A+ A A-

Մեծ, բայց երիտասարդ մոդելները

Ամբեր Վալետտա Եթե մտածում եք, որ 40-ից հետո հնարավոր չէ մարդկանց հիացնել ապշեցուցիչ կազմվածքով, ապա այսօր ձեզ համոզելու ենք հակառակում. 90-ականների մոդելներն այսօր այնպիսի տեսք ունեն, որ հնարավոր չէ նրանց տարբերել երիտասարդ մյուս մոդելներից: Նրանց արտաքինը դեռևս նախանձ է հարուցում: Իսկ ո՞րն է գաղտնիքը. պլաստիկ վիրահատություններ, ֆիթնես, դիետաներ, բնական կոսմետիկա, կամ էլ գուցե լավատեսական տրամադրվածությու՞ն: Այս կանանցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի:

Ամբեր Վալետտա

1993 թվականին գերմանացի մոդել Ամբեր Վալետտան իսկական սենսացիա էր: Մինչև այսօր մոդելը պահանջված է սնդուսափայլ ամսագրերի կողմից, չնայած արդեն 38 տարեկան է: Ո՞րն է նրա գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը: Ինչպես նա է խոստովանում` արևապաշտպան քսուքն ու մինիմում դիմահարդարումը: «Ես միշտ արևապաշտպան քսուք եմ օգտագործում, անգամ եթե ամպոտ եղանակ է և համարում եմ, որ կանայք ամենից գեղեցիկ տեսք ունենում են, երբ բնական են: Իսկ եթե ստիպված եմ լինում դիմահարդարվել, ապա ընդգծում եմ միայն մի բան` կամ շրթունքներս, կամ էլ աչքերս»:

Նաոմի Քեմփբել

42-ամյա «սև հովազը» բազմաթիվ գաղտնիքներ ունի: Իսկ երիտասարդ մնալու գաղտնիքը, ինչպես ինքն է խոստովանում, կախարդական կոկտեյլն է, որի բաղադրության մեջ մտնում են կիտրոնի հյութ, թխկու սիրոպ, կայնեյան բիբար և ջուր: Նաոմին հավաստիացնում է, որ օրգանիզմը մաքրելու ավելի լավ միջոց չեն հորինել, բայց առավելագույնը, որ նա կարողացել է դիմանալ այս կոկտեյլով, 18 օրն է: Բացի այդ Նաոմին միշտ մարզվում է և ուտում է միայն առողջ սնունդ: Նրա սննդակարգում գրեթե բացակայում են հացը, կարտոֆիլը, մակարոնեղենը և քաղցրը:
Նաոմի Քեմփբել 

Սինդի Կրոուֆորդ

Ահա թե ում դեմ է ժամանակն իսկապես անզոր: 90-ականների սուպերհայտնի 46-ամյա Սինդի Կրոուֆորդն այժմ էլ փայլում է նորաձևության հարթակներին և սնդուսափայլ ամսագրերի էջերին` համարձակորեն ցուցադրելով ձիգ կուրծքը, սլացիկ ոտքերն ու ամուր որովայնը: Կրոուֆորդը խոստովանում է, որ արհեստական ոչինչ չի անում երիտասարդ մնալու համար: Իհարկե նա խնամում է դեմքը հատուկ քսուքների, մերսումների և պիլինգների միջոցով և զբաղվում է սպորտով: Իսկ մոդելի վարժություններով ձայնագրությունները մինչև այսօր մեծ պահանջարկ են վայելում:
Սինդի Կրոուֆորդ 

Կլաուդիա Շիֆեր

42 տարեկանում մաքսիմում 30 տարեկանի տեսք ունենալ կարող են շատ քչերը: Կլաուդիա Շիֆերի մոտ դա լավ է ստացվում: Երեք երեխաների ծնունդը կարծես ոչնչով չի ազդել նրա կառուցվածքի վրա: Կատարյալ մարմին և հիանալի առողջություն ունենալու գաղտնիքը ակվաաէրոբիկան է, որն ամրացնում է մարմնի մկանները: 
 
Կլաուդիա Շիֆեր 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries