A+ A A-

Ֆասթ ֆուդի աշխատողից` աշխարհահռչակ ռեփեր.Էմինեմ

ԷմինեմՆյու Յորքի փոքրիկ ակումբը լեփ լեցուն է: Այցելուների մեծ մասը 14-18 տարեկան սպիտակամորթ աղջիկներ են, որոնք ինքնամոռաց մոտենում են դեռ դատարկ բեմին: Հանկարծ դահլիճը պայթում է ճիչերից և հոգոցներից: Բեմ է դուրս գալիս մի շիշ հանքային ջուր ձեռքին սպիտակեցրած մազերով միջահասակ մկանոտ երիտասարդ և երկնագույն աչքերի խենթացնող հայացքով: Դահլիճը հիսթերիայի մեջ է: «Աստված իմ, ինչ գեղեցիկ է»,- բացականչում է առաջին շարքում կանգնած աղջիկը: «Կյանքում նա ավելի լավն է, քան MTV-ով»,- հոգոց է հանում մյուսը: Նրանք գիտեն նրա ամեն բառն ու չեն հոգնում երգակցելուց, թեև երաժշտի երկու սկավառակներն էլ արգելված են մինչև 18 տարեկան անձանց: Երգերի հրահրող բառերը չեն ամաչեցնում աղջիկներին, ընդհակառակը, թվում է, թե որքան կոպիտ ու դաժան, այնքան ավելի լավ: Ակումբի տերը, կանգնած անկյունում, ինքնագոհ ժպտում է: «Աղջիկս այսօր 14 տարեկան դարձավ, և նա խնդրել էր Էմինեմին բերել: Ահա և Էմինեմը»: 
Էմինեմ 
Համերգն ավարտվում է: Էմինեմը վերցնում է հանքային ջրի վերջին շիշը և այն լցնում է իրեն մոտ կանգնած աղջիկների գլխին: Ապա նա հանկարծ նստում է բեմի ծայրին, և տասնյակ ձեռքեր ձգվում են դեպի նրա ջինսերը: Էմինեմը վեր է թռչում և պարզելով դահլիճի ցուցամատը, լքում է բեմը: Անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նա նստում է սպիտակ լիմուզին: Մի խելագար երկրպագուհի վազում է մեքենայի հետևից և բացականչում. «Ես ուզում եմ քնել քեզ հետ»: «Ես էլ ուզում եմ քեզ հետ քնել, բայց չեմ քնի»,- ասում է աստղը:  Ինչպես պատահում է շատ դեպքերում, ապագա աստղի մանկությունը մանկություն անվանել չի կարելի: Հայրը լքել էր ընտանիքը, երբ Էմինեմը դեռ չէր ծնվել: Մայրը 17 տարեկան էր: «Հա՞յրս: Ես նրան երբեք չեմ տեսել, անգամ լուսանկարների վրա: Չգիտեմ, թե ինչպիսին է նա»,- զայրույթով ասում է երաժիշտը: 
Էմինեմ 
Դպրոցում, համադասարանցիների կողմից հարձակումների ենթարկվելով, նա երազում էր ուժեղ հոր մասին և տարբեր հասցեներով նամակներ էր գրում, սակայն բոլորը վերադառնում էին «Հասցեատերը տեղափոխվել է» բառերով: «Լսել եմ, որ նա հիմա ինձ է փնտրում: Եթե գտնի, ես հաճույքով նրան գրողի ծոցը կուղարկեմ: Ատում եմ տականքներին»:  Երբ Մարշալը փոքր էր, մայրն անընդհատ տեղափոխվում էր Միսսուրիից Միչիգան մինչև վերջապես չհաստատվեց նահանգների ամենակեղտոտ և հանցագործ քաղաք Դետրոյտում` Ամերիկայի մեքենային մայրաքաղաքում: Նրանք ապրում էին ամենաաղքատ թաղամասում, որտեղ նրանք երեք սպիտակամորթ ընտանիքներից մեկն էին: Բնականաբար տղային ամեն տեղ ճնշում էին: Չկար այդպիսի օր, որ նա կապտուկով տուն չգար: Ապագա ռեփերից ամեն ինչ վերցնում էին` բաճկոն, կոշիկներ, նվագարկիչ: Սակայն դա նրան չխանգարեց առաջին հայացքից սիրահարվել սևերի երաժշտությանը: Երբ լրացավ նրա 15 տարին, Մարշալն արդեն գիտեր, թե ինչով է զբաղվելու: 1989 թվականին Մարշալին հանեցին դպրոցից երեք անգամ քննությունները տապալելու համար: Հետագա հինգ տարիները նա ծախսում է երգեր գրելու վրա: Նա մասնակցում էր բազում խմբերում և բաց չէր թողնում ռեփերների և ոչ մի մրցույթ, չնայած այնտեղ այդքան էլ լավ չէին ընդունում սպիտակամորթ ռեփերին: «Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, ինձ դուրս գցեցին այնտեղից: Սակայն ես միևնույն է գիտեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի»:
Էմինեմ 
Փող վաստահելու համար նա աշխատում էր արագ սննդի կետերում: Ամենադժվարը 1995 թվականն էր: Մարշալի ընկերուհին` Քիմը, արդեն երեխայի էր սպասում, տանը բացարձակ փող չկար, իսկ մեծ ջանքերով ձայնագրված առաջին "Infinite" ձայնասկավառակը տապալվեց: Խանութները հրաժարվում էին այն ընդունել: «Ես 23 տարեկան էի, իսկ ես աղջկաս համար պամպերս գնելու փող չունեի: Հասկացա, որ պետք է մի բան անեմ, թե չէ վերջը կլինի»: Ձայրույթից նա հորինում է իր երկրորդ կերպարը` դաժան և ագրեսիվ Slim Shady, ում անունից սկսում է երգեր գրել: Հաջողությունը վերջին պահին է գալիս: Էմինեմին և իր D-12 խմբին պատահաբար լսում է հայտնի պրոդյուսեր Վենդի Դեյն ու հրավիրում է իր Ռեփ-օլիմպիադային: Նրանք այնտեղ են գնում առաջին մրցանակի` 500 դոլարի հույսով, սակայն հաջողությունը 32 ատամով ժպտում է նրանց: Համերգին էր Dr. Dre-ի օգնականներից մեկը: Հաջորդ օրը Դրեն արդեն փնտրում էր Էմինեմին: Նրանք միասին սինգլ ձայնագրեցին, հետո տեսահոլովակ նկարահանեցին, հետո... MTV-ն թնդաց: Հետո առաջին ձայնասկավառակն էր, հետո... Billboard-ը թնդաց: Այսպես` դետրոյտցի տղան, ով ճաշարանում ժամում վաստահում էր հինգ ու կես դոլար, տեսավ, թե ինչ է համաշխարհային փառքը: 
18 ձայնասկավառակ: 212 առաջադրում անվանակարգերում, որոնցից 190 մրցանակ, այդ թվում մեկ Օսկար «8 Mile» սաունդթրեքի համար, 13 Գրեմմի, 23 հաղթանակ MTV մրցանակաբաշխության անվանակարգերում և սա դեռ ավարտը չէ: 
Հպարտ եղիր, որ դու դու ես:
Անգամ եթե սա շատ պարզունակ է հնչում,
թույլ մի տուր ոչ ոք ասել, թե դու լավը չես:
Էմինեմ
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries