A+ A A-
ֆիլտր
  • Ադրբեջանցիները կրկին աչք են դրել Երևանի վրա

    ԵրևանԱյն, որ ադրբեջանցիները պատրաստ են սեփականացնել ամեն հայկականը՝ պարը, երգը, մշակույթը, քաղաքը, վաղուց հայտնի է: Այս երևույթի բուն պատճառները ևս առեղծված չեն. Ադրբեջանցիները ազգություն՝ էթնոս չեն, չունեն մեզ՝ հայերիս նման հարուստ պատմություն և ինքնատիպ մշակույթ, ավելին՝ անգամ սեփական պատմական տարածքը չունեն, ուստի Ադրբեջանի կոռուպացված վարչակարգը հարկադրված հակահայկական շեշտված քաղաքականություն է վարում՝ սեփական բնակչությունն ապացուցելու համար, որ հայերից ինչ-որ բան սեփականացնելն իրենց գերագույն հաղթանակն է:
  • Հայրը, մայրը, հիմա էլ՝ աղջիկը՝ Մեծամորի ԱԷԿ-ի մասին

    Սեուլում Իլհամ ԱլիևԵթե ուզում ես վախեցնել Ալիևների կլանից որևէ մեկին, անհրաժեշտ է պարզապես արտաբերել ՄԵԾԱՄՈՐ ԱԷԿ արտահայտությունը, և դու մեխանիկորեն կընդգրկվես Ադրբեջանի սև ցուցակում: Մեր ԱԷԿ-ի մասին բազմիցս խոսել են հայր Ալիևը, մայր Ալիևը, այժմ էլ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվել է դուստր Ալիևներին: Մինչ նյութին անցնելը, հիշեցնեմ, որ ադրբեջանցիների համար հարմար առիթ էր Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին պնդումները բարձրաձայնել Վանի երկրաշարժի օրերին՝ մոգոնելով՝ իբր ցնցումների պատճառը հենց ԱԷԿ-ն է:
  • Ադրբեջանցիներին ի՞նչ՝ ֆլամենկոն հայկական է, թե՞ ոչ...

    ֆլամենկոԼրատվական կայքը բոլոր քաղաքակիրթ երկրներում պետք է հաղորդի հրատապ ու հետաքրքիր լրատվություն, որը, ցանկալի է, լինի որակյալ: Շատ երկրներում հենց այսպես է: Նման պատկեր կարող ենք տեսնել նաև միմյանց հետ պատերազմող երկրներում: Սակայն մարդկությանն անհասկանալի պատճառներով ադրբեջանական կայքերում, ինչպես նաև տպագիր պարբերականներում Օրվա լուրն ու ամենաընթերցվող հոդվածները բացառապես վերաբերում են հայերին: Ինչ-որ կերպ կարելի է ընկալել, երբ հոդվածն ասենք Արցախի ու Արցախյան հիմնախնդրի, կամ էլ օրինակ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է, սակայն բանական մարդ արարածի ուղեղի բջիջները պարզապես ունակ չեն ըմբռնելու, թե ինչու են ադրբեջանցի լրագրողները այդքան տարված այն թեմայով, թե ով է համաշխարհային պատմության մեջ հայ, ով՝ ոչ, որն է հայկական ուտեստ, որը՝ ոչ, որն է հայկական պար, իսկ որը՝ ոչ հայկական...
  • Armenia.Az -ըն ադրբեջանական կայք է, հայե՛ր...

    Armenia.AzԱդրբեջանը տեղեկատվական պատերազմում լիովին կիրառում է իր բոլոր հնարավորությունները: Ասածիս վառ դրսևորումն է, թերևս, մի կայք, որի բացումը սկզբում մեծ աղմուկ բարձրացրեց, ապա դարձավ սովորական, սակայն, կարծում եմ, պետք չէ մատների արանքով դիտարկել կայքի գոյությունը, քանզի մենք՝ հայերս, դրան հակադարձող մի բան, որքանով որ տեղյակ եմ, չունենք: Խոսքս Armenia.Az կայքի մասին  է: Վերջինիս նորությունները Google-ի որոնողական համակարգում բարձր հորիզոնականում են:
  • Ադրբեջանցի լրագրողները «վառված» են Ինգա և Անուշ Արշակյաններից

    Ինգա և Անուշ ԱրշակյաններԱդրբեջանցիները շրջանառության մեջ են դրել «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը, ուստի հանդես եմ գալիս հետևյալ նախաձեռնությամբ. ներմուծել «ադրբեջանական եվրատեսիլացավ» տերմինը, որը, ի տարբերություն առաջին արտահայտությանը, լիովին արտացոլում է տիրող իրավիճակը:
  • Հայաստան-Եթովպիա. Պատմական բացառիկ փոխառնչություններ

    Հայաստան-Եթովպիա. Պատմական բացառիկ փոխառնչություններՀայերի ներկայությունն անհերքելի փաստ է, անգամ՝ հեռավոր Եթովպիայում…
    Եթովպիան (հունարեն՝ «արևաթուխ») գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում` սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին: Հնում Եթովպիան կոչվել է նաև Հաբեշստան, իսկ ժողովուրդը` հաբեշներ (նման ձևով են Եթովպիան անվանում հին հայկական հեքիաթներում), բացի այդ՝ մի շարք հայ մատենագիրներ եթովպացիներին հիշատակում են՝ որպես «խափշիկ»՝ սևամորթ: Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է` ասորեստանցիների կողմից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր զորավարը` եթովպական զինվորներով»:
  • CNN. Ադրբեջանի՝ սեփական լրագրողին ուղղված սպառնալիքներն ակնհայտ են

    ԽաջիջաԱյն, որ Ադրբեջանում մարդու և ազատ խոսքի իրավունքների հետ կապված ոտնահարումները սովորական երևույթ են դարձել, վաղուց հայտնի փաստ է: Ճնշված իրավիճակում են Ադրբեջանի ընդդիմադիրները, ազգային փոքրամասնությունները և ընդհանրապես այն բոլոր անձինք, որոնք կհամարձակվեն բարձրաձայնել ճշմարտությունն Ալիևների կլանի մասին: Անհերքելի իրողություն է, որ Ալիևները կեղեքում են սեփական ժողովրդին ու որպես արդարացում՝ մշտապես ներկայացնում հակահայկական բովանդակությամբ ցանկացած քայլ, ելույթ, միջոցառում…
  • Լեզգիները թույլ չեն տալիս Ադրբեջանին՝ օգտագործել իրենց հայերի դեմ

    ԼեզգիներԲազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի հանրապետության խոցելի տեղը մի շարք խնդիրների շարքում ազգային փոքրամասնությունների հարցն է: Նրանց մեջ ավելի հայտնի լեզգիներն ու թալիշները ունեն և պարբերաբար բացում են նորանոր կայքեր, ֆորումներ, ԶԼՄ-ների տարբեր տեսակներ, որտեղ առանց վարանելու բարձրաձայնում են Ադրբեջանի ներհասարակական արատների, սեփական ազգային ինքնորոշման ու Ադրբեջանում պետական մակարդակի վրա հայատյացության քարոզման մասին: Սուր է նաև ադրբեջանական խնդրահարույց բանակում լեզգիների նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը, ինչի մասին էլ ասվում է հետևյալը.
  • Ճանաչել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը...

    Լեռնային ՂարաբաղԱդրբեջանական առաջատար կայքերում Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը վերաբերող հոդված գտնելն այնքան բացառիկ երևույթ է, որ մեղք կլիներ դրան չանդրադառնալը:
    Ուստի ներկայացնեմ հոդվածը բառ առ բառ, ապա կփորձեմ պարզաբանել որոշ հանգամանքներ: Եվ այսպես՝  «Վլադիմիր Պուտինի կողմից հիմնադրված կազմակերպությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը՝ որպես հանրապետություն» հոդվածում ասվում է. «Մենք զարմացանք, երբ «Русский мир» անունը կրող հայտնի կազմակերպության կայքում տեսանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարին լիովին հակասող հրապարակումներ:
  • Ադրբեջանցիների Եվրատեսիլյան երգն ու հայկական դուդուկը. քաղաքական քա՞յլ, թե՞ պատահականություն

    Ադրբեջանցիների Եվրատեսիլյան երգն ու հայկական դուդուկը. քաղաքական քա՞յլ, թե՞ պատահականությունՀայկական ԶԼՄ-ները վաղուց դադարել էին Եվրատեսիլի մասին վերլուծություններ, մեկնաբանություններ ու ասուլիսային նյութեր հրապարակելը, մինչդեռ հարևան Ադրբեջանը ոչ միայն հարմար առիթ բաց չէր թողնում, այլև արհեստականորեն ստեղծում էր՝ չգիտես ինչու հայերին ապացուցելու համար՝ իբր մենք ճակատագրական սխալ ենք գործել՝ մրցույթից անմասն մնալու որոշում կայացնելով:
  • Ադրբեջանցիներն իրենք իրենց նամակ են գրում հայի անունից ու իրենք իրենց զվարճանում

    Ադրբեջանցիներն իրենք իրենց նամակ են գրում հայի անունից ու իրենք իրենց զվարճանումԱդրբեջանական կայքերի այսօրվա ընթերցումից հետո գոնե ինձ համար պարզ դարձավ ցավալի մի իրողություն. եթե աշխարհում լավագույն հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները մի գեղեցիկ օր որոշեն ուղևորվել Ադրբեջան, նրանց համար այնքան ծանր աշխատանք է սպասվում, որ երևակայության սահմաններից դուրս է: Հատկապես գործունեության լայն ասպարեզ կլինի էթնոսի հոգեբանությամբ զբաղվող մասնագետների համար:
  • Ի՞նչ էր ցանկանում ասել Աքչամը, երբ կոչ էր անում բավարարվել ներողությամբ...

    Ի՞նչ էր ցանկանում ասել ԱքչամըԹաներ Աքչամին բազմիցս անդրադարձել են իմ հոդվածներում: Հիշեցնեմ, որ նա ծնվել է Արդահանում, ուսանողական տարիներից աչքի է ընկել հակակառավարական ցույցերին ակտիվ մասնակցությամբ: 1988-ին դասավանդել է Համբուրգում, պաշտպանել Հանովերի համալսարանում «Թուրքական ազգայնականությունն ու Հայոց Ցեղասպանություն» թեմայով` հանդիսանալով Վահագն Դադրյանի ուսանողը: Լինելով Հրանտ Դինքի ընկերը` մահվան սպառնալիքների ներքո ներկա է գտնվել նրա հուղարկավորությանը:
  • Տեսնես՝ ադրբեջանցիներն ի՞նչ են ուզում Սոբչակից ու Աշոտից...

    ՍոբչակՇոու-բիզնեսում ամեն ժամ, ամեն րոպե տեղի է ունենում որևէ փոքր կամ մեծ իրադարձություն, ծրագրավորած կամ պատահական սկանդալ, ինչն ակտիվորեն լուսաբանվում է տվյալ պետության ԶԼՄ-ների կողմից: Տրամաբությունից ու  բանականության սահմաններից դուրս է այն, որ մի երկրի առաջատար լրատվամիջոցները՝ որպես Օրվա լուր կներկայացնեն իրենց հետ բացարձակ ոչ մի առնչություն չունեցող շոու-բիզնեսյան խճճված մի պատմություն միմիայն մեկ պատճառով. պատմության գլխավոր հերոսներից մեկն ազգությամբ հայ է...
  • Հայերին «խայթելու» համար Ադրբեջանում հարցազրույց են վերցրել Արթուր Գասպարյանից

    Արթուր ԳասպարյանԱդրբեջանում մարտի 13-ին պատրաստվում են տոնել Նոր տարին՝ Նովրուզը: Այնուհանդերձ, տոնին վերաբերող նյութեր ու լուսանկարներ տեղադրելու փոխարեն ամենաընթերցվող հոդվածները կրկին ու կրկին վերաբերում են Եվրատեսիլին ու Հայաստանի չմասնակցելու փաստին: Ինչպես տեսնում եմ, Հայաստանի չմասնակցելը խթանել է ադրբեջանցիների երևակայությունը, որոնց գլխում նորանոր մտքեր են ծագում, թե ինչպես կարելի է պատժել այդ անիրավ հայերին:Ճ
  • BBC-ն ու The New York Times-ը՝ ի պաշտպանություն Հայաստանի «եվրատեսիլյան» որոշմանը

    BBC Եվրատեսիլ-2012Հայաստանում, դատելով սոցցանցերից ու ԶԼՄ-ներից, արդեն հանդարտվել են Եվրատեսիլյան կրքերը: Հ1-ի որոշումը թե՛ հարցազրույցներում, թե՛ ասուլիսներում մեկնաբանել են հայ հայտնի երգիչ-երգչուհիներն ու շոու-բիզնեսի այլ մարդիկ: Սակայն արի ու տես, որ Ադրբեջանը չի կարողանում մարսել, հատկապես երբ Հայաստանի չմասնակցելու թեմային պարբերաբար անդրադառնում են հեղինակավոր պարբերականներն ու կայքերը, ինչպիսիք են BBC-ն ու The New York Times-ը:
  • Ադրբեջանում մարտի 8-ը շնորհավորում են սպառնալիքներով և մեղադրում հայ լինելու մեջ

    Ադրբեջանում մարտի 8-ը շնորհավորում են սպառնալիքներով և մեղադրում հայ լինելու մեջԱդրբեջանում, ինչպես և հետսովետական գրեթե բոլոր երկրներում, տոնում են կանանց ու մայրության տոնը: Այդ առիթով ԶԼՄ-ների գերակշիռ մասը չի աշխատում, մի քանի կայքեր պարզապես պաշտոնական լրահոս են ներկայացնում, ինչպես նաև հաղորդում առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի գործունեությունից առանձին դրվագներ: Դե իհարկե, առանց հայերի մասին հրապարակումների Ադրբեջանում կյանք չունեն, ու այս օրով էլ գրում են Եվրատեսիլին հայերի չմասնակցելու մասին:
  • Եվրատեսիլ-2012. Հանրայինի որոշումը մեկնաբանում են Dorians-ը, Lucia Moon-ն ու ադրբեջանական ԶԼՄ-ները

    ԵվրատեսիլԱյսօր Եվրատեսիլի պաշտոնական կայքից հղում տալով՝ հայկական առաջատար կայքերը մեկը մյուսի ետևից հաղորդեցին՝ Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ հրաժարվում է 2012 թվականին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակցությունից։ Որոշումն այսօր հրապարակելը որոշ չափով անակնկալ էր, քանի որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների ու ասեկոսեների՝ միայն մարտի 13-ին, իսկ համաձայն տարածում գտած մեկ այլ լուրի՝ մարտի 18-ին, Հանրայինը կհայտարարեր իր որոշումը:
  • Ապրիլի 24-ին թուրքական իրերի աճուրդ. զուգադիպություն, թե՞...

    Թուրքական և իսլամական շաբաթ. Դասականից մինչև ժամանակակիցԱյսօր թուրքական ու հայկական կայքերը գրեցին այն մասին, որ սույն թվականի ապրիլի 24-ից-26-ը  Sotheby's աճուրդի տան Լոնդոնի մասնաճուղում տեղի է ունենալու «Թուրքական և իսլամական շաբաթ. Դասականից մինչև ժամանակակից» խորագրով աճուրդի շաբաթ: Համաձայն աճուրդի պաշտոնական կայքի՝ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, աճուրդի են հանվելու Օսմանյան Թուրքիայի ժամանակաշրջանին նվիրված արվեստի նմուշներ: Նշենք նաև, որ 15-19-րդ  դդ. պատկանող իրերի թվում են լինելու խեցեղեն նմուշներ, ճենապակի, ոսկյա ու արծաթյա իրեր, ինչպես նաև գորգեր և ձեռագրեր:
  • Թուրքիայում հայերեն են երգում, Ադրբեջանում՝ խուսափում մեկնաբանություններից

    Թուրքիայում հայերեն են երգում, Ադրբեջանում՝ խուսափում մեկնաբանություններիցԱյսօր հայկական առաջատար լրատվամիջոցները, հղում տալով հիմնականում թուրքական Posta լրատվական կայքին, հաղորդեցին, որ Թուրքիայում մեծ հռչակ վայելող երգչուհի Սեզեն Աքսուի (Sezen Aksu) նոր «Kök» (թարգմանաբար՝ ԱՐՄԱՏ) ալբոմում տեղ կգտնի նաև հայտնի «Սարը գելին» երգի հայերեն կատարումը: Թուրքական կայքերը գրում են նաև, որ ձայնագրություններում Սեզեն Աքսուին նվագակցում է հայկական երգչախումբը: Նույն աղբյուրի համաձայն` թուրք հայտնի դերասանուհի Դեմեթ Աքբաղը «Ազատման վերջին կանգառ» ֆիլմում հայկական «Աման աղավնի» երգն է կատարում:
  • Բաքվում կայանալիք Եվրատեսիլի շուրջ կրքերը բորբոքվում են…

    Եվրատեսիլ 2012Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ: Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին:
  • Ֆրանսիայի որոշումն ու Ադրբեջանի սպառնալիքները

    Ֆրանսիայի որոշումն ու Ադրբեջանի սպառնալիքներըԵրեկ հայկական բոլոր լրատվամիջոցները միաձայն հրապարակեցին՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները հաղթանակ են տոնում, մինչ օրս անխտիր բոլոր ամենաընթերցված հոդվածները ներկայացնում են շնորհավորանքներ, վերլուծություններ, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ հարցազրույցներ, որոնք խինդ և ուրախություն են ապրում՝ որակելով տեղի ունեցածը՝ որպես հայերի պարտություն:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: