A+ A A-
Բարձրակրունկ կոշիկկանայք չկարողանան դրանցով իրենցից հեռու փախչել: Իհարկե ճշմարտության չափաբաժինն այստեղ շատ-շատ է. եթե մշտապես բարձրակրունկ կոշիկներ կրեք, տեղաշարժման և ընդհանրապես առողջության հետ խնդիրներ հաստատ կունենաք:

Մի քիչ բժշկությունից

Ինչ էլ ասեն 10 սանտիմետրանոց բարձրակրունկներով կանացի ոտքերի գեղեցկության մասին, դա չարիք է: Երբ բարձրակրունկ կոշիկ եք կրում, ոտքի կրունկը բարձրացված է օրգանիզմի համար անբնական բարձրության վրա, իսկ մարմնի ողջ քաշը տեղափոխվում է ոտքի թաթի առջևի մասի վրա:

Կարդալ մանրամասն ...

բիկինիԱմառն արդեն իր լիակատար տիրապետության մեջ է, և ժամանակն է նոր, վառ լողազգեստ գնելու: Անտեսելով այն փաստը, որ Սևանա լճում հանգստացող աղջիկների ու կանանց մեծ մասը ջուրն է մտնում կոստյումներով և տաբատներով, այսօր կխոսենք կանացի զգեստապահարանի ոչ պակաս կարևոր այս տարրի պատմության մասին:
Երկար ժամանակ լողազգեստները շատ փակ էին, քանի որ լողափին մարմինը ցուցադրելն ամոթալի էր համարվում: Թեև հին Հռոմից մեզ հասած նկարներն ու քանդակները փաստում են, որ բիկինիի գաղափարը դեռ այն ժամանակ էլ գոյություն ուներ:

Կարդալ մանրամասն ...

Ամբեր Վալետտա Եթե մտածում եք, որ 40-ից հետո հնարավոր չէ մարդկանց հիացնել ապշեցուցիչ կազմվածքով, ապա այսօր ձեզ համոզելու ենք հակառակում. 90-ականների մոդելներն այսօր այնպիսի տեսք ունեն, որ հնարավոր չէ նրանց տարբերել երիտասարդ մյուս մոդելներից: Նրանց արտաքինը դեռևս նախանձ է հարուցում: Իսկ ո՞րն է գաղտնիքը. պլաստիկ վիրահատություններ, ֆիթնես, դիետաներ, բնական կոսմետիկա, կամ էլ գուցե լավատեսական տրամադրվածությու՞ն: Այս կանանցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի:

Կարդալ մանրամասն ...

Մի բրենդի պատմություն. Վալենտին ՅուդաշկինՎալենտին Յուդաշկինը կանացի haute couture և pret-a-porte հագուստի ռուսական գիծ է: Ապրանքանիշի հիմնադիրը ռուսական դիզայներներից առաջինն էր, որ ներկայացրել է իր աշխատանքը Եվրոպայում:

Մի քիչ պատմությունից

Վալենտին Աբրամովիչ Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայում: Դեռ մանկուց` դպրոցական հասակում, Յուդաշկինը սիրում էր նկարել: Նա ընկերների համար հագուստի էսքիզներ և մոդելներ էր նկարում: Սովետական դպրոցականի համար դա, նուրբ ասած, տարօրինակ զբաղմունք էր:

Կարդալ մանրամասն ...

Լայնեզր գլխարկՄի քիչ պատմությունից

Միջնադարի պատմությունն ասում է, որ եվրոպական քաղաքները բառիս բուն իմաստով կորած էին կեղտի և հակասանիտարական վիճակի մեջ: 1270 թվականին Լյուդովիկոս IX-ը վերջապես օրենք է ընդունում, որով պատուհաններից աղբ թափելիս անհրաժեշտ էր երեք անգամ բացականչել` «Զգույշ, նետում եմ», այն էլ որովհետև հենց թագավորի վրա մեկ անգամ չէ, որ աղբ էին թափել: Քաղաքների փողոցները չափազանց նեղ էին, ուստի գիշերանոթների պարունակությունը թափվում էր ուղիղ մարդկանց գլխներին:

Կարդալ մանրամասն ...

Կտրած լուսանկարներԲլոգեր: Որքան շատ բան է պարունակում այս բառը: Այսօր ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, արտաքինից և սոցիալական դիրքից, որ ունի ֆոտոխցիկ, քիչ թե շատ  նորաձև զգեստապահարան և ինտերնետ, իրեն fashion-բլոգեր է հռչակում: Այսպես, թե այնպես այս մարդիկ ազդեցություն ունեն մարդկանց վրա: Նրանց ավանդի մասին էլ կխոսենք այսօր:

Կարդալ մանրամասն ...

Clive Christian Imperial Majesty Men1990-ականներին տղամարդկանց շրջանում մեծ ճանաչվածություն էր վայելում «Փողի բույրը» անունով օծանելիքը: Գեղեցիկ տուփի մեջ անգույն հեղուկ էր, որը բացարձակ ոչ մի հոտ չուներ, չէ՞ որ փողը հոտ չունի: Սակայն հաշվի առնելով որոշ օծանելիքների գինը, այս խոսքը կարելի է վիճելի համարել: Օրինակ որպեսզի երջանկություն ունենաք գնելու Clive Christian Imperial Majesty օծանելիքը, ապա պետք է վճարեք այնքան, որքան կվճարեիք սուպերքարի համար` 215 հազար ԱՄՆ դոլար:

Կարդալ մանրամասն ...

Մի ամաչեք ձեր կառուցվածքից. այն, ինչ Աստված ձեզ տվել է, գեղեցիկ է: Իսկ դա Խորհուրդներ գեղեցիկ լինելու համարնշանակում է, որ պետք է ընդգծեք դա: Կարևորը դա գրագետ և ճաշակով անելն է:
Գլխարկն ի վիճակի է կնոջը պատել այն խորհրդավորությամբ, որի կարիքը նա այդքան ունի:
  • Գեղեցիկ և որակյալ ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ մասն է: 
  • Ձեր կերպարում պետք է ինչ-որ մի այնպիսի բան լինի, որ ձեր այցեքարտը կհամարվի: Ինչ-որ այնպիսի բան, որ կբացականչի ձեր մասին:

Կարդալ մանրամասն ...

Խորհուրդներ նորաձև լինելու համարԿնոջ գեղեցկությունը խնամվածության մեջ է: Ցանկացած կին կարող է գեղեցիկ լինել, եթե աչքերն ընդգծված են, մազերը փայլում են, իսկ եղունգները շողում են որակյալ մատնահարդարմամբ: 
Կյանքը միայն երիտասարդությունից և սլացիկությունից չի կազմված: Յուրաքանչյուր տասնամյակ իր բարիքներն ու պլյուսներն ունի: Օգտվեք ձեր տարիքի պլյուսներից:
Կատարյալ գեղեցկությունը գրավիչ չէ: Ուշադրություն գրավելու համար կատարյալ գեղեցկության մեջ պետք է ինչ-որ փոքրիկ ոչ ճիշտ բան լինի:

Կարդալ մանրամասն ...

ջինսՎիկտորիա Բեքհեմն ոճի մասին իր գրքում ջինսերի մասին գրում է, որ դրանք մեր ժամանակներում ոչ միայն զգեստապահարանի հիմքն են, այլև դրա ողնաշարն ու կրծքավանդակը, իսկ որոշ կանանց համար նաև ողջ կմախքը: Չի կարելի չհամաձայնել նրա հետ: Ինչպե՞ս էին կանայք նախկինում ապրում առանց ջինսերի. չէ՞ որ կանացի զգեստապահարանում զգեստապահարանի այս հրաշքը այդքան էլ վաղուց չի հայտնվել:

Կարդալ մանրամասն ...

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries