
Այսօր թուրքական առաջատար լրատվամիջոցներն ազդարարեցին ամսիներ տևած Դիրաբեքիրում գտնվող
Սուրբ Կիրակոս հայկական մեծ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ուղեկցվելով պատարագով: Թուրքական Zaman-ը հատուկ շեշտում է, որ Սուրբ Կիրակոսը վերաբացվելուց հետո գործելու է՝ որպես եկեղեցի։ Իսկ թուրքական «Դողան» գործակալությունը ծավալուն պատմական անդրադարձ է անում Սուրբ
Կիրակոս եկեղեցու պատմությանը՝ նշելով, որ այն Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական
եկեղեցին է, որը վերջին 30 տարիների ընթացքում չի գործել։