Մի իրի պատմություն. ջինսեր
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Վիկտորիա Բեքհեմն ոճի մասին իր գրքում ջինսերի մասին գրում է, որ դրանք մեր ժամանակներում ոչ միայն զգեստապահարանի հիմքն են, այլև դրա ողնաշարն ու կրծքավանդակը, իսկ որոշ կանանց համար նաև ողջ կմախքը: Չի կարելի չհամաձայնել նրա հետ: Ինչպե՞ս էին կանայք նախկինում ապրում առանց ջինսերի. չէ՞ որ կանացի զգեստապահարանում զգեստապահարանի այս հրաշքը այդքան էլ վաղուց չի հայտնվել: Ամեն ինչ սկսել է Ամերիկայում մոտ 1850 թվականին, երբ բավարացի փախստական Լեվի Ստրաուսը սկսեց դենիմից կարված տաբատներ վաճառել Սան-Ֆրանցիսկոյում ոսկի փնտրողներին:
1873 թվականին Յակոբ Դեվիսը միանում է Լեվիին: Նույն տարում` մայիսի 20-ին, ջինսերը տոնում են իրենց «ծննդյան օրը», քանի որ հենց այդ օրը Լեվին ու Յակոբը ստանում են կապույտ ջինսեր արտադրելու արտոնագիրը: Մասնագիտությամբ դերձակ
Յակոբի խորհրդով կատարելագործվում է դիզայնը: Հենց այդ ժամանակ ծնվում է մինչև այսօր հաջողություն վայելով Levi’s ընկերությունը:
Յակոբի խորհրդով կատարելագործվում է դիզայնը: Հենց այդ ժամանակ ծնվում է մինչև այսօր հաջողություն վայելով Levi’s ընկերությունը:Թեև հենց այն կտորը, որից կարում են հագուստը, ստեղծվել է Հին Աշխարհում` Եվրասիայում և Աֆրիկայում: Ընդունված է համարել, որ դենիմ բառը և դենիմ հումքը գալիս են իտալական Գենույա քաղաքից: Չնայած նկատվում են նաև ֆրանսիական արմատներ` կա վարկած, որ denim բառը ֆրանսերենով "serge de Nîmes" կտորի անունից է: Նիմը նույնպես քաղաք է, սակայն Ֆրանսիայում:
Արվեստագետները վերջերս ուսումնասիրելով իտալացի անհայտ նկարչի աշխատանքները` հանգել են այն եզրակացության, որ ջինսե կտորը հնարավոր է արտադրվել է դեռ XVII դարի վերջում, քանի որ նկարչի նկարներում պատկերված է դենիմ հիշեցնող կտոր:
Նախորդ դարի 50-ականներին սկսվեց «ջինսե բումի» ժամանակաշրջանը: Ջեյմս Դինը ջինսե երկնագույն տաբատով հանդես եկավ Rebel Without a Cause ֆիլմում: Զգեստապահարանի այս մասնիկը դառնում է ամերիկյան երիտասարդության ապստամբ ոգու մարմնացումը: Դենիմ կրելու համար այդ տարիներին կարող էին դուրս հրավիրել կինոթատրոնից կամ հասարակական այլ վայրից:
Խոսենք մի-փոքր Լեե բրենդի պատմությունից: Աշխատանքային կոմբինիզոններ արտադրող The Lee Mercantile ընկերությունը հիմնադրվել է 1889 թվականին Կանզաս նահանգում: 1920-ականներին տաբատներին ավելացվում է կայծակաճարմանդը, ինչը նպաստում է բրենդի ճանաչմանն ու բիզնեսի հաջողությանը: 1930-40-ականներին ընկերությունն աշխատանքային հագուստի արտադրության առաջատարն էր: Այդ ժամանակ էլ կինոմատոգրաֆի վեսթերն ժանրի շնորհիվ աճում է ջինսերի ճանաչվածությունը: 1954 թվականից Lee-ն զբաղվում է առօրյա հագուստի արտադրությամբ, իսկ 1970-ին ստեղծվում է Ms. Lee լեյբլը հատուկ կանանց համար:
Ընդհանրապես 1970-ականներին են ջինսերն իրենց արժանի տեղը գտնում ամերիկացիների զգեստապահարաններում: Հենց այդ ժամանակ դրանք դադարում են բացառապես աշխատանքային հագուստ լինելուց: Դրա համար պետք է շնորհակալ լինենք հիփփիներին: Այդ ժամանակների ամենատարածված տեսակը բարձր գոտկատեղով կլյոշն էր:
1980-ականների սկզբին վաճառքի հանվեցին տարբեր երանգների ջինսերը: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին դիզայներական առաջին մոդելները: Սակայն դեռ 1965 թվականին Նյու Յորքի Limbo բուտիկը մոտ 200 դոլարով վաճառում էր դիզայներական ջինսեր:
1990-ականներին ջինսերը կարճ ժամանակով անցնում են երկրորդ պլան, քանի որ առաջադեմ երիտասարդությունն անցել էր խակիներին և զինվորական տաբատներին: Սակայն իր հարյուրամյակը ջինսերը բոլորեցին մեծ հաջողությամբ և ռեկորդային վաճառքներով:
XXI դարում ջինսերը ինչպես երբեք ակտուալ են: Մենք հետաքրքիր ժամանակ ենք ապրում, երբ նորաձև է ամեն ինչ` սկիննի, կլյոշ, ուղիղ, բարձր գոտկատեղով, ցածր գոտկատեղով, գունավոր, պրինտով… Դժվար չէ մոլորվել այսպիսի բազմազանության մեջ, սակայն եթե որպես ուղենիշ վերցնեք ձեր ճաշակն ու կազմվածքի տեսակը, ամեն ինչ կստացվի:






