A+ A A-

Ես սատանա չեմ, թեև Prada եմ կրում. Մերիլ Ստրիպ

Մերիլ ՍտրիպԵս վստահ եմ` կատարելության ձգտումն այն է, ինչ տարբերակում է լավ կյանքը հաջողակ կյանքից:
Նա բոլորովին նման չէ հոլիվուդյան սուպերաստղ իր գործընկերներին: Եվ ոչ միայն նրանով, որ չի շտապել շտկել բնության այն սխալները, որ նրան ոչ այդքան ճիշտ դիմագծեր են պարգևել: Եվ ոչ միայն նրանով, որ իր երկու` Մերի և Լուիզա անուններից ստեղծեց մի անկրկնելի անուն` Մերիլ: Մերիլ Ստրիպն ընդհանրապես յուրահատուկ է: Աստղ դառնալուց հետո նա բնակություն հաստատեց աղմկոտ ու զզվեցնող Լոս-Անջելեսից հեռու մի գեղեցիկ առանձնատանը, երեխաներ ունեցավ ու հավատարիմ մնաց իր պաշտոնական ամուսնուն: Մի խոսքով` այս ապշեցուցիչ կինը հետաքրքիր ու յուրօրինակ է ամեն ինչում:
Սկսենք նրանից, որ կինոդերասանուհու կարիերան երբեք չէր գրավում Մերիլին: Նա ծնվել է Նյու-Ջերսի գավառական նահանգում 50-ականների սկզբին: Հասարակ աղջնակ Մերին ողջ մանկությունն անց է կացրել խնամելով երկու փոքր եղբայրներին, քանի որ մայրը շատ էր աշխատում: Ի տարբերություն իր փառասեր հասակակից աղջիկների` չաղլիկ, երկար քթով ու ակնոցներով Մերին միշտ երազում էր ամերիկացի օրինակելի տնային տնտեսուհի լինել. մեծ տուն, շատ երեխաներ և միակ ու սիրելի ամուսին:
Դե, առաջ անցնելով, կարող ենք ասել, որ նա լիովին հաջողացրեց ի կատար ածել իր երազանքը: Եվ դրան չխանգարեցին ոչ համաշխարհային փառքը, ոչ երկու Օսկարները, ոչ էլ հաճախակի կինոնկարահանումները:Մերիլ Ստրիպ
Ամեն դեպքում սովորել պետք էր: Դպրոցն ավարտելուց հետո Մերիլն ընդունվում է Նյու-Յորքի քոլեջներից մեկի բանասիրության և դրամատիկական արվեստի բաժինը` ոչ մի վայրկյան չմոռանալով ամուր ընտանիքի մասին իր երազանքները:
Մերիլը երբեք չէր երազում Ջուլիեթի կամ Օֆելյայի դերերի մասին: Հենց իր արտաքինի հանդեպ հանգիստ վերաբերմունքն ու դժվար, հաճախ բացասական դերերի ընտրությունը նրան թույլ տվեցին նվաճել թատրոնի փայլուն դերասանուհու փառք: Հոլիվուդը չէր կարող նրան չնկատել: Այն լի էր սիրունիկ ու միանման մռութներով, սակայն քիչ էին դերասանուհիները, ովքեր չէին վախենում հիմար կամ ծիծաղելի դերերից: Ուստի ամենավճռականները միշտ ցնցող հաջողություն էին ունենում (հիշենք Սթրեյզանդին): Ահա թե ինչու Մերիլը շուտով հրավերներ ստացավ բազմաթիվ ռեժիսորներից: Նա հայտնվեց իսկական կինոաստղերի կողքին, իսկ շուտով նաև համալրեց նրանց շարքերը:
Փառքին հասնելու ճանապարհին Մերիլ Ստրիպին օգնեցին ոչ միայն հիշվող արտաքինը, ռեժիսորների հետ լավ հարաբերությունները և աստղային հիվանդության իսպառ բացակայությունը, այլ նաև մի քանի այլ հատկանիշներ, որոնք բացահայտվեցին ժամանակի ընթացքում: Մերիլ Ստրիպը կարողանում է խցիկի առջև բնական լաց լինել (ի տարբերություն հոլիվուդյան դերասանուհիների մեծ մասի, ովքեր դիմում են արհեստական արցունքների օգնությանը):  Բացի այդ` Մերիլը համարվում է արտասահմանյան ակցենտների ամենամեծ գիտակ: Արտասահմանցիների և փախստականների դերեր կատարելիս նա հմտորեն կրկնօրինակում է նրանց ակցենտը:Մերիլ Ստրիպ
Իր աշխատանքի հանդեպ այսպիսի լուրջ վերաբերմունքը Մերիլ Ստրիպին տվել է Հոլիվուդի ամենալուրջ դերասանուհու տիտղոսը: Ցանկացած ռեժիսոր երազում է աշխատել նրա հետ. չէ՞ որ դա հերթական Օսկարի երաշխիք է: Թեև Մերիլի համաձայնությանը տարեցտարի ավելի ու ավելի դժվար է հասնել:  Եվ ոչ թե որովհետև նա բծախնդիր է դառել: Դերասանուհին պարզապես տանել չի կարողանում իր երեխաներին մշտական դայակների ու տան աշխատողների հետ թողնելու փաստը: Երեխաները միշտ առաջին տեղում են Մերիլի համար:Մերիլ Ստրիպ
Մերիլ Ստրիպն ամուսնացել է 80-ականների սկզբին քանդակագործ Դոնալդ Համմերի հետ: Անցել է ավելի քան 25 տարի, իսկ ամուսինները միասին են: Ունեն չորս երեխա: Երկար ժամանակ Մերիլն ինքնուրույն էր վարում տան տնտեսությունը, հոգ տանում երեխաների և ամուսնու մասին: Այդ պատճառով հիմա ավելի ու ավելի դժվար է նրան իր հանգիստ տնից Հոլիվուդ բերելը: Եթե անգամ նա համաձայնվում է նկարահանվել ինչ-որ ֆիլմում, ապա տեղափոխվում է ողջ ընտանիքով: Իհարկե եթե նկարահանումները համընկնում են դպրոցական արձակուրդների հետ: Իսկ ահա թատրոնի գործունեությանը Մերիլը ստիպված հաջողություն է մաղթել: Ներկայացումները երեկոյան ժամերին են, այն էլ հանգստյան օրերին, իսկ Մերիլն ընտանիքի կին է և պատկանում է իր ընտանիքին:
Երեխաները մեծանում են. Մերիլի կրտսեր դուստրն արդեն 12 տարեկան է: Ո՞վ գիտե` գուցե մի քանի տարի անց, երբ երեխաներն արդեն հասուն ու ինքնուրույն լինեն, տաղանդավոր Մերիլ Ստրիպը ազատ կլինի արվեստի համար ու կրկին բեմ կբարձրանա:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries