A+ A A-

Calvin Klein. մինիմալիզմ ամեն ինչում

Calvin KleinԿալվին Կլայնն ամերիկացի ամենաէպատաժային դիզայներներից է: Ծնվել է 1942 թվականին Բոստոնում: Հետևելով սրտի ձայնին` ընդունվել է Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոց: Համալսարանում նա գործնական գիտելիքներ է ստանում, սակայն իրական փորձը ձեռք է բերում միայն խանութում աշխատելիս: Հինգ տարվա տքնաջան աշխատանքից հետո Կալվին Կլայնն ընկերոջ հետ բացում է սեփական գործը: Ընկերն իր վրա է վերցնում մարկետինգի և բիզնեսի հետ կապված բոլոր հարցերը, իսկ երիտասարդ Կալվինը սկսում է ստեղծել նորաձևության իսկական կայսրություն: Այսպես` 1958 թվականին ընկերները ձեռք են բերում արտաքին հագուստի սեփական ընկերությունը, իսկ տասը տարի անց բացում են նորաձևության սեփական տունը: Այդ ժամանակ Calvin Klein ապրանքանիշի գլխավոր նշանաբանն էր` մինիմալիզմ ամեն ինչում:
70-ականները շատ ոճ տեսան` էթնիկա, ռետրո, ֆոլկլոր, հիփփի, միլիթարի: Որքան շատ ոճ Կալվին Կլայնմիախառնվեր, այնքան լավ: Այդ ֆոնի վրա Calvin Klein ապրանքանիշն իսկական նորարարություն էր. դենիմ, ոչինչ ավելին: Այս ռիսկը մոտ էր Կոկո Շանելի ոճին, ով կանացի զգեստապահարանը կրճատեց և հասցրեց մինչև փոքրիկ սև զգեստի: Մինիմալիստական կարվածքի և հետևի գրպանին Calvin Klein լեյբլի առկայության շնորհիվ սովորական դենիմը վերածվեց շքեղության: 
Բրենդի գործունեությունն ընդարձակվում էր տարեցտարի: 90-ականներին Calvin Klein-ն արտադրում էր ոչ միայն հագուստ, այլև դիմահարդարման պարագաներ, աքսեսուարներ, ինչպես նաև ներքնազգեստ: 0ԱՄՆ-ից ու Եվրոպայից բացի խանութներ են բացվում Ասիայում, մասնավորապես` Հոնկոնգում, Ջակարտայում և Քուվեյթում: Ապրանքանիշի փառքն աճում է կատաղի տեմպերով, և դրան մեծամասամբ խթանում է բրենդի հրահրող գովազդը: Բոլոր գովազդային հոլովակները հետաքրքրում են հանդիսատեսին: Բրենդի հետ են աշխատում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ումա Թուրմանը, Գվինետ Պելտրոուն, Միշել Պֆայֆերը, Քեյթ Մոսսը, ում համարձակ ոճը լրիվ համապատասխանում էր բրենդին: 1992 թվականին գովազդային պաստառներին են հայտնվում կիսամերկ Քեյթ Մոսն ու ռեփփեր Մարկ Մարկը: Սարսափելի նիհար, միմյանց նման թե ոճով, թե սանրվածքով, դիմագծերով ու կազմվածքով մոդելները նորաձևություն են բերում ունիսեքսը: 
Calvin Klein-ի գովազդային արշավներն ապշեցնում են իրենց անկեղծությամբ ու բնականությամբ: Լուսանկարներում տեսնում ենք միայն կանացի մարմին ու ջինս: Իր մոդելների ու անկեղծ նկարահանումների միջոցով բրենդն աշխարհին է հայտնում ներքին ազատության մասին իր պատկերացնումները. աշխարհում պարզապես չկա ավելի ազատ ու սեքսուալ բան, քան մարմնին իդեալական նստող ջինսերը: Ազատասեր մտքերի համար բրենդին մեկ անգամ չէ, որ մեղադրել են անբարոյականության, անգամ մանկապղծության մեջ: Սակայն այս սկանդալները միայն թեժացնում էին հասարակության հետաքրքրությունը բրենդի նկատմամբ:Calvin Klein
Ի դեպ ինքը` Կալվին Կլայնը բուժման կուրս է անցել նարկոլոգիական կլինիկայում: Դիզայներն ազատվել է թմրանյութերի կախվածությունից, ամուսնացել է և այժմ առողջ ապրելակերպ է վարում:
Calvin Klein հագուստը միշտ պարզ է և ներդաշնակ: Calvin Klein-ը սկանդալայնության հասնող զգացմունքայնություն է, որն իր մեջ խոր իմաստ է պարունակում, լակոնիկ է և ազատամիտ:
Calvin Klein ապրանքանիշի պատմությունն ու իր հիմնադրի ճակատագիրն ամերիկյան երազանքի իրական մարմնավորում է:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries