Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան ծնվել է 1981 թվականի ապրիլի 28-ին Կալիֆորնիայում: Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը ստիպված էր մշտապես տեղափոխությունների մեջ լինել, մինչև հիմնավորապես Կալիֆորնիա տեղափոխվելը: Մանուկ հասակում Ջեսիկան հաճախ էր հիվանդանում, ինչի պատճառով երկար ժամանակ հիվանդանոցներում էր լինում: Նրա առողջական վիճակը լավանում է միայն երբ ընտանիքը տեղավորվում է Կալիֆորնիայում:
Մի անգամ երեկոյան Սերգեյն ու կինը վիճում էին, թե ինչպես են անվանելու իրենց որդուն, որ շուտով պետք է ծնվեր: Եվ նրանց հնգամյա դուստրն ասաց նրանց. «Ինչու՞ եք տանջվում: Անվանեք Брат-2»:«Брат» и «Брат-2» ֆիլմերից հետո Բոդրովն իսկական հերոս դարձավ: Իր հերոսը վարձու մարդասպան և թափառող փիլիսոփա Դանիլա Բագրովն է, ով անտարբեր չթողեց ոչ ոքի: Ռուսաստանի շրջանների շատ երիտասարդների նման Դանիլան չէր սիրում կովկասցիներին և հրեաներին: Բազմաթիվ հանդիսատեսներ և անգամ պրոֆեսիոնալ կինոքննադատներ միանգամից միավորեցին Բոդրովին Բագրովի հետ և գրեթե մեղադրեցին դերասանին ֆաշիզմի մեջ: Ֆիլմից հետո Սերգեյը չէր կարողանում հանգիստ ճաշել որևէ հաստատությունում: Պարտադիր ինչ-որ մեկը մոտենում էր և ասում. «Դու լավ տղա ես, Դանիլ, բայց էլ այդպես մի խոսա»: Սերգեյը հոգնած սկսում էր բացատրել, որ կյանքում ինքն այդպիսին չէ, բայց տաքարյուն կովկասցիներս չէինք լսում նրան:
«Կորուսյալները» սերիալում հմայիչ հանցագործուհի Քեյթ Օսթինի դերը կանադացի դերասանուհի Էվանջելին Լիլիին իսկական աստղ դարձրեց: Սակայն հանկարծակի փառքը ոչ մի կերպ չազդեց նրա բնավորության վրա. նա նույն հասարակ աղջիկն է, որ մյուսներից ոչ լավն է, ոչ էլ վատը:Էվանջելին Լիլին ծնվել է Կանադայում: Հայրը տնտեսագիտության դասախոս էր, մայրը` տիեզերական խորհրդատու: Էվիից բացի տանը ևս երկու դուստր կար: Աղջիկներին շատ խիստ դաստիարակություն է տրվում: 14 տարեկանից Էվին երեխաներին օգնող տարբեր կազմակերպություններում կամավոր էր աշխատում, իսկ 18 տարեկանում աղջնակը միսիոներական խմբի կազմով ուղևորվում է ֆիլիպինյան ջունգլիներ:
1926 թվականի դեկտեմբերի 4-ի ցրտաշունչ մի առավոտ Բերքշիր կոմսության ճամփեզրին մի դատարկ ավտոմեքենա գտան, որտեղ տիկին Քրիստիի անունով փաստաթղթերից բացի ոչինչ չկար: Պարոն Քրիստիի հանդեպ մեղադրանք հարուցվեց կնոջ սպանության գործում… Ոչ, սա հայտնի գրողի հերթական դետեկտիվի սևագիրը չէ, սա նրա կյանքի իրական դրվագն է:
1890 թվականի սեպտեմբերի 15-ին Միլլերների ընտանիքում ծնվեց երրորդ երեխան` Ագաթա-Մարթա-Կլարիսան: Առանձնակի գեղեցկությամբ աղջիկը չէր տարբերվում, փոխարենն իր տարիքի համեմատ բավականին խելացի էր: Նա մշտապես ինչ-որ խաղեր ու չարություններ էր հորինում ընկերուհիների և ընտանիքի անդամների համար:
«Անում եմ ամեն ինչ, թեկուզ այն քչով, ինչ ունեմ»,- իր մասին ասում է երկումետրանոց ճաղատ հսկան: Նրան նայելիս մտածում ես, որ նա միայն բռունցքները թափ տալ ու սպորտային ավտոմեքենաներ վարել գիտի: Բայց եթե նրան այդպես են ուզում տեսնել ու սիրել, ապա Վին Դիզելը համաձայն է «վատ տղա» համարվել: 1967 թվականի հուլիսի 18-ին լույս աշխարհ եկան զույգ եղբայրներ: Նրանք այդպես էլ չիմացան, թե ով էր իրենց հայրը: Էքստրավագանտ մայրը միայնակ էր մեծացնում զավակներին: Ընտանիքն ապրում էր Նյու-Յորքի բազմաբնակարան շենքերից մեկում, որ ավելի շատ հանրակացարան էր հիշեցնում: Մարկ և Փոլ Վինսենտները մեծանում էին արվարձանների մարդկանց հոգեբանությամբ:
Մ.թ.ա V-VI դարերի չինացի իմաստունի և մարգարեի անունը հնչում է Կոն-Ֆու-Ցզի, իսկ հայերենում այն թարգմանված է Կոնֆուցիոս: Մինչև այսօր կոնֆուցիականությունը Չինաստանում ամենատարածված գիտությունն է:
Կոնֆուցիոսը պատկանում էր ազնվազարմ ցեղի, որի ակունքները գալիս են Ք.ա 1200 թվականներից: Հայտնի է, որ Կոնֆուցիոսի հայրը` Շու-Լեանգ-Հեյը, զինվորական էր: Առաջին ամուսնությունից նա հինգ դուստր և հաշմանդամ-որդի ուներ: Քանի որ նա արժանի ժառանգ էր ուզում, որոշում է երկրորդ անգամ ամուսնանալ, երբ արդեն 70 տարեկան էր: Նրան պատմում են Իեն ցեղի մի մարդու մասին, որ երեք չամուսնացած դուստր ուներ: Ավագ դուստրերը հայտարարեցին, որ զառամյալ ամուսին չեն ուզում, իսկ կրտսեր դուստրը` Հինգ Սայը, պատասխանեց, որ պատրաստ է հպատակվել հոր կամքին: «Այդ դեպքում դու կդառնաս Շու-Լեանգ-Հեյի կինը»,- ասաց նրա հայրը:
Պատկերացրեք մի շիկահեր կնոջ: Իհարկե` բնական շիկահերի: Երկնագույն աչքերով: Բնականաբար սլացիկ ու գրավիչ կառուցվածքով: Նա ապրում է Հոլիվուդում: Ավելին` հեռուստատեսության և կինոյի աստղ է: «Ահ, նրա նմանները հարյուրավոր են» ,- կասեք դուք: Բայց մեր շիկահերը խելացի է: Եվ բարձր բարոյականության տեր մարդ:Աստղային կյանքը կանխագուշակված էր Հելեն Հանտի համար դեռ մանկուց: Կապուտաչյա շիկահեր աղջնակը ծնվել է ռեժիսոր-հոր և լուսանկարիչ-մոր ընտանիքում: Զարմանալի չէ, որ ութ տարեկանում նա իր անձնական գործակալն ուներ:
Այս աղջիկը, ով ծնվել է Բաշկորտոստանի Բայմակ քաղաքում` շատ աղքատ ընտանիքում, կարճ ժամանակում հասցրել է դառնալ աշխարհի ամենապահանջված թոփ-մոդելներից մեկը և գրավել Ռեալի և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կրիստիանու Ռոնալդուի սիրտը: Դիմավորեք` Իրինա Շեյք: Այսօր նա կխոսի իր կյանքի, գեղեցկության, նորաձևության, գնումների և սիրո մասին:Կենսակերպի մասին
Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Էլ նկարահանումներ Վեգասում և Մեխիկոյում, էլ Օսկարի մրցանակաբաշխություն: Նյու-Յորքում ընդհանրապես խելահեղ գրաֆիկ ունեմ. օրական 5-6 գործնական հանդիպում դիզայներների, ոճաբանների, գործակալների և այլ մարդկանց հետ:
Բիլ Գեյթսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին Սիեթլ քաղաքում: Սովորել է Սիեթլի բարձրակարգ դպրոցներից մեկում, որտեղ դպրոցական մինի-համակարգչի վրա կարողացավ զարգացնել ծրագրավորման հմտությունները: Դպրոցում Գեյթսն այդքան էլ լավ չէր քերականությունից, քաղաքագիտությունից, փոխարենը բարձր գնահատականներ էր ստանում մաթեմատիկայից: Դպրոցն ավարտելիս Գեյթսի վարքն այնքան էր անհանգստացնում նրա ծնողներին և ուսուցիչներին, որ նրան ուղարկում են հոգեբանի մոտ: Գեյթսն ընդունվել էր Հարվարդի համալսարան, սակայն թողնում է ուսումը հանուն ծրագրավորման:
Իվան Դորնի կենսագրությունն ուկրաինացի երիտասարդ արտիստի ստեղծագործական ճանապարհ է: Իվանը զբաղվում է անհատական կարիերայով և հայտնի հեռուստահաղորդավար է: Իվանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Մինչև երկրորդ դասարան նա կրում էր հոր ազգանունը (Երեմին), բայց մոր գաղափարով նա փոխում է ազգանունն ու դառնում Դորն: Իվանի հայրն աշխատում էր Սլավուտիչ քաղաքում, ուստի 1990 թվականին ընտանիքը ստիպված տեղափոխվում է այնտեղ:
Հոդվածներ ...
- Իմ անունն է Ֆիդել Կաստրո, և ես եկել եմ ազատելու Կուբան
- MC Hammer. Ներեցեք, բայց ես պետք է աղոթեմ
- Նոր տաղանդ Birdy
- Էլայջա Վուդ
- Պոռնոաստղ Սաշա Գրեյ
- Կիրստեն Դանստ - Կուզեի ինչ-որ սուպերհերոսի դեր ունենալ
- Ջեք Նիքոլսոն
- Միշտ ցանկացել եմ հաջողության հասնել. Էնթոնի Հոփքինս
- Բենեդիկտ Կամբերբետչ
- Կոկաինի արքա Պաբլո Էսկոբար






