Անսահման տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի Ջենիֆեր Լոպեսը կյանքի դաժան դպրոց է անցել և հասել է նրան, ինչի մասին երազում էր: Գեղեցկուհին ծնվել է 1969 թվականին հուլիսի 24-ին Բրոնկսում: Ծնողները, որ ծագմամբ պուերտորիկացներ են, աղջկան դաստիարակում էին խիստ պայմաններում` աշխատելով նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և չնայած բազմաթիվ գայթակղությունների` իրեն նվիրեց արվեստին:
Միքի Ռուրկը ծնվել է 1953 թվականին սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում իռլանդացի կաթոլիկների ընտանիքում: Միքիի հայրը զբաղվում էր մարմնամարզությամբ և բարդ բնավորություն ուներ: Միքին անսահման սիրում էր հորը, և երբ ծնողներն ամուսնալուծվեցին, երբ Միքին յոթ տարեկան էր, դա նրա համար ամենածանր հարվածն էր: Էնն Ռուրքն ամուսնանում է ոստիկանի հետ, և ընտանիքը տեղափոխվում է Մայամի: Խորթ հոր հետ հարաբերությունները չեն ստացվում. Միքին թափառում էր աղքատ թաղամասերում և վիճում բոլորի հետ: Նա սկսում է բոքսով զբաղվել` միաժամանակ խաղալով դպրոցի թատերական խմբակում:
Ստաս Միխայլովը ծնվել է 1969թ. ապրիլի 27-ին Սոչիում օդաչուի ընտանիքում: Ռուս երգիչ, պոետ, կոմպոզիտոր: Դեռ Սոչիում Ստաս Միխայլովը լավ ծանոթ էր Գրիգորի Լեպսի հետ, նրանք երգում էին նույն "Жемчужина" հյուրանոցում, քաղաքի գլխավոր հյուրանոցներից մեկում:
Ստաս Միխայլովի երգերը մոտ են շատերին: Նա երգում է սովորական իրերի մասին, բոլորին հասանելի: Կանայք հիանում են նրա երգերով, նրա բանաստեղծությունների մեջ գտնելով ինչ-որ բան իրենց մասին, իսկ տղամարդկանց մոտ իրենց անձին: Իր օրինակով Ստաս Միխայլովը ապացուցում է, որ հաջողության հասնել կարող է ցանկացած ոք:
Չակ Նորիսը ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին Օկլահոմա նահանգում: Հայրը ավտոմեխանիկ էր և սիրում էր խմել: Չակի պապը մաքուր իռլանդացի էր, իսկ մոր երակներով հնդկացիական արյուն էր հոսում: Չակի մանկության տպավորություններն էին կարիքը, ապրելու մշտական վայրի բացակայությունը, կիսաաղքատ կյանքը, ապա նաև ծնողների ամուսնալուծությունն ու խորթ հոր ներկայությունը: Չակ Նորիսը հիշում է, որ հենց խորթ հայրն է նրա մեջ սեր սերմանել դեպի սպորտը:
Նատալիա Օրեյրոն ծնվել է 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում: Նատալիան տան փոքրն է: Մանկուց Նատալիան երազում էր երգչուհի դառնալ: Ութ տարեկանում նա սկսել է երգի և թատերական արվեստի դասեր առնել: 12 տարեկանում մասնակցել է մանկական քասթինգի, որն էլ սկիզբ է դնում նրա կարիերիային:
12-16 տարեկանում Նատալիան նկարահանվում է գովազդային ավելի քան 30 հոլովակում, այդ թվում` Coca-Cola, Pepsi, Johnson & Johnson և այլն:
People ամսագիրը հերթական անգամ կազմել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց ցուցակը: Այս անգամ ցուցակը գլխավորում է 30-ամյա երգչուհի Բեյոնսեն: Բեյոնսեն հարցազրույց է տվել ամսագրին:-Ի՞նչ եք զգում որպես մոլորակի ամենագեղեցիկ կին:
-Ապշելու բան է: Եվ մեծ պատիվ ինձ համար: Հիմա ինձ ավելի գեղեցիկ եմ զգում, քան երբևէ: Չէ՞ որ մայրացել եմ: Այնպես եմ զգում, ասես հենց դրա համար եմ ծնվել:
Նա հայ փախստականների որդի է, ով փառքի բարձունք հասավ միայն իր ցանկության ուժով: Նա քսան տարի ծախսեց, որպեսզի աստիճանաբար բարձրանա հաջողության բարձունքին: Այսօր Շառլ Ազնավուրը ռոմանտիկ երգի մարմնացում է ողջ աշխարհի համար և իր արժանի տեղն ունի համաշխարհային լավագույն երգիչների շարքում:Այն, որ նա ծնվել է Փարիզում, պատահականություն է: 1924 թվականի մայիսի 22-ն էր. նրա ծնողները Ֆրանսիայում ԱՄՆ վիզայի էին սպասում: Հայրը Նիկոլայ II թագավորի նախկին խոհարարի որդի էր, իսկ մայրը սերում էր հայ փախստականների ընտանիքից:
Ուիլլարդ Քրիստոֆեր Սմիթը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆիլադելֆիայում: Մայրն ուսուցչուհի էր, հայրն աշխատում էր սառնարանների գործարանում: Դեռ դպրոցում Ուիլը, շնորհիվ իր հմայքի ու ցանկացած տհաճ իրավիճակից դուրս գալու կարողության, բոլորի սիրելին էր: Դպրոցում նրան «արքայազն» էին անվանում:12 տարեկանում Ուիլլը տարվում է «ռեփով»: Իր ընկերոջ հետ նա խումբ է բացում: Նրան հաջողո
ւթյուն էր սպասվում: Նրանց երկու ձայնասկավառակները պլատինե են հռչակվում, իսկ սինգլերից մեկի համար խումբը Գրեմմի է ստանում:
ւթյուն էր սպասվում: Նրանց երկու ձայնասկավառակները պլատինե են հռչակվում, իսկ սինգլերից մեկի համար խումբը Գրեմմի է ստանում:
Կամերոն Դիասը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 30-ին Սան-Դիեգո քաղաքում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: Դիասի հայրը մեքսիկացի է, մայրը` անգլիացու և գերմանացու խառնուրդ: Մանուկ հասակում Դիասը բավականին չարաճճի երեխա էր` լսում էր մեթալ, զվարճանում տեղացի տղաների հետ, հայհոյում և հարկ եղած պահին ջարդում դիմացինի մռութը: Մայրն ըմբռնումով էր մոտենում աղջկա երաժշտական նախասիրություններին և անգամ ուղեկցում էր նրան Մետալիկայի ու Օզի Օզբորնի համերգներին:
Արդեն 50 տարուց ավել Շերը շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից է: Երգչուհի, դերասանուհի, գրող, ռեժիսոր: Նրա ձայնի նման ձայն ունեցողներին մատների վրա կարելի է հաշվել: Շերը 1970-ականների այն երգչուհիներից է, ով սուպերաստղի իր տիտղոսը պահպանում է մինչև այսօր:Ժամանակին նրա անունը մի-փոքր երկար էր հնչում` Շեր Սարգսյան Լյա Պիեր: Ապագա աստղը ծնվել է 65 տարի առաջ Կարիֆորնիայում: Մեծացել է Լոս-Անջելեսում, որտեղ մայրը դերասանուհի էր աշխատում: Այդ պատճառով շոու-բիզնեսի մասին պատկերացումները վաղ են ձևավորվում նրա մոտ: Շերն ավելի շատ հետաքրքրվում էր երաժշտությամբ, թատրոնով և կինոյով: Իր առաջին կուռքը Օդրի Հեփբերնն էր միայն այն պատճառով, որ նա շիկահեր չէր:






