A+ A A-

Բար Ռաֆաելի

Բար ՌաֆաելիԲար Ռաֆաելին վերջերս է դարձել 27 տարեկան, սակայն նրա արտաքինի մեջ ինչ-որ մանկական ու անմիջական բան կա: Նրա դեմքից ժպիտը չի իջնում, իսկ մոդելի պահվածքը շատ բնական է ու անկաշկանդ: Նրա հետ շփումը միայն ու միայն հաճույք է պարգևում: Բարը չի թաքցնում, որ մանրակրկտորեն հետևում է իր արտաքինին և առողջությանը: Նա պատմում է այն մասին, թե մասնավորապես ինչ է անում այդպես գեղեցիկ լինելու համար:
Կոսմետիկ սիրելի արտադրանքների մասին
Բար Ռաֆաելի: Որպես կանոն ես շատ հասարակ դիմահարդարում եմ անում, բայց դիմահարդարման պայուսակիս մեջ միշտ տեղ կա NARS ընկերության բրոնզերի և Maybelline թարթչաներկի համար: Նաև չեմ կարող ապրել առանց թարթիչների համար նախատեսված պինցետի. ահա թե ինչն է ինձ համար №1 իրը: Ես վստահ եմ, որ բոլորովին կապ չունի, թե որքան թարթչաներկ կա թարթիչներին. անհրաժեշտ է դրանք գալարել, որպեսզի աչքերը հիանալի տեսք ունենան:
Դիմահարդարներից գողացված գաղտնիքների մասին
Բար Ռաֆաելի: Իմ դիմահարդարը միշտ դեմքից բացի բրոնզեր է քսում նաև կոպերիս, որպեսզի դիմահարդարումն ավելի բնական լինի: Գլխավոր գաղտնիքը, որին ես տիրապետում եմ, այն է, որ պետք է փորձարկումներ անել և չվախենալ օգտագործել իրերն իրենց առաջնային նպատակներից դուրս:
Փորձարկումների մասին
Բար Ռաֆաելի: Նկարահանումների ժամանակ շատ եմ հոգնում դիմահարդարումից, ուստի առօրյայում աշխատում եմ որքան հնարավոր է քիչ դիմահարդարվել: Սիրում եմ դեմքիս թեթևություն զգալ, ուստի հիմնականում բավարարվում եմ կարմրաներկով և թարթչաներկով:Բար Ռաֆաելի
Բյութի-խորհրդանիշների մասին
Բար Ռաֆաելի: Իմ գլխավոր բյութի-խորհրդանիշը մայրս է՝ իսրաելացի մոդել Ցիպի Լեվինը: Հենց նա է ինձ սովորեցրել, որ գեղեցկությունը ոչ թե դիմահարդարվելու կամ վարսահարդարվելու մեջ է, այլ նրա մեջ, թե որքան երջանիկ է մարդն ու որքան են փայլում նրա աչքերը: Եթե խոսենք մոդելային բիզնեսի մասին, ապա ես հիանում եմ Սինդի Կրոուֆորդով և Հայդի Քլումով. կանայք, ովքեր վաղուց մայր են դարձել, սակայն շարունակում են աշխատել ու զարգանալ: Ժամանակին նրանք չվախեցան, որ հղիությունը խաչ կքաշի իրենց կարիերայի վրա, իսկ այժմ նրանք գագաթնակետին են հասել: Ես վստահ եմ, որ դա հենց ընտանիքի և ընտանեկան արժեքների շնորհիվ է:
Մաշկի խնամքի մասին
Բար Ռաֆաելի: Մաքուր մաշկն ամենակարևոր բանն է ինձ համար: Ֆոտոսեսսիաներից հետո ես հիմնականում աշխատում եմ միանգամից մաքրել ողջ դիմահարդարումը, որպեսզի չզգամ կոսմետիկայի ծանրությունը: Մաքրում եմ մաշկս ու խոնավեցնող քսուք քսում: Ինձ շատ է դուր գալիս բնական կոսմետիկան, և այժմ իմ սիրելին Aveda-ն է:Բար Ռաֆաելի
Մազերի խնամքի մասին
Բար Ռաֆաելի: Ինչ վերաբերում է մազերին, աշխատում եմ հետևել իսրաելացի ոճաբան Իտզիգա Սաբբաթի խորհուրդներին: Նա վաղուց է հետևում մազերիս, կտրում է, ներկում, խնամում, և ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա դա անում: Ինձ համար ամենակարևորը մազերս հնարավոր միջոցներով չծանրաբեռնելն է: Առանց այդ էլ աշխատանքիս վայրում դա ինձ հերիք է, իսկ առօրյայում լվանում եմ մազերս, դիմակ անում և այլևս ոչնչով չեմ ծանրաբեռնում դրանք:
Բյութի-սխալների մասին
Բար Ռաֆաելի: Պատանի տարիքում ես միշտ աշխատում էի ինչ-որ բան անել հոնքերիս հետ. ինձ թվում էր, թե դրանք չափազանց հաստ են ու փչացնում են դեմքս: Բարեբախտաբար դա անցավ: Հիմա խենթանում եմ հոնքերիս համար և աշխատում եմ փորձարկումներ չանել արտաքինիս հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries