A+ A A-

էնդի Ուորհոլ

էնդի Ուորհոլ
Էնդի Ուորհոլն ամերիկացի նկարիչ, ռեժիսոր, դիզայներ է, ով համարվում է փոփ-արտի հիմնադիրներից մեկը: Ուորհոլը մեծ ազդեցություն է գործել XX դարի երկրորդ կեսի ժամանակակից արվեստի զարգացման վրա:

Կյանքը

Էնդի Էնդի Ուորհոլը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 6-ին Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում փախստականների ընտանիքում: Երրորդ դասարանում Ուորհոլը մի քանի ինֆեկցիոն հիվանդություն է տարել և երկար ժամանակ ստիպված էր անցկացնել անկողնում: Հենց այդ ժամանակ տղան հետաքրքրվեց նկարչությամբ և թերթերից կոլլաժների հավաքմամբ: Հիվանդությունից հետո Ուորհոլի մոտ ձևավորվում է վախ բժիշկների հանդեպ և մելամաղձություն: 1941 թվականին դժբախտ պատահարի արդյունքում մահանում է Էնդիի հայրը:
«Ես արթնանում եմ ամեն օր, բացում աչքերս ու մտածում. ահա, ամեն ինչ կրկին»:
1949 թվականին Էնդին ավարտում է Պիտսբուրգի Տեխնոլոգիական ինստիտուտը և ստանում գրաֆիկական դիզայների որակավորում: Շուտով նա տեղափոխվում է Նյու-Յորք: Սկզբնական շրջանում նա զբաղվում էր գովազդի գրաֆիկական դիզայնով. հիմնականում նա նկարում էր նորաձևության ամսագրերի համար, օրինակ նա համագործակցում էր Vogue և Harper’s Bazar ամսագրերի հետ: Նկարիչը նաև ձևավորում էր վինիլային սկավառակների տուփերը՝ համագործակցելով RCA Records ձայնագրման ստուդիայի հետ: 

Կարիերան

Ուորհոլի աշխատանքները սկսում են ցուցադրվել Նյու-Յորքի ցուցասրահներում 1950-ականների կեսերից: Առաջին անհատական ցուցադրությունը տեղի ունեցավ 1962 թվականին Լոս Անջելեսում: Այդ ժամանակ արդեն նա հայտնի և հաջողակ նկարիչ էր:
1960-ականներին Ուորհոլը ստեղծում է ամերիկյան կյանքի խորհրդանիշներով նկարներ. սկսած Campbell’s ապուրների և Կոկա-Կոլայի տուփերից մինչև Էլվիս Փրեսլիի և Մերիլին Մոնրոյի դիմանկարները, որոնք հետագայում դառնում են լուսանկարչի այցեքարտը: 1962 թվականին նա առաջին անգամ փորձարկում է մետաքսոգրաֆիան, որը նույնպես դառնում է նրա ոճի խորհրդանիշներից մեկը:
Նույն 1962 թվականին Էնդին սկսում է աշխատել Մանհեթենի ստուդիայում, որը ստանում է Ֆաբրիկա անունը: Նրա շուրջ կուտակվում էին Նյու-Յորքի բոհեմական միջավայրի ներկայացուցիչները՝ նկարիչներ, լուսանկարիչներ, դերասաններ, երաժիշտներ և այլն:
1960-ականների սկզբին Ուորհոլը սկսում է փորձարկումներ անել կինեմատոգրաֆում. թողարկվում են «Քուն» (դերասանը քնում է 5 ժամ 20 րոպե տևողությամբ), «Համհույր», «Հարուստ աղքատիկը», «Աղջիկը Չելսիից», «Միայնակ կովբոյները» և այլ ֆիլմերը: Այդ ժամանակ Ուորհոլը թողել էր նկարչությունն ու ամբողջությամբ իրեն նվիրել էր կինոյին: Արդյունքում հինգ տարվա ընթացքում թողարկվում է 600 ֆիլմ:էնդի Ուորհոլ
1968 թվականի հունիսի 3-ին Ուորհոլի վրա մահափորձ է իրականացնում Ֆաբրիկայի մշտական այցելու, Ուորհոլի դերասանուհի Վալերի Սոլանասը՝ երեք անգամ կրակելով Էնդիի վրա: Դրանից հետո նա փոխվում է և փոխում կյանքի հանդեպ իր վերաբերմունքը: Իր նկարներում հայտնվում է բռնությամբ մահվան թեմատիկան՝ ավտովթարներ, Մերիլին Մոնրոյի հետմահու նկարներ, էլեկտրական աթոռներ և այլն: Ֆաբրիկան դադարեցնում է իր գործունեությունը: 
«Միայնակության մեջ ոչ մի աննորմալ բան չեմ տեսնում: Ես ինձ այսպես լավ եմ զգում: Մարդիկ չափազանց մեծացնում են սիրո նշանակությունը: Այն միշտ չէ այդքան կարևոր: Նույնը վերաբերում է կյանքին. այն միշտ չէ այդչափ կարևոր»:
1969 թվականին Էնդի Ուորհոլը Ջերարդ Մալանգայի հետ համատեղ հիմնադրում է Interview ամսագիրը: 1970-1980 թվականներին նա ստեղծում է մի շարք դիմանկարների շարք Միկ Ջագերի, Լայզա Մինելիի, Ջոն Լենոնի, Մաո Ցզեդունի և այլնի մասնակցությամբ: 1978 թվականին նա վերանկարում է BMW ավտոմեքենան BMW Art Car Project նախագծի շրջանակներում:
1987 թվականին նկարիչը տանում է միզապարկի հեռացման վիրահատություն, իսկ նույն թվականի փետրվարի 22-ին մահանում Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում:
Կյանքի ընթացքում Էնդի Ուորհոլը թողարկում է մի քանի գիրք՝ a, A Novel (1968), «Էնդի Ուուհոլի փիլիսոփայությունը» (1975),  «Փոփիզմ. ուորհոլական 60-ականները» (1980), իսկ 1989 թվականին լույս են տեսնում նրա օրագրերը (The Andy Warhol Diaries):

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries