպորտին:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries