A+ A A-

Տառապանքի երգիչ Կուրտ Կոբեյնը

Կուրտ Կոբեյն«Ես չեմ կարող խոսել: Ես կարող եմ միայն զգալ»: Կուրտ Կոբեյն
1994 թվականին աշխարհը ցնցվեց մի սարսափելի լուրից. «Կուրտ Կոբեյնն ինքնասպանություն է գործել»: Կոբեյնը, ում անվանում էին «իր սերնդի Ջոն Լենոն», կյանքում երազանքների կործանման և հիասթափությունների հոմանիշ դարձավ. իր բանաստեղծություններում և երգերում նա հաճախ էր անդրադառնում ինքնասպանության թեմային: Նա «տառապանքի երգիչ» էր:  Ամեն դեպքում աշխարհը հարցնում էր` ինչու՞:
Nirvanna խմբի մենակատար Կուրտ Կոբեյնը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին: Նրան ենք պարտական 90-ականների երաժշտության զարգացման համար: Նրա անձը մինչև հիմա բազմաթիվ վեճերի առիթ է, սակայն, ամեն դեպքում անհնար է չգնահատել նրա ավանդը երաժշտության մեջ:
Ընտանիքը, որտեղ Կուրտը ծնվել է, նուրբ ասած փոքր չէր. առանց չափազանցնելու նրան խնամում էին 8 հարազատ քեռիներն ու մորաքույրերը: Չի կարելի ասել, որ նրան երես են տվել. նրա ընտանիքը երբեք չէր տարբերվում նյութական հարստությամբ, ավելին` սեփական տուն գնելու համար պահանջվեց մի քանի տարի:
Մանուկ հասակում Կուրտը շատ էր նկարում, սակայն չնայած բազմաթիվ տաղանդների` բավականին համեստ էր: Նա իրեն տաղանդավոր կամ ընդունակ չէր համարում և տանել չէր կարողանում, երբ իրեն գովում էին կամ օրինակ էին բերում:
Ընտանիքի բարեկամների շնորհիվ նա հետաքրքրվում է երաժշտությամբ: Հարազատները Կուրտ Կոբեյննրան երգել էին սովորեցնում: Մի օր էլ նրան նվիրում են The Monkees և The Beatles խմբերի սկավառակները: Այսպես սկսվում է ռոքի հետ նրա ծանոթությունը, որը հետագայում դառնում է կյանքի իմաստ: Յոթ տարեկանում Կուրտն արդեն կարողանում էր կիթառ նվագել:
Այնուամենայնիվ ամեն ինչ չէր այդպես լավ ընթանում. նրա տաղանդները տուժում էին առողջական խնդիրների, ավելի կոնկրետ` քրոնիկական թոքաբորբի ու ողնաշարի հետ խնդիրների պատճառով: Հարազատ հայրը ճնշում էր նրան, քանի որ Կուրտը ձախլիկ էր, իսկ հայրը ցանկանում էր, որ որդին ամեն ինչ աջ ձեռքով անի: Բացի այդ` Կուրտին խանգարում էին մարզական պարապմունքները: Հայրը մարզիկ էր և ամեն ինչ անում էր, որպեսզի որդու մոտ կոտրի արվեստի նկատմամբ սերը:
1975-ին ծնողներն ամուսնալուծվում են: Սա վերջնականապես կոտրում է երեխային, ով առանց այդ էլ դժվար էր շփում հաստատում շրջապատի հետ: Հետագայում Կուրտը կգրի, որ ատում է հորն ու մորը:
Դեռահաս Կուրտը դառնում է աղջիկների պաշտամունքի առարկան: Նրա ոչ ստանդարտ վարքը, որ տարբերում էր նրան իր հասակակիցներից, թեժ համակրանք էին առաջացնում, ինչի պատճառով նա վաստակում է նաև տղաների ատելությունը: Կուրտը չէր հասկանում, թե ինչով է պայմանավորված այսպիսի ռեակցիան, որովհետև նա ուշադրություն չէր դարձնում աղջիկների խելագարություններին: Դա իհարկե հանգեցնում է նրան, որ նա վաստակում է հոմոսեքսուալի համբավ: Կուրտը ծիծաղում էր այդ շշուկների վրա, սակայն իր կենսակերպը փոխել չէր պատրաստվում:
Երկար ժամանակ նա չէր կողմնորոշվում, թե ծնողներից ում հետ մնա: Սկզբից նա փորձեց ապրել մոր հետ, սակայն նրա նոր սիրեկանի պատճառով, որ տառապում էր շիզոֆրենիայով, ստիպված տեղափոխվեց հոր մոտ, որտեղ էլ սակայն լեզու չէր գտնում հոր նոր կնոջ հետ: Վերջում նա տեղափոխվում է բարեկամների մոտ:
Կուրտ ԿոբեյնԻններորդ դասարանում նա սկսեց հաշիշ օգտագործել` օրեցօր ավելացնելով չափաբաժինը: Նա սկսեց չհաճախել դպրոց, չսովորել: 1984-ին նա որոշում է թողնել ուսումը: Եվ հայտնվում է փողոցում: Սա, սակայն, նրան դուր է գալիս: Նա իրեն իսկական պանկ էր զգում: Փողոցում էլ նա ծանոթանում է հերոինի հետ ու անցնում է «ասեղին»: 
Կոբեյնը սկսում է տարբեր աշխատանքներ կատարել և փող վաստակել: Առաջին էլեկտրական կիթառը նա նվեր է ստանում 14 տարեկանում: Այդ ժամանակ Կուրտն արդեն տարվել էր ծանր երաժշտությամբ: Կուրտի առաջին խումբը կազմավորվում է 1985 թվականին` ստանալով Fecal Matter անունը: 
Ապա տեղի է ունենում Կուբեյնի և Կրիս Նովոսելիչի լեգենդար հանդիպումը: Կուրտը ստանում է հարվածային գործիքներ նվագելու առաջարկ: Երաժիշտները սկսում են երգեր գրել: Հետագայում Կուրտն անցնում է կիթառին: Փոխվում է խմբի անունը` Nirvana…
Եվ սկսվում է Nirvana-յի դարը...
1989-ին Կոբեյնի մոտ սրվում են առողջական խնդիրները: Նա սարսափելի ցավեր է ունենում որովայնի շրջանում, ուստի կրկին անցնում է հերոինին: Այդ ժամանակ թմրանյութը միակ դեղն էր, որ կարող էր օգնել նրան:
Աճող փառքը խանգարում էր նրա սովորական կյանքին: Նա զայրանում էր, երբ իր մասին գրում էին թերթերում, իսկ լրագրողները հետևում էին նրա ամեն քայլը: Ամեն դեպքում` նա անկարող էր ինչ-որ բան փոխել:
Կնոջ հետ ծանոթությունը տեղի ունեցավ 1989 թվականին: Կուրտ Կոբեյնը հանդիպեց Կորտնի Լավին: Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ միայն 1991 թվականին, սակայն երկուսի բռնկուն բնավորության պատճառով հանդիպումն ավարտվեց կռվով: Հաջորդում են հեռախոսային երկար խոսակցությունները: Ձևավորվում է Կուրտ-Կորտնի զույգը. այժմ նրանք միասին էին թմրամիջոցներ ընդունում, հարբում ու «տժժում»:
Այդ ժամանակ էլ լրագրողները հայտնաբերում են, որ Կոբեյնը թմրամոլ է. թերթերի էջերը լի էին նրա մասին նյութերով, իսկ Կուրտը դրանից ավելի էր զայրանում: 
Զույգն ամուսնանում է Հավայան կղզիներում: Կորտնին այդ ժամանակ արդեն հղի էր: Աղջիկը ծնվում է 1992 թվականի օգոստոսի 18-ին: 
Իսկ 1994 թվականի ապրիլի 6-ին Կուրտն արդեն կենդանի չէր...{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries