A+ A A-

Թուրքերը խոստովանում են. Ստամբուլի լավագույն ճարտարապետները հայեր էին

ճարտարապետությունՀամաձայն բազմաթիվ  գիտական ու լրագրային հրապարակումների, պատմական անհերքելի փաստերի ու վկայությունների` Թուրքիայում բնակվող հայերը դարեր շարունակ նշանակալից դեր են ունեցել երկրի ոչ միայն հասարակական-քաղաքական, այլև մշակութային բնագավառում. ավելին`հանդիսացել են արվեստի տարբեր ճյուղերի հիմնադիրը Թուրքիայում: Այսպես, Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաճյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը, երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան (երբեմն ասում են նաև Բալյան) ընտանիքի ներկայացուցիչները, որոնց գլուխգործոցներից է Դոլմաբահչեի պալատը Ստամբուլում (ճարտարապետներ` Ն. և Կ.Պալյաններ), Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահյանների հայ ընտանիքը, իսկ քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը:
Այս առումով կարևոր իրադարձություն էր հունիսի 14-ին ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարանՀակոբ Վարդովյան ինստիտուտում տեղի ունեցած, «Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, թուրք ճարտարապետ Հասան Գուրույազջըն, ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը և մի շարք այլ ճարտարապետներ: Նշեմ, որ ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի եւ 20-րդ դարի առաջին կեսի ավելի քան 40 հայ ճարտարապետների (Միհրան Ազատեան, Մէրամէթճի Պալի Գալֆ, Յակոբ Պալեան, Լեւոն Կյուրեղեան, Գրիգոր Մելիտոսեան, Հարություն Սերվերեան, Պալյանների մի քանի սերունդ, Պողոս Մագաստար և այլոք) 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Հարկ է նշել, որ ցուցահանդեսի ընթացքում այցելուները առիթ կունենան նյութի վերաբերյալ երկու կարճ ժապավեններ դիտել, տեղեկություններ ստանալ ճարտարապետների և նրանց կառույցների մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ», «Ստամբուլը Եվրոպայի 2010-ի մշակութային մայրաքաղաք» կազմակերպությունները, ինչպես նաև ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը:
Պետք է ասել, որ տարիներ առաջ թուրքերը կտրականապես հերքում էին Ստամբուլի հայազգի ճարտարապետների գոյության փաստի իսկությունը: Այնուհանդերձ, Պալյանները նրանց համար ազգային հերոսին հավասար վարկանիշ ունեն, ամեն քայլափոխի խոսվում է նրանց մասին. Ընթերցելով թուրքական գիտական մամուլն ու օրաթերթերը, երբեմն այնպիսի տպավորություն է ձևավորվում, թե Պալյաններից բացի այլ ճարտարապետներ չեն եղել այս տարածքում: Եվ դա բնական է, քանզի Պալյանները տարբեր ասպարեզներում ավելի շատ նախագծեր են իրականացրել` կառուցելով հայտնի Թոփկապի, Բեյլերբեյ, Դոլմաբախչե, Բեշիկթաշ և Յիլդիզ պալատները, նաև եկեղեցիներ, հասարակական շենքեր են մզկիթ, գործարաններ, պալատներ, առանձնատներ, զորանոցներ և այլն: Սակայն, հրապարակումների զգալի մասը սկզբնական շրջանում ընդգծում էր, թե իբր Պալյանները ոչ թե հայ են, այլ իտալական Պալի ազգից են սերում, քանզի կրթություն ստանալով Եվրոպայում` նրանց հաջողվել է արդի եվրոպական ճարտարապետական մանրամասները ուրույն կերպով համակցել տեղական ճարտարապետության լավագույն ավանդույթների հետ: Նույնը վերաբերում է նաև է սուլթան Սելիմի եզակի մեջիթը կառուցող Սինանին. պնդում են, թե նա զտարյուն թուրք է: Վերջին 3-4 տարիների ընթացքում իրավիճակը մասամբ փոխվել է. ուղեցույցերի, տեղեկատվական գրականության մեջ չի նշվում Պալյանների հայ լինելը, բայց նշվում են նրանց անունները` Կարապետ Պալյան, Նիկողոս Պալյան, այլ ոչ թե Պալի: 2010 թվականին Ստամբուլի կենտրոնում բացվեց թուրքաբնակ հայ ճարտարապետների մասին լուսանկարների մեծածավալ ցուցահանդես, որի մասին գրեցին թուրքական ամենաընթերցվող ԶԼՄ-ները. Մասնավորապես Sabah-ը նշում է, որ « հայերը զգալի ներդրում ունեն Ստամբուլի ճարտարապետական կերպարի ստեղծման գործում»…
Սիրելի՛ հայեր, չնայած նման քայլերին` մեզ համար կարևոր կլինի միայն այն հանգամանքը, երբ Անիի ցուցանակներում նշվի Բագրատունիների իրական պատմության մասին, իսկ Աղթամարի գմբեթին վերջապես խաչ տեսնենք…{jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries