A+ A A-

Հայերն են թշնամի՞, ռուսնե՞րը, թե՞...

Իլհամ Հեյդարովիչ ԱլիևըՓետրվարի 28-ին Baku Expo կենտրոնում կայացավ մի այսպես կոչված «գիտաժողով», որը նվիրված էր ադրբեջանցի պաշտոնյաների տվայտանքների արդյունք հանդիսացող «2009-2013 թվականներին Ադրբեջանական հանրապետության բոլոր շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացման, պատկերացնում եք, արդեն իսկ երրորդ տարվան:Ճ Ադրբեջանում, ինչ խոսք, կարողանում են գեղեցիկ նախադասություններ ու անվանումներ ձևակերպել, թղթաբանության բնագավառում Ադրբեջանը նմանը չունի:Ճ
Եվ ահա այս փառահեղ գիտաժողովի ընթացքում նույնքան փառահեղ, սկիզբ ունեցող և վերջը չերևացող ելույթով հանդես եկավ նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը: Անդրադառնալով պետության քաղաքականությանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, բոլոր իրական ու երևակայական ոլորտներին, բացահայտումներ անելով սեփական քաղաքացիների համար՝ Ալիևը, իհարկե, չշրջանցեց արտաքին քաղաքականությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները, մասամբ կամ ամբողջությամբ ներկայացնելով վերջինիս խոսքը, հասկանալի պատճառներով շեշտադրել էին հետևյալԻլհամ Հեյդարովիչ Ալիևը հատվածը (Ալիևի ցնդաբանության մակարդակը պատկերացնելու համար՝ ներկայացնում եմ տեքստը բառ առ բառ, առանց որևէ փոփոխության). «Օր օրի աճում է մեր քաղաքական ու տնտեսական ներուժը, դա, իհարկե, նկատում են նրանք, ովքեր սիրում են մեզ, ինչպես նաև նրանք, ովքեր մեզ չեն սիրում: Նրանց քանակը, որոնք ուրախանում են մեր հաջողություններով, բավականին շատ է, սակայն կան ուժեր, որոնք մեզ չեն սիրում, մեր չկամեցողներն են: Վերջիններիս կարելի է բաժանել մի քանի խմբի. Առաջին՝ մեր հիմնական թշնամիները՝ համաշխարհային հայությունը ու նրա ազդեցության տակ գտնվող երկերեսանի, կաշառակերության մեջ թաղված քաղաքական գործիչները, այդ թվում՝ հայկական լոբբիի գումարներով գոյատևող, մի քանի խորհրդարանների անդամներ, որոշ քաղաքական գործիչներ և այլն: Մենք բոլորս լավ գիտենք նրանց բոլորին, չարժե անգամ նրանց անունը տալ...մյուս խումբը նրանք են, ովքեր ընդհանրապես չեն ընդունում Ադրբեջանի անկախ քաղաքականությունը, իսկ երրորդ խմբում նրանք են, ովքեր պարզապես մեզ նախանձում են...»:
Նախ ասեմ, որ Ալիևի խոսքերն անկեղծ ծիծաղ են առաջ բերել ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի ընթերցողների մոտ: Ցավակցում եմ պարոն Ալիևին, քանի որ նրա համար այս խոսքեր գրողը բացարձակապես տգետ է. ոչ միան իմաստ չկա այս նախադասություններում, այլև կան ոճաբանական լուրջ խնդիրներ: Այնպիսի տպավորություն է, որ այս խոսքերը պատկանում են կոմունիզմի տարիներին խուլ և քաղաքակրթությունից հեռու Սիբիրի գյուղերից մեկի գյուղապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկին: Ալիևը շատ ավելի անհեռատես գործիչ է, քան ես կարող էի պատկերացնել. քաղաքակիրթ աշխարհում ոչ մի նախագահ չի դասակարգում թշնամիներին, ավելին՝ որպես թշնամի չի նշում կոնկրետ էթնոսի: Միգուցե Ալիևը նույն ոգևորությամբ սկսի դասակարգել այս օրերին Ադրբեջանի քաղաքներում աննախադեպ ակտիվությամբ աչքի ընկնող ցուցարարներին...
Ի դեպ, ռուսների մասին խոսեցի ու ակամայից հիշեցի. պարոն Ալիև, Ձեր հոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն համաձայն չէ Ձեզ հետ, նա Ադրբեջանի համար մեկ թշնամի է համարում Ռուսաստանին, լավ կլինի միասին «գցեք-բռնեք», հասկանաք, թե ով ձեր լավը չի ուզում: Բայց վախենամ՝ մինչև դուք որոշում կայացնեք, հազարավոր ցուցարարներ Ղուբայից հասնեն Բաքու...
 

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: