A+ A A-

Մի իրի պատմություն. բիկինի

բիկինիԱմառն արդեն իր լիակատար տիրապետության մեջ է, և ժամանակն է նոր, վառ լողազգեստ գնելու: Անտեսելով այն փաստը, որ Սևանա լճում հանգստացող աղջիկների ու կանանց մեծ մասը ջուրն է մտնում կոստյումներով և տաբատներով, այսօր կխոսենք կանացի զգեստապահարանի ոչ պակաս կարևոր այս տարրի պատմության մասին:
Երկար ժամանակ լողազգեստները շատ փակ էին, քանի որ լողափին մարմինը ցուցադրելն ամոթալի էր համարվում: Թեև հին Հռոմից մեզ հասած նկարներն ու քանդակները փաստում են, որ բիկինիի գաղափարը դեռ այն ժամանակ էլ գոյություն ուներ:
Լողափային պատմության մեջ առանցքային է համարվում 1907 թվականը. հենց այդ ժամանակ լողորդուհի Աննեթ Կելերմանը Բոստոնում ձերբակալվեց չափից դուրս կիպ և բաց լողազգեստ կրելու համար, բայց շնորհիվ նույն լողորդուհու այդքան աղմկալի լողազգեստն արդեն 1910 թվականին նորմալ էր համարվում: Իսկ 1913 թվականին դիզայներ Կարլ Յանտցենը ստեղծեց երկու մասից բաղկացած առաջին լողազգեստը: 1930-ականներին լողազգեստն արդեն ազատ ձևվածք ուներ և պատրաստվում էր տարբեր կտորներից, այդ թվում լատեքսից և նեյլոնից, հետո նորաձևություն մտան կիսատաբատաձև և ավելի լավ բացվածքներով լողազգեստները: Այստեղբիկինի իհարկե առանց Հոլիվուդի գործը գլուխ չեկավ: «Նեպտունի դուստրը» ֆիլմում Էսթեր Ուիլյամսը գրում էր բավականին համարձակ անվանումներով երկու լողազգեստ` «Քաղցրիկ պատառ» և «Երկակի իմաստ»: Լողազգեստների նորաձևությունը պատեց Ամերիկան: Էսթեր Ուիլյամսի և Ռիտա Հեյվորտի պաստառներն ամենուր էին:
Միայն 1946 թվականին ֆրանսիացի Լուի Ռեարը մշակեց «Ատոմ» կոչվող լողազգեստի մոդելը, որի դիզայները Ժակ Էյմն էր: Իր անունը բիկինին վերցնում է Բիկինի կղզուց, որտեղ ժամանակ ԱՄՆ-ն ատոմային փորձարկումներ էր անում: «Բիկինին մասնատված ատոմն է»,- կատակում էին մարդիկ:
Միշելին Բերնարդինին դարձավ առաջին մոդելը, որ հրապարակավ բիկինի է ցուցադրել, բայց միայն 1950-ականներին էր, երբ լողազգեստն իսկապես մտնում է նորաձևության աշխարհ շնորհիվ «Եվ Աստված ստեղծեց կնոջը»  ֆիլմում Բրիջիտ Բարդոյի դերակատարման:
Ժամանակակից աստղերը (մենք էլ իրենց հետ) նույնպես սիրում են ծիածանի բոլոր գույներով բիկինիներ: Ոմանք նախընտրում են միատոն, մյուսները` հետաքրքիր պրինտով լողազգեստ:
Բիկինիից բացի գոյություն ունեն նաև մոնոկինի` լողազգեստ առանց վերին մասի և բուրկինի` խիստ փակ լողազգեստ նրանց համար, ում հավատքը թույլ չի տալիս լողափում մերկացնել մարմինը: Կա նաև մանկինի (mankini- man's bikini-բիկինի տղամարդկանց համար), ինչի համար պարտական ենք Սաշա Բարոն Կոենին:
Բիկինիին նվիրված երգեր կան (Itsy Bitsy Teenie Weenie Yellow Polka Dot Bikini), դրանց նվիրվում են ամենամյա մրցույթներ, Բոնդի գրեթե բոլոր աղջիկները ֆիլմում գոնե մեկ անգամ հայտնվում են բիկինիով, Sports Illustrated ամսագիրը հատուկ թողարկումներ է անում` նվիրված լողազգեստի այս տեսակին: Եվ զարմանալի չէ, չէ՞ որ բիկինի հագած կինն անպայման ուշադրության կենտրոնում է լինում:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries