A+ A A-

Բարձրակրունկ կոշիկներ. չարիք, թե բարիք

Բարձրակրունկ կոշիկկանայք չկարողանան դրանցով իրենցից հեռու փախչել: Իհարկե ճշմարտության չափաբաժինն այստեղ շատ-շատ է. եթե մշտապես բարձրակրունկ կոշիկներ կրեք, տեղաշարժման և ընդհանրապես առողջության հետ խնդիրներ հաստատ կունենաք:

Մի քիչ բժշկությունից

Ինչ էլ ասեն 10 սանտիմետրանոց բարձրակրունկներով կանացի ոտքերի գեղեցկության մասին, դա չարիք է: Երբ բարձրակրունկ կոշիկ եք կրում, ոտքի կրունկը բարձրացված է օրգանիզմի համար անբնական բարձրության վրա, իսկ մարմնի ողջ քաշը տեղափոխվում է ոտքի թաթի առջևի մասի վրա: Արդյունքում ձևավորվում է հարթաթաթություն: Եվ սա միայն սկիզբն է: Չափազանց բարձր ճնշման պատճառով ձևավորում են մազոլներ, հաճախ նաև վերքեր: Ոտքերի բութ մատները տձևանում են, սկսում են դեպի դուրս ցցվել: Իսկ սրունքային մկանները գտնվում են մշտական լարման մեջ: Դրան հաջորդում են ոտքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ ու բարդություններ:
Ծանրության կենտրոնի տեղափոխումն իր հարվածն է հասցնում նաև մարմնի վերին մասին. տուժում են ողնաշարն ու ներքին օրգանները, որոնք ողնաշարի ծռումից տեղաշարժվում են:

Շտապ օգնություն ոտքերին

Ւ՞նչ անել, եթե սովոր եք բարձրակրունկներ կրել, ձեր զգեստապահարանում միայն նմանբարձրակրունկ կոշիկներ կոշիկներ են, կամ էլ դա է պահանջում հատուկ աշխատանքային դրեսս-կոդը: Նախ և առաջ աշխատեք որպեսզի կրունկի բարձրությունը չանցնի 5-7 սմ-ը: Իհարկե անպատկերացնելի բան եմ ասում, եթե մի պահ հիշենք, թե ինչ տիպի կոշիկներով են ողողված մեր խանութները: Ամեն դեպքում դա կրունկների առավելագույն բարձրությունն է, որը կարելի է կրել: Նման բարձրության դեպքու ոտքերի սրունքային մկաններն աշխատում են ինչպես հարկն է, առանց դրանց ավելորդ լարման: Իդեալական կլինի, եթե կոշիկներն ունենան հատուկ օրթոպեդական ներդիրներ: Երբ բարձրակրունկ եք կրում, աշխատեք ոտքերի դիրքը հաճախակի փոխել, որպեսզի ստիպեք մկաններին աշխատել: Իհարկե դա պետք է անել մարդկանց աչքից հեռու, թե չէ նրանք դա ճիշտ չեն հասկանա:
Եթե օրվա մեծ մասն անց եք կացնում նստած դիրքում, ապա կարող եք աննկատ հանել կոշիկները, երբ նստած եք: Տանն աշխատեք պառկել` բարձրացնելով ոտքերը վեր. դա կօգնի ազատվել հոգնածությունից: Շատ արդյունավետ են նաև ծովային աղով կոնտրաստային վաննաները: Դրանից հետո կարող եք ոտքերին հատուկ քսուքներ քսել: Իսկ հանգստի ժամանակ, ծովում կամ ամառանոցում անպայման ձգտեք բոբիկ քայլել. բնական մերսումից լավ բան չկա: Առողջություն ձեր ոտքերին, թող նրանք դեռ մեծ ճանապարհներ հաղթահարեն:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries