A+ A A-

Միլլիոնավոր կանանց երազանք. Ռոբերտ Դե Նիրո

Ռոբերտ Դե ՆիրոՄիլլիոնավոր կանանց երազանք, տղամարդու իդեալ և պարզապես տաղանդավոր դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Նյու Յորքում: Նրա ծնողները արվեստի մարդիկ էին: Մայրը զբաղվում էր գեղանկարչությամբ, իսկ հայրը, ում անունը նույնպես Ռոբերտ Դե Նիրո էր, քանդակագործ էր, գեղանկարիչ, երբեմն նաև բանաստեղծություններ էր գրում: Երբ փոքրիկ Ռոբերտը երկու տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվեցին: Ահա թե ինչ է նա ասում. «Ծնողներս, թեև բաժանվեցին, լավ ընկերներ մնացին: Նրանց շրջապատում շատ էին նկարիչները, քննադատները, գրողները, բանաստեղծները: Հայրս ինձ շատ էր կինոթատրոն տանում, և տաս տարեկանում ես հասկացա, որ ցանկանում եմ դերասան դառնալ: Ես բավականին լավ հասկացա, որ ավելի լավ է լինել լավ դերասան, քան լավ անհատ»:  
Դերասանը մեծանում էր իտալական թաղամասում: Պատանեկության տարիներին նա Ռոբերտ Դե Նիրոբավականին ցածրահասակ էր և անհավանական սպիտակ մաշկ ուներ, բացի այդ շատ համեստ ու լռակյաց էր, ինչի համար նրան հաճախ անվանում էին «Բոբիի Կաթ»: Առաջին դերը Ռոբերտին բաժին ընկավ դեռ դպրոցում, երբ բեմադրում էին «Օզ երկրի կախարդը» հայտնի գործը: Նա խաղում էր վախկոտ առյուծի դերը: Հաջորդ դերը նրան բաժին ընկավ արդեն տարիներ անց, երբ 16 տարեկան էր: Այդ տարիքում Ռոբերտը հասկանում է, որ դերասանական արվեստն իր կոչումն է, և ընդունվում է դերասանական դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո նա դեր է ստանում թատրոնում, ինչպես նաև նկարահանվում է մի քանի փոքրիկ գովազդներում և հեռուստաշոուներում:
Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր է ստանում, կոչվում էր «Հարսանյաց խնջույք» (The Wedding Party): Ֆիլմի ռեժիսորն ախարհահռչակ Բրայան Դե Պալման էր: Ֆիլմը Ռոբերտին ճանաչվածություն չբերեց, բացի այդ ֆիլմը լույս տեսավ նկարահանումներից վեց տարի անց, երբ Ռոբերտն արդեն ևս մեկ ֆիլմում էր նկարահանվել` «Ողջունում» (Greetings): Այս ֆիլմը, նկարահանված նույն ռեժիսորի կողմից, անտեսվում է հանդիսատեսի կողմից: Ձանձրալի դեբյուտից հետո Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնք նույնպես չեն ընդունվում: Միայն 1973 թվականին հաջողությունը ժպտում է նրան: «Դանդաղ հարվածիր թմբուկին» (Bang the Drum Slowly) ֆիլմում դերակատարման համար նա ստանում է իր առաջին մրցանակը նյու-յորքցի կինոքննադատների կողմից: Ապա սկսվում են «Չար փողոցները» (Mean Streets) ֆիլմի նկարահանումները, որտեղ Ռոբերտ Դե Նիրոն ծանոթանում է Մարտին Սկորսեզեի հետ: Այդ ծանոթությունն ապշեցուցիչ դեր է խաղում Ռոբերտ Դե Նիրոյի կենսագրության մեջ, որովհետև նա սկսում է նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմերում, որոնք շատ մեծ հաջողություն են ունենում:
Ռոբերտ Դե Նիրո1974 թվականին Ռոբերտ Դե Նիրոն դեր է ստանում աշխարհռչակ «Կնքահայրը» (The Godfather) ֆիլմում: Դերասանը ստանձնում է Վիտո Կորլեոնեյի դերը, ինչը նրան անհավանական հաջողություն ու փառք է բերում: Հետագայում նա Օսկար է ստանում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:
Այդ ֆիլմը Ռոբերտի առջև ճանապարհ է բացում դեպի գլխավոր դերերի աշխարհ: Նա դերեր է ստանում ևս երկու հայտնի ֆիլմերում` «Տաքսիստ» (Taxi Driver) և  «Եղնիկների որսորդը» (The Deer Hunter):
1980 թվականին Մարտին Սկորսեզեն նկարահանում է «Կատաղի ցուլը» (Raging Bull) ֆիլմը, որտեղ Դե Նիրոն ստանձնում է գլխավոր դերը: Ֆիլմը պայթեցնում է բոլոր հնարավոր ռեյթինգային ցուցակները և վայելում հանդիսատեսի համակրանքը, ինչից հետո Դե Նիրոն ստանում է երկար սպասված և արժանի Օսկարը, այս անգամ արդեն գլխավոր դերի համար:
Մեկը մյուսին հաջորդող հաջողությունները Ռոբերտ Դե Նիրոյին հնարավորություն են տալիս առաջ գնալ. չկար այդպիսի տարի, որ նա նկարահանումներ չունենար, երբեմն նա տարեկան երկու ֆիլմում էր նկարահանվում: 1989 թվականին Դե Նիրոն իրեն նոր ոլորտում է փորձում: Նա զբաղվում է մի քանի ֆիլմերի պրոդյուսինգով, որտեղ նա կատարում էր գլխավոր դերերը: 90-ականներին նա հեռուստաէկրանների ամենասիրված աստղերից էր, և ֆիլմում նրա ներկայությունը երաշխավորում էր ֆիլմի հաջողությունն ու փառքը:
Դերասանը բազմակողմանի հետաքրքրություններ ունի, և կինոն նրա միակ կիրքը չէ: Նա Ռոբերտ Դե Նիրոզբաղվում է նաև ռեստորանային գործով: Նա Tribeca Grill անունով մի ռեստորան ունի, որի պատերը զարդարված են հոր գեղանկարներով:
Փայլուն դերասանական գործունեությունից բացի Ռոբերտ Դե Նիրոն միշտ գրավում էր լրագրողների և պապարացիների ուշադրությունն իր կրքոտ սիրավեպերով: 1979 թվականին նա ամուսնացել էր Դիանա Էբբոթի հետ, ում հետ 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է և երկրորդ անգամ ամուսնանում Գրեյս Հայթաուերի հետ: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Ռոբերտ Դե Նիրոյի նման տղամարդը չէր կարող ընդամենը երկու կին ունենալ…{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries