A+ A A-

Comandante Che Guevara

Էռնեստո Չե Գևարա«Տխուր է ընկերներ չունենալ, սակայն ավելի տխուր է թշնամիներ չունենալ»:
Էռնեստո Չե Գևարա
Մեր ժամանակակիցներից քչերն են կարողացել այնպես պայթեցնել հասարակական գիտակցությունն ու իրենցից հետո նույնքան գաղտնիքներ ու հանելուկներ թողնել, որքան 20-րդ դարի խորհրդանիշ Չե Գևարան:
Էռնեստո Չե Գևարան ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին իռլանդական ծագումով ճարտարապետ Էռնեստո Գևարան Լինչի ընտանիքում: Նրա երակներով հոսում էր արքայական արյուն, որը նա ժառանգել էր մորից, ում նախնիներից մեկն իսպանական գեներալ էր, իսկ մյուսը Պերուի փոխարքա: 
Ընտանեկան պլանտացիայում Էռնեստո Գևարա Լինչն առաջինն էր, որ իր աշխատողներին սկսեց աշխատավարձը փողով վճարել, ինչով արժանացավ տեղացի պլանտատերերի դժգոհությանը: Իր հինգ երեխաներին Լինչը դաստիարակում էր բազմակողմանի. տանը մի քանի հազար գիրք ունեցող հսկայական գրադարան կար, իսկ տան դռները միշտ բաց էին ամենատարբեր խավերի երեխաների համար: Փոքրիկ Էռնեստոն ընկերություն էր անում ամեն տեսակի երեխայի հետ:
Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Գևարայի տանը շատ են լինում զինվորականներ, քաղաքական ակտիվիստներ, ովքեր շատ են պատմում ու քննարկում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ էլ Էռնեստոյի մոտ ձևավորվում են աշխարհի բարդ ու անարդար կառուցվածքի մասին հայացքները:
Էռնեստոն երկու տարեկանից մինչև կյանքի վերջը տառապում էր ասթմայով, այդ Էռնեստո Չե Գևարապատճառով դպրոցական ծրագրի մեծ մասը տանն էր անցնում: 1945 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոց, նա ընդունվում է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ուսանելիս նա տարվում է Ժան Պոլ Սարտրի, Գարսիա Լորկայի և Պաբլո Ներուդայի ստեղծագործություններով: Սկսում է օրագիր վարել և բանաստեղծություններ գրել, որոնք նրա մահից հետո հրատարկվում են բազմահատոր օրինակներով:
Երիտասարդ Էռնեստոյի էներգիան շատ բանի է հերիքում. նա ֆուտբոլ ու գոլֆ է խաղում, զբաղվում է ռեգբիով, հաճախում է ձիարշավարան, շատ է ճանապարհորդում, լինում է բազմաթիվ երկրներում: Արդեն այդ տարիքում նա որոշել էր, որ իր գլխավոր առաքելությունը ոչ թե անձնական կյանքն էր լինելու, այլ մարդկանց ծառայելը: Նրա համար վառ օրինակ էին ծառայում գործին նվիրյան հեղափոխականները: 1952 թվականին նա այցելում է Չիլի, Պերու, Վենեսուելա և Կոլումբիա: 
1953 թվականին Գևարան վիրաբույժի և մաշկաբանի դիպլոմ է ստանում: Բանակ գնալու փոխարեն նա գնում է Բոլիվիա, որտեղ այդ ժամանակ գլոբալ երևույթներ էին տեղի ունենում: Նա անմասն չի մնում դրանցից: Էռնեստոն շատ է աշխատում, հանդիպում է տարբեր մարդկանց, ճանապարհորդում է և ուսումնասիրում է Լատինական Ամերիկայի տարբեր ժողովուրդների մշակույթը:
Նա այցելում է Գվատեմալա, Պանամա, Կոստա-Ռիկա, ծանոթանում է տարբեր երկրների հեղափոխական գործիչների հետ: Գևարան ծանոթանում է Հիլդա Գադեա Ակոստայի հետ, ում հետ 1955 թվականին Մեքսիկայում ամուսնանում է: 
Մեքսիկայում Գևարան հանդիպում է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների հետ: Այս ծանոթությունը Էռնեստոյին հետագայում բերում է ազատության կղզի Կուբա: Հետաքրքրական է, որ հանդիպումից հետո Ֆիդելը նկատել էր Չե Գևարայի հեղափոխական հասունությունն ու գաղափարների համարձակությունը: Կուբա կատարվելիք արշավին պատրաստվելիս արշավախմբի անդամներն անցնում էին ֆիզիկական պատրաստություն, իսկ Չե Գևարան անդամներին սովորեցնում էր առաջին բուժօգնության հմտությունները: Արժե՞ ասել, թե ինչպիսի քաջություն պետք է ունենային այն 82 մարդիկ, ովքեր 10 հոգու համար նախատեսված նավով ուղևորվեցին բաց ծով: Նրանց օրիենտիրը Կուբան էր, նպատակը` ազատությունը: 
Էռնեստո Չե ԳևարաՉե Գևարայի շրջապատի մարդիկ ընդգծում են ընթերցանության հանդեպ նրա անսահման սերը, երկաթյա կամքը, իդեալներին հավատարմությունն ու ընկերների նկատմամբ անձնազոհությունը: Շուտով Չեն դառնում է Կուբայի հեղափոխական կառավարության նախարարը:
Գևարան դառնում է ժամանակակից հեղափոխականի համաշխարհային խորհրդանիշը: 
Նա մասնակցում է աֆրիկյան երկրների և Բոլիվիայի հեղափոխական շարժումներին: 1967 թվականին Չեն գերի է վերցվում և գնդակահարվում: Այն տունը, որտեղ սպանում են Գևարային, հավասարեցնում են գետնին, իսկ նրա գերեզմանի վայրը պահում գաղտնիության մեջ: Միայն 1997 թվականի հունիսին արգենտինացի և կուբացի գիտնականներին հաջողվում է գտնել լեգենդար հեղափոխականի մասունքները: Դրանք տեղափոխվում են Կուբա:
Լատինական Ամերիկայի և Կուբայի շատ բնակիչների համար Չե Գևարան սուրբ է, նրան դիմում են «San Ernesto de La Higuera»` խնդրելով պաշտպանություն և գթասրտություն:
Չե Գևարայի կերպարը մեր ժամանակակից պատմության մեջ ավելին է, քան պարզապես հեղափոխական կերպար: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries