Իրավիճակը Սիրիայում շարունակում է լարված մնալ: Լրատվական գործակալությունները գրեթե ժամը մեկ նորանոր տեղեկություններ են փոխանցում Դամասկոսում ծավալված կատաղի մարտերի մասին: Սիրիայի ճգնաժամը բոլոր երկրների ուշադրության կենտրոնում է: Երեկ Դամասկոսում իրականացված պայթյունի հետեւանքով սպանվել են Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջան եւ պաշտպանության փոխնախարար Ասեֆ Շաուքաթը, ով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի փեսան էր, մերձավոր զինակիցներից եւ մեծ ազդեցություն ունեցող անձնավորություն:
Շուտով Ամերիկայի Միացյալ նահանգներում վաճառքում կհայտնվի ամերիկացի գրող, ծագումով հայ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը իրական պատմության վրա հիմնված վեպ է 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցնած մարդկանց ու ատերկրում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։ Բոհջալյանը ԱՄՆ-ում բավական հայտնի գրող է: Նրա ստեղծագործությունները պարբերաբար ամենավաճառվողներից են ճանաչվում հեղինակավոր ամերիկյան պարբերականների՝ կողմից, իսկ ամենահայտնի վեպերից մեկը՝ «Մանկաբարձուհիները», ընդգրկվել էր ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի շարքում։
Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին մնացել է երկու օր: Ի սկզբանե Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել առաջադրված չորս թեկնածուների: Առաջադրվել էին գործող նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանը եւ թոշակառու, ներկայումս գործազուրկ Վալերի Խաչատրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարեն ոչ թե չորս, այլ՝ երեք թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը և Արկադի Սողոմոնյանը:
Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կարևոր դեր է կատարում Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության վերականգնումը: Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արդբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Հայաստանը պետք է դուրս բերի իր զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, որպեսզի հնարավոր լինի առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է նա: Լրագրողի հարցին, թե ի՞նչ է սպասում Ադրբեջանը միջազգային հանրությունից հակամարտության կարգավորման գործում, Մամեդյարովը պատասխանել է, թե հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ունի ուժեղ իրավական հիմքեր:
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Վաղը Ֆրանսիայում կայանալիք «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չեղյալ է հայտարարում ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական իշխանությունները որոշել էին պատժել ֆրանսիացիներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու համար: Թուրքիան սպառնաց հետ կանչել Ֆրանսիայում իրենց դեսպանին, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին ճամաչել Persona non grata, սահմանափակել Թուրքիայում անցկացվող տենդերներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը, թուրք-ֆրանսիական համատեղ ընկերություններին այդպիսի հնարավորությունից և այլն, և այլն:
Ստեփանակերտի օդանավակայանի համար ինքնաթիռ է ձեռք բերվել, որը գտնվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է բացմանը՝ չնայած հստակ ամսաթիվն առայժմ հայտնի չէ: Այժմ իրականացվում է օդաչուների տեխնիկական պատրաստում: Օդանավակայանի բացումը շինարակական աշխատանքների ձգձգման պատճառով մի քանի անգամ հետաձգվել է: Մասնավորապես, տեղեկություններ կան, որ օդանավակայանը կշահագործվի սեպտեմբերի կեսերին: Արցախի Հանրապետության կառավարությանը կից ՔԱՎ պետ Դմիտրի Ադբաշյանը kavkaz-uzel.ru-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ինքնաթիռ է ձեռք բերվել: Ինքնաթիռի մակնիշի ու դրա արտադրման վայրի մասին Ադբաշյանն առայժմ չի հայտնում՝ խոստանալով տեղեկություններ հայտել առաջիկայում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այցելել են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այս անգամ ացը մեկնարկել էր Բաքվից, որտեղ միջնորդները եղան հուլիսի 10-ին: Հաջորդ օրը` հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ պլանային դիտարկման ժամանակ միջնորդները հատեցին այն եւ մեկնեցին Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ վաղը՝ հուլիսի 12-ին համանախագահները կժամանեն Երեւան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաև տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաև տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեն»,- ասել է Արմեն Գևորգյանը:
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է հերթական լրագրողին: Այս անգամ այս ձերբակալությունն ավելի քան աղմկահարույց էր, քանի որ խոսքը հայտնի՝ «Ты кто такой? Давай до свидания» երգի կատարող, Ադրբեջանի ամենախոշոր էթնիկ խմբերից մեկի՝ թալիշների լեզվով տպագրվող միակ պարբերականի` «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովի մասին է:
Պաշտոնական Թեհրանը մտադիր է նվազագույնի հասցնել դիվանագիտական հարաբերությունները Բաքվի հետ, նաև մտադիր է սառեցնել համագործակցությունը ռազմական և տնտեսական ծրագրերում: «Ռեգնում» գործակալության իրանական դիվանագիտական աղբյուների փոխանցմամբ՝ Թեհրանը Բաքվում իր դեսպան Մուհամեդբագիր Բահրամին հետ կանչելուց հետո չի պատրաստվում նրա փոխարեն նոր դեսպան նշանակել: Այդ նույն աղբյուները հայտնել են, որ դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզում դժվար թե լինի: «Դատելով այս ամենից՝ որոշ ժամանակ Թեհրանը դեսպան չի նշանակի Բաքվում»,- հայտնում են «Ռեգնումի» աղբյուները:Հոդվածներ ...
- Վրաստանի իշխանությունները Ջավախքում ճնշումներ են բանեցնում
- Թուրքիան փորձում է բարեկամանալ Ֆրանսիայի հետ
- Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը
- Ադրբեջանը չի հավատում ԱՄՆ-ին
- Վրաստանի վարչապետ է նշանակվել Վանո Մերաբիշվիլին
- ԱՄՆ-ը Բաքվին այլևս զենք չի վաճառի
- Սիրիայի հայկական համայնքը վտանգված է
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բրյուսելում է
- Լամբերտո Զանիերը մտահոգված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությամբ
- Ավստրիայի նախագահը դեմ է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը






