A+ A A-

Մադոննան Մադոննա է ամեն ինչում

Մադոննա Լուիզա Վերոնիկա ՉիկկոնենՄադոննա Լուիզա Վերոնիկա Չիկկոնեն ծնվել է 1958 թվականի օգոստոսի 16-ին Ամերիկայի Միչիգան նահանգում: Մադոննային կնքեցին մոր անունով, իսկ նրա հետ չշփոթելու համար կոչեցին Փոքրիկ Նոննի: Մադոննան երգչուհու իսկական անունն է, այլ ոչ թե կեղծանունը, ինչպես համարում են շատերը: 
Հայրը երեխաներին խստության մեջ էր պահում` պահանջելով, որ նրանք լավ սովորեն և կիրակի օրերին եկեղեցի հաճախեն: Երեխաներին թույլ չէր տրվում անգամ հեռուստացույց դիտել: 
Մանուկ հասակում Մադոննան նրբիկ չարաճճի աղջնակ էր: Նա շատ էր սիրում մորը, ով մահացավ քաղցկեղից, երբ Մադոննան հինգ տարեկան էր: Աղջկա համար դա իսկական ողբերգություն էր: Երկու տարի շարունակ նա համոզում էր ինքն իրեն, որ իր մոտ էլ է քաղցկեղ: Տունն իր համար ապաստարան է դառնում: Տնից դուրս գալուց անմիջապես հետո նա սարսափի էր մատնվում: «Մորս մահից հետո ինձ մոտ այնպիսի սարսափելի զգացողություն էր, թե բոլորն ինձ լքել են»,- հիշում է Մադոննան: 
Չիկկոնե ընտանիքն այնքան հավատացյալ էր, որ երեխաներն ամեն առավոտ արթնանում էին ժամը վեցին, որպեսզի մեկ ժամ անցկացնեն եկեղեցում, ապա նոր գնան դպրոց: 1966 թվականին հայրն ամուսնանում է իրենց տան աշխատողի հետ: Ասում են` Մադոննան դժվարությամբ է ընդունում խորթ մորը:Մադոննա
Աղջկա էպատաժային էությունը բացահայտվում է դեռ դպրոցում: «Ես ցանկանում էի ամեն ինչ հակառակ անել: Ինձ արգելում էին դիմահարդարվել, կարճ սանրվածք ունենալ»,- հիշում է Մադոննան: Ուշադրություն գրավելու նպատակով նա միանգամից մի քանի տարբեր զուգագուլպաներ էր հագնում, մի անգամ էլ նկարահանվում է իր ընկերներից մեկի սիրողական ֆիլմում, որտեղ ըստ սցենարի` նրա որովայնի վրա պետք է ձվածեղ արվեր: Հետո նա մասնակցում է տաղանդների մրցույթի, որտեղ բիկինի հագած պարում է: Նրա գեղեցիկ երկնագույն աչքերում թաքնված էին սուր միտքն ու հաջողության հասնելու երկաթյա պատրաստակամությունը: Անգամ կուսությունից զրկվելը նա համարում էր կարիերայում վճռորոշ քայլ: Ամեն դեպքում դպրոցում նա գերազանցիկ էր: Բարձր դասարաններում նա անգամ մի քանի խմբակ էր հաճախում:
Հաջող ավարտելով դպրոցը նա դիմում է բալետի դպրոց: Նրա ճկունությունն ու սերը պարի հանդեպ օգնում են նրան Միչիգանի համալսարանից կրթաթոշակ ստանալ որպես լավագույն պարուհի: Երեք տարի նա սովորում էր Կրիստոֆեր Ֆլինի մոտ, ով ամեն ինչ էր նրա համար` ուսուցիչ, հայր, սիրեկան: Սակայն իսկական սեր նրանց միջև չեղավ, քանի որ Ֆլինը նույնասեռական էր: Հենց նրա հետ էր Մադոննան այցելում դիսկոտեկներ, որտեղ հավաքվում էին այսպիսի շեղումներում տղամարդիկ: Գուցե այստեղ էլ Մադոննայի մոտ ի հայտ են գալիս բիսեքսուալության հատկանիշները:
Օրերից մի օր Մադոննան որոշում է, որ միայն Նյու Յորքում կարող է կարիերա ստեղծել: 1978 թվականին Մադոննան, անտեսելով հոր հորդորները, նստում է Նյու Յորք թռչող ինքնաթիռ: Սա նրա առաջին թռիչքն էր: Մադոննան Նյու Յորք է գալիս 37 դոլարով: Ինչ ասես չարեց Մադոննան Նյու Յորքում: Նա սովամահ էր լինում, ասում են` նաև աղբանոցներն էր երբեմն քրքրում: Որոշ ժամանակ հետո նա ծանոթանում է Դեն և Էդ Գիլռերի հետ, ովքեր փոքրիկ նվագախումբ ունեին: Այնտեղ տեղ է բացվում Մադոննայի համար, ով շուտով սկսում է երգել, պարել և նվագել նրանց հետ միասին: Փող վաստակելու նպատակով նա բազմաթիվ աշխատանքներ էր անում, այդ թվում` բնորդուհու և մերկ մոդելի: Եղբայրների նվագախմբին հրաժեշտ տալով նա իր սեփականն է բացում, որը ժամանակի հետ ճանաչվածություն է ձեռք բերում: Դեռահասները խենթանում էին նրա համար, սակայն ձայնագրման ստուդիաների մասնագետներն ասում են, որ այդ ժամանակ նրա ձայնը ծիծաղաշարժ էր:Մադոննա
Սակայն Մադոննան չէր հանձնվում: 162 սանտիմետր հասակով այս փխրուն աղջնակը ողջ հոգին ու սիրտն էր նվիրում իր գործին: Վերջապես նրան հաջողվում է պայմանագիր կնքել ձայնագրման ստուդիաներից մեկի հետ և երկու հաջող սինգլ ձայնագրելուց հետո թողարկել «Մադոննա» անունով ձայնասկավառակ, որը երգչուհուն միանգամից ճանաչում է բերում: 
Վերջ դրվեց աղքատությանը: Երբ նա ստացավ վեց զրոներով առաջին գումարը, Մադոննան ասաց. «Գերազանց է, այժմ ստիպված չեմ լինի մետրոյով երթևեկել»: Երկու տարի անց Մադոննա անվան կողքին կգրվի փոփ-երաժշտության թագուհի բառակապակցությունը, իսկ գումարները կգան ու կգան: 1986-ից սկսած Մադոննան տարեկան 20 միլիոն դոլար էր վաստակում: 
Մադոննան երբեք չի հանգստանում: Որպես կանոն նա արթնանում է առավոտյան ժամը 4-ին, մարզվում է և արդեն 6-ին պլանավորում է օրը: Ապա սկսվում են գործնական զանգերն ու պայմանավորվածությունները: Կեսօրին նա աշխատում է երգերի տեքստերի, գործիքավորումների և նոր ֆիլմերի սցենարների վրա: 
Այժմ Մադոննան ոչ միայն հիանալի երգչուհի է և նորաձևության խորհրդանիշ, այլ նաև փայլուն օրինակ այն բանի, որ հնարավոր է տաղանդի ու խելքի միջոցով գնալ երազանքի հետևից ու հասնել դրան: Մադոննան իսկական մադոննա է այն ամենում, ինչ ձեռնարկում է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries