
Լրատվական կայքը բոլոր քաղաքակիրթ երկրներում պետք է հաղորդի հրատապ ու հետաքրքիր լրատվություն, որը, ցանկալի է, լինի որակյալ: Շատ երկրներում հենց այսպես է: Նման պատկեր կարող ենք տեսնել նաև միմյանց հետ պատերազմող երկրներում: Սակայն մարդկությանն անհասկանալի պատճառներով ադրբեջանական կայքերում, ինչպես նաև տպագիր պարբերականներում Օրվա լուրն ու ամենաընթերցվող հոդվածները բացառապես վերաբերում են հայերին: Ինչ-որ կերպ կարելի է ընկալել, երբ հոդվածն ասենք
Արցախի ու
Արցախյան հիմնախնդրի, կամ էլ օրինակ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է, սակայն բանական մարդ արարածի ուղեղի բջիջները պարզապես ունակ չեն ըմբռնելու, թե ինչու են ադրբեջանցի լրագրողները այդքան տարված այն թեմայով, թե ով է համաշխարհային պատմության մեջ հայ, ով՝ ոչ, որն է հայկական ուտեստ, որը՝ ոչ, որն է հայկական պար, իսկ որը՝ ոչ հայկական...