Կսենիա Սոբչակը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին Սանկտ-Պետերբուրգում: Մանուկ հասակում Կսենիան զբաղվում էր բալետով և գեղանկարչությամբ: Սովորել է անգլիական թեքումով դպրոցում: 1998-ին ընդունվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2001-ին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում: 2004-ին Սոբչակը դառնում է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Дом-2» ռեալիթի-շոուի հաղորդավարը: Այդտեղից սկսում է Սանկտ-Պետերբուրգի առաջին քաղաքապետի աղջկա աստղային կյանքը: Կսենիա Սոբչակն առաջին հերթին ասոցացվում է էպոտաժի, սկանդալների և գլամուրային խնջույքների հետ: Սակայն դրա հետ մեկտեղ Կսենիան շատ խելացի և անկեղծ կին է:
Ամերիկյան կատակերգու-դերասանուհի, հաղորդավարուհի և գրող, «Էլենի շոուի» հեղինակ և վարող, 29 Էմմի մրցանակակիր Էլեն Լի ԴեՋեներեսը ծնվել է 1958 թվականի հունվարի 26-ին Նոր Օռլեանում: Մայրը լոգոպեդ էր, հայրը` ապահովագրական գործակալ: Էլենի ավագ եղբայրը` Վանս ԴեՋեներեսը դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Երբ Էլենը 16 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվում են, և Էլենը մոր և խորթ հոր հետ տեղափոխվում է Ատլանտա, իսկ Վանսը մնում է հոր մոտ:
Կիրստեն Դանստը ծնվել է 1982 թվականի ապրիլի 30-ին Նյու Ջերսի նահանգում բժշկի և նկարչուհու ընտանիքում: Ծնողների ամուսնալուծությունից հետո ապագա դերասանուհին մոր և եղբոր հետ տեղափոխվում է Լոս Անջելես:Կիրստենի կարիերան սկսել է շատ վաղուց: Երբ աղջիկը չորս տարեկան էր, Ford Agency և Elite մոդելային գործակալությունները պայմանագիր են կնքում նրա հետ: Փոքրիկ Կիրստենի դերասանական կարիերան սկսում է այն ժամանակ, երբ նա հայտնվում է տիկնիկների գովազդում:
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարրի Քինգը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքում:Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է ունեցել: 22 տարեկանում Լարրին տեղափոխվում է Մայամի, որտեղ տեղական WIOD ռադիոկայանում աշխատանքի է ընդունվում որպես հաղորդավար: Նրա առաջին եթերը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 1-ին: Այդ ժամանակ նա ընտրում է Քինգ ազգանունը, քանի որ իր իրական ազգանունն իսրայելական էր: Ռադիոյում նա վարում էր լուրերը և սպորտային հաղորդումները:
Մաքս Ֆակտորը (իսկական անունը` Մաքսիմիլիան Ֆակտորովիչ) ծագումով լեհ ամերիկացի բիզնեսմեն էր: Դիմահարդար և ոճաբան Մաքս Ֆակտորին անվանում են դեկորատիվ կոսմետիկայի հայր: Նա այն մարդն է, ում դիմահարդարումը նախընտրում էին հոլիվուդյան աստղերը: Max Factor բրենդի ստեղծման պատմությունը նման է ֆիլմի սցենարի:
Ջաննի Վերսաչեն ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 2-ին Իտալիայում: Նրա մայրը պրոֆեսիոնալ դերձակ էր և անընդհատ փոքրիկ Ջաննիին իր հետ աշխատանքի էր տանում: Հավանաբար հանդերձարաններից և անհամար զգեստներից ստացած առաջին տպավորությունները պատճառ հանդիսացան ապագա մոդելյերի մասնագիտության որոշման համար: Ինքը Ջաննին, հիշելով իր մանկությունը, ասում էր. «Կարծում եմ, որ իմ մասնագիտության հարցում պարտական եմ մորս»:
Իսկական անունը `Մուդամեդ Ալի-Կասիուս Կլեյ: Ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին: Երբ լրանում է սևամորթ տղայի 16-ամյակը, նա զանգահարում է հայտնի մարզիչ Անջելո Դանդիին և հայտարարում, որ եթե նա ընդգրկի իրեն իր խումբ, ապա ինքը օլիմպիական չեմպիոն կդառնա: Միայն Դանդին գիտի, թե ինչը ստիպեց իրեն չկախել լսափողն ու հանդիպել համարձակ պատանու հետ: Մարզիչին մեկ հանդիպումն էլ հերիք էր, որպեսզի հասկանա. տղան մեծ ապագա ունի: Մուհամեդ Ալին Աստծու շնորհ ուներ. իդեալական աթլետիկ կազմվածք, ֆենոմենալ ինտուիցիա, ճարպիկ միտք: Մուհամեդն օդի մեջ էր ընկալում ամեն ինչ: Իսկ նրա ռեակցիան և ռինգում թռիչքները ապշեցնում էին ականատեսներին:
Վիկտորիա Քերոլայն Ադամսը ծնվել է 1974 թվականի ապրիլի 17-ին Անգլիայում: Ընտանիքը բավականին ապահովված էր, սակայն Վիկտորիայի մանկությունն այդքան էլ անամպ չի անցել. համադասարանցիները նախանձում էին նրա ընտանիքի հարստությանը և ոչ միայն չէին ընդունում նրան, այլև ծաղրում էին: Ծաղրելու համար պատճառներ կային` մեծ քիթն ու դեմքի բշտիկները, թեև հաճախ ծաղրելու համար պատճառներ առանձնապես պետք չէին:
Մանուկ հասակում երեխաները երազում են ամենաանհավանական մասնագիտությունների մասին: Իտալացի փոքրիկ Սալվատորե Ֆերագամոն երազում էր կոշկակար դառնալ, սակայն ոչ թե սովորական, այլ աշխարհում լավագույնը: Այդ հիանալի գործին նա պատրաստվում էր գրեթե տակաշորերի տարիքից և ութ տարեկանում արդեն կարգին գլուխ էր հանում մուրճից և կոշկակարի դանակից:Սալվատորե Ֆերագամոն կոշկակարի արհեստին սկսել է սովորել Նեապոլում` քաղաքի լավագույն կոշկակարանոցում:
Բալզակը ծանր մանկություն է ունեցել: Մայրը բացարձակ անտարբեր էր որդու հանդեպ: Նա որդուն գիշերօթիկում է տեղավորում, իսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո ողջ սերը նրան է տալիս: Սորբոնում սովորելուց հետո Բալզակը երեք տարի դատական քարտուղար է աշխատում: Ապա 1819 թվականին մի հիասքանչ օր նա փակվում է նկուղում` հայտնի գրող դառնալու վճռականությամբ: Անցնում է տաս տարի, մինչև նա իսկապես հայտնի գրող է դառնում: Այդ ժամանակ նա վարձով էր գրում, ապա սկսեց բիզնեսով զբաղվել, որը, սակայն, երկար չի գոյատևում: Դրանից հետո նա փորձեց զբաղվել արծաթի անօրինական վաճառքով, ինչի պատճառով քիչ էր մնում հայտնվեր բանտում: Մինչև կյանքի վերջ նա այդպես էլ չկարողացավ խելամիտ վարվել փողի հետ:





